🇦🇲Բաքվում հայ գերիների «դատավարությունը» կշարունակվի հոկտեմբերի 13-ին🔽Այսօր, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, «դատավարության» ընթացքում հրապարակվել են քրեական գործերով ընդհանուր տեղեկություններ:
🔥Մասնավորապես, նշվում է, որ Հայաստանի այն ժամանակվա պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի «հանձնարարականով» Արցախի նախկին ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ, թե «Գյանջայի գնդակոծությունն իրականացվել է ոչ թե Հայաստանի տարածքից, այլ իր հրամանով՝ Ղարաբաղի տարածքից»։
☄️Մեկ այլ փաստաթղթի համաձայն՝ արտացոլված են տեղեկություններ 7 գերիների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Լևոն Մնացականյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի մասին, այդ թվում՝ 1990-ականների սկզբից նրանց պաշտոնները, մասնակցությունը 2016 թվականի ապրիլյան մարտերին, 2020 թվականի 44-օրյա պատերազմին։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք