■ Ես անձամբ պայքարում եմ նրա համար, որ արդարացման որոշում կայացվի:
■ Հակառակ ապացույցներ գոյություն չունեն, որոնք որ մեղադրանքը կապացուցեն:
■ Պաշտպանության նախկին, ներկա, ապագա նախարարներին չանդրադառնամ, ինձ չի սազում: Ճիշտ չէ՝ երբ պաշտպանության նախարարներին պաշտպանության նախարարը կամ եղածը գնահատական է տալիս:
■ Խաղաղություն պահպանելն էլ է մեծ խնդիր, դա միայն խոսքով չէ հո:
■ Հայաստանն անվտանգային սպառնալիքներին դիմակայել կարող է միայն մարտունակ բանակի պարագայում, նաև այլ պարամետրեր գոյություն ունեն, բայց առաջնայինը զինված ուժերի մարտունակությունն է։ Հիմա ես չեմ կարող գնահատել բանակի մարտունակությունը, որովհետև ես չեմ տիրապետում, լուրջ չի, որ նախկին պաշտպանության նախարարը գնահատական տա զինված ուժերի մարտունակությանը, պատրաստությանը միայն մեկ հայացքով գնահատելով։
■ Հավասար պայմաններով հնարավոր է սահմանազատում իրականացնել, եթե մասնագիտական ներուժը ճիշտ օգտագործվի:
Դավիթ Տոնոյանhttps://t.me/mariamoborona