🦁 Գագիկ Ծառուկյանի ընդունելությունների տնից տեղափոխված առյուծներից մեկը անկել է։
Երևանի կենդանաբանական այգին հայտնել է, որ նախօրեին այգի տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել։
Այգու փոխանցմամբ՝ կենդանին եղել է մեծ տարիքի և ունեցել է բազմաթիվ ուղեկցող հիվանդություններ, ինչը հաստատվել է նաև հերձման արդյունքներով։ Նշվում է, որ նրա փայծախը, լյարդը, թոքերը, սիրտը և այլ օրգաններ ախտահարված են եղել, իսկ մահը պայմանավորված է եղել տարիքային և առողջական խնդիրներով։
Ավելի վաղ ոչ պաշտոնական տեղեկություններ էին տարածվել, որ Ծառուկյանի տարածքից տեղափոխված քնեցված առյուծներից մեկը չի արթնացել։