Նիկոլ Փաշինյան․ Ռուսաստանի մեր գործընկերներին խնդրել եմ ամբողջապես վերականգնել Երասխից Նախիջևան […] երկաթուղին։
Ինչպե՞ս հասկանալ այս հայտարարությունը։ Ռուսաստանի “մեր գործընկերներին” խնդրել եմ ճնշում գործադրել Ալրևի վրա, որպեսզի Ալիևը հրաժարվի Հայաստանը մեկուսացման մեջ պահելու իր քաղաքականությունից ու կառուցի Նախիջևանից Երասխ երկաթուղին։
Եթե այսպես է պետք հասկանա, ապա հետաքիքրի է, թե ի՞նչ են դրա փոխարեն պահանջելու Ռուսաստանն ու Ադրբեջանը, բացի այն ինչ արդեն ստացել ու արձանագրել են, որ պիտի ստանան։
Մեկուսացման քաղաքականությունից հրաժարումը միայն մեկ պայմանով կարող է փոխվել․ եթե այն էվոլուցիա ապրի դեպի Հայաստանի կլանման (ապսորբցիայի) քաղաքականության, ինչին շատերը դեմ չեն էլ լինի։
Ժամանակակից աշխարհաքաղաքականության մեջ, Եվրոպական համակարգից դուրս պետությունները, որոնք արտաքին քաղաքական դեր ստանձնելու առումով դիսֆունկցիոնալ են՝ այլ տարբերակ կարծես թե չունեն։
Էդուարդ Աբրահամյան