📍Վարչական վարույթ է հարուցվել «Խոր Վիրապ» արգելավայրում կատարված աշխատանքների առնչությամբ
ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը «Հետքին» հայտնել է, որ վարչական վարույթ է հարուցվել «Խոր Վիրապ» արգելավայրում ծանր տեխնիկայով աշխատանքների առնչությամբ: ՏՄ-ն հավելել է, որ վարույթի ավարտից հետո լրացուցիչ տեղեկություններ կտրամադրի արդյունքների մասին։
📌 Հիշեցնենք, որ ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտաշխատող Լյուբա Բալյանը ահազանգել էր, որ «Խոր Վիրապ» արգելավայրում թռչունների բնադրման խոցելի շրջանում ծանր տեխնիկայով հողային փորվածքներ են կատարվել։ Գիտնականը բարձրաձայնել է, որ բնադրման ժամանակ պետք է արգելված լիներ որեւէ տեխնիկայի մուտքն արգելավայր։
✍🏻 Շրջակա միջավայրի նախարարությունը «Հետքի» հարցմանն ի պատասխան հայտնել էր, որ «Խոր Վիրապ» պետական արգելավայրի ջրաճահճային տարածքում վերականգնման աշխատանքներ են կատարվում նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից իրականացվող «Հայաստանի դիմակայուն լանդշաֆտներ» ծրագրի շրջանակներում։
🔗Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ