Հեռախոսազրույց են ունեցել Իրանի և Թուրքիայի նախագահները:
Էրդողանը նշել է, որ Իրանի ներքին գործերին միջամտությունն անընդունելի է, ինչպես Իրանի կողմից տարածաշրջանում եղբայրական երկրներին թիրախավորելը, որը ոչ մի օգուտ չի տալու և պետք է դադարեցվի։
Էրդողանը շարունակել է, որ անկախ պատճառից, օդային տարածքի խախտումը չի կարող արդարացվել, և որ Թուրքիան շարունակելու է ձեռնարկել համապատասխան բոլոր միջոցները` հակազդելու դրան։
Այնուհետև Թուրքիայի ղեկավարն իր ցավակցությունն է հայտնել Մինաբի դպրոցի թիրախավորման հետևանքով երեխաների զոհվելու և Իրանի հոգևոր առաջնորդ Խամենեի սպանության կապակցությամբ։
Էրդողանը նաև հույս է հայտնել, որ հոգևոր նոր առաջնորդի ընտրությունը կնպաստի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։
Իր հերթին Իրանի նախագահը հայտարարել է, որ Թուրքիայի օդային տարածքում հայտնված հրթիռն Իրանի տարածքից չի արձակվել և վստահեցրել է, որ միջադեպի հետ կապված հետաքննություն կանցկացվի։