Վաղարշապատի ավագանիում «Մայր Հայաստանը» կլինի և՜ իր օգտին քվեարկած, և՜ չքվեարկած քաղաքացիների ներկայացուցիչ
————
Հարգելի՛ վաղարշապատցիներ,
Հռիփսիմե Մկրտչյանը և ես Վաղարշապատի ավագանու կազմում կներկայացնենք «Մայր Հայաստան» խմբակցությունը։
Մենք մշտապես հասանելի ենք լինելու վաղարշապատցիների համար և հետևողական՝ համայնքի խնդիրների լուծման և Վաղարշապատ խոշորացված համայնքի բնակիչների իրավունքների պաշտպանության հարցերում։
Մեր պարտքն է արդարացնել այն վստահությունը, որը դուք՝ ձեր քվեի ուժով, տվել եք «Մայր Հայաստան»-ին։ Ավագանիում մենք կլինենք և՜ մեր օգտին քվեարկած, և՜ չքվեարկած քաղաքացիների ներկայացուցիչը։
Հ․Գ․ Տեղեկացնեմ, որ այսօր կայանալիք ավագանու նիստին, որն առավելապես ձևական բնույթ է կրում, «Մայր Հայաստանը» չի մասնակցելու։
Էջմիածնի «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Հարություն Խաչիկյանի ֆեյսբուքյան էջից