Առավոտից իրար հերթ չտալով բանակի մասին ուղերձներ, ստատուսներ են, բանակային ծառայության նկարներ: Բայց իմ բանակի օրը բոլորինն է, եթե համարենք, որ հայ ժողովրդինն է՝ որդի, ծնող, ամուսին պատերազմում զոհված և չզոհված, բայց կռված…: Այո, այդպես է:
Բայց եթե այս տրամաբանությունից դուրս ենք գալիս, ապա բանակի օրը ծառայած, դիրք պահած և դիրք պահող տղերքինն է, բանակի թիկունքն ուժեղացրած սպաներինն է, որոնք չեն նայել՝ ինչքան աշխատավարձ են ստացել, իսկ դա շատ չի եղել (հիմա էլ շատ է, բայց գաղափար չկա, պատիվ ու…), այլ ոչ թե բանակով հարստացածներինը:
Այսինքն, բանակը երբեք Բաղմանյան հայկազներինը չի եղել, ում օրինակով ոչ մի զինվոր չի դաստիարակվել, ոչ ոք իր օրինակով սպա չի դարձել, ու իր պեսների։
Այդպիսիք այսօր էլ կան, վստահ եմ: Այլ բանակի տոնը եղել և կա նրանցը, առնվազն ես եմ այդպիսին համարում, ովքեր բանակին տվել են ավելի շատ, քան վերցրել, ում օրինակով սպաներ են դարձել, ում պատճառով մարդիկ զինվորական են դարձել:
Այս մարդկանց շատերի մասին շատերն իմացան, երբ զոհվեցին 44-օրյայում, օրինակ:
Շատերի մասին իմացան, երբ ճակատագրի հեգնանքով ծառայության մեջ էին նաև այդ ժամանակ` հրամանատար էին, պաշտոնյա, երբ պարտվեցինք…
Ես շատ ցավում եմ, որ շատ հրամանատարներ, որոնք արած ունեն բանակի համար և իրենց օրինակով զինվոր և սպա է դաստիարակվել, հետո վնասեցին իրենց կենսագրությունը պատերազմի արդյունքում և դրանից հետո։ Թեպետ բանակը շատ մեծ հերոսություններ է արել, բանակը բարդ տարածքներ է պահել, և դրա համար եմ ցավում, որ պարտվեցին մռկին, ով…
Բայց միևնույնն է՝ բանակի օրն ավելի շատ Գասպարյան Օնիկինն է, քան, օրինակ, Բաղմանյան Հայկազինը կամ էս տեսակինը:
Բանակի օրը լավագույն հրամանատարներինն է, որ զոհվեցին:
Բանակի օրը Բաքվում պահվող մեր գեներակներինն է՝ Լևոն Մնացականյան, Դավիթ Մանուկյան:
Բանակի օրը Մինասյան Աշոտի օրն է, ով անցել է բոլոր պատերազմների միջոցով, ով հայրենիքին եղբայր է տվել, իսկ այսօր փակված է հայաստանյան բանտում:
Բանակի օրը գեներալ Միքայել Արզումանյանի օրն է, և ինչ-որ առումով Ջալալի, որին ինչ-որ ժամանակ զինվորները սիրել են, և ով դավաճանեց այդ սերը:
Բանակի օրը նրանցը չէ, ովքեր պաթոսով կենացներ են ասել, հիմա էլ ստատուսներ՝ որ ճամբարից էլ լինեն:
Բանակի օրը գործող իշխանությանը չէ, ում ղեկավարն ատել և ատում է բանակը, ում համար Կիրանցի պատը գերադասելի է բանակից: Այսօր էլ կան բանակում մարդիկ, որ արած ունեն…
Այս բոլորի տոնը շնորհավոր: Շնորհավոր զինվորին ուժեղացրած գեներալների օրը, որոնց հարգում եմ, ովքեր ձեռնտու չեն այսօրվա իշխանությանը ու, առհասարակ, վերևում նշված կատեգորիայի բոլոր մարդկանց:
Տղերք, ճիշտ սպաներ սպաներ, հրամանատարներ, գեներալներ (թե ո՞ր գեներալների, պիտի որ պարզ լինի), շնորհավոր ձեր տոնը:
Հուսամ բանակի 35-ամյակին ճիշտ մարդկանց ձեռքում կլինի բանակը (օրինակ՝ իմ 😄):
Իմ բանակ, տոնդ շնորհավոր: Թե ինչքան եմ սիրում, գիտես, ինչ արժեք ունես՝ գիտես: