Ես չեմ խաբում, չեք գտնի մի խոստում, որը իմ նախագահության օրոք կատարված չլինի. Ռոբերտ Քոչարյան
Հա, մեծարգո ջան, հարց չկա, համարենք, որ դու քո նապագահության օրոք երբեք չես խաբել ու ինչ խոստացել` արել ես:
Բայց, այ, ընտրություններից առաջ, ինչպես ընդունված է, խաբեցիր քո ընտրողներին, բառացի ու տղամարդավարի խոստացար` «մասնակցելու եմ ու կրելու եմ» (էս նույնը` քո ակցենտով) ու խոստումդ չկատարեցիր` կրելու տեղը կրվեցիր:
Էն մյուս մեծարգոն էլ` էն քո գերագույն գլխավոր կոնկուրենտը (որը բնավ Նիկոլը չէ), ժամանակին էլի նույն ձև տղամարդավարի, համարյա ձեռքը սեղանին խփելով խոստացավ, որվինչ էլ լինի, ինքը երբեք երրորդ ժամկետ չի հավակնի երկրի ղեկավարի պաշտոնին: Բայց եկավ 2018 թիվը, ու որպեսզի հանկարծ Վիլհելմիչին չմնա իր իշխանությունը, որոշեց, որ չհավակնել` դա դեռ չի նշանակում «պապայի արև իրոք չեմ հավակնում», էդ նշանակում ա, որ…. ասենք թե, համապատասխան, այ քեզի բան (այստեղ կարող էր լինել նաև ձեր գովազդը):
Էնպես որ, պարոնայք նախկին մեծարգոներ, եկեք դուք ոչ մի բան մի խոստացեք, լա՞վ, որ հետո ստիպված չլինեք հազար ու մի աշխարհաքաղաքական և «հզոր ուժերին չդիմակայող» արդարացումներ փնտրել, թե ինչու ձեր տղամարդավարի տված խոստումները դրժեցիք: Թե չէ Նիկոլն էլ է ձեր պես ամեն անգամ մի բան խոստանում, հետո ուրիշ բան անում: Բա դուք ինչո՞վ եք տարբերվում իրենից, բացի նրանից, որ դուք կամերաների առաջ պերաշկի չեք ուտում, որովհետև «դա ձեր հագով չի», համ էլ դուք իր պես սոված չեք:
#Եվ_հիշեք#Տղամարդը#Եթե_մի_բան#Խոստացավ#Պարտադիր_պիտի_անի#Ոչ_թե_չանելու_համար#Արդարացումներ_փնտրի