Նորածնի վիճակ կայուն է, նրա կյանքին վտանգ չի սպառնում,- «Ազատությանը» հայտնել է լքված երեխային ընդունող բժիշկը՝ Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի նեոնատոլոգը։ Նորածին աղջիկը այս ծննդատուն էր տեղափոխվել երեկ՝ շտապօգնության և ոստիկանության ուղեկցությամբ։
Ո՞վ, ե՞րբ և ի՞նչ վիճակում է գտել շորի մեջ փաթաթված երեխային Երևանի Հալաբյան փողոցում. «Ազատությունն» այցելել է փոքրիկին, զրուցել նրան գտնողի և վիճակը հսկող բժշկի հետ։
Սուսան Բադալյանի ռեպորտաժը՝ շուտով։