30 տարի ագրեսիայի աղբյուրը եղել է Ադրբեջանը, տարօրինակ է, որ իշխանական դեմքերը, Պաշտպանության նախարարը փորձում են Ադրբեջանին համոզել՝ որևէ ագրեսիայի չենք նախապատրաստվում. Տիգրան Աբրահամյան
■ – Ձեզ համար ընկալելի՞ է «պաշտպանունակ բանակ» եզրույթը, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասում է` «մարտունակ» և «պաշտպանունակ» եզրույթները չեն հակասում իրար, բայց այսօր «պաշտպանունակ» եզրույթն ավելի ճիշտ է կիրառելը: Գուցե դասական իմաստով մարտունակ բանակ են ստեղծում և մի շարք հանգամանքներից ելնելո՞վ չեն բարձրաձայնում։ Ի դեպ, Պապիկյանն օրերս անձամբ ընդդիմադիր պատգամավորներին հրավիրեց ծանոթանալու ձեռք բերված նոր սպառազինությանը, ինչո՞ւ չեք գնում տեսնելու։
– Այս երեք տասնամյակի ընթացքում ագրեսիայի աղբյուրը եղել է Ադրբեջանը, որն Արցախյան առաջին պատերազմում, 2016թ.Ապրիլյան մարտական գործողություններում, 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ ապահովել է Հարավային Կովկասի անկայունությունը, և զրկել է մեր տարածաշրջանի ժողովուրդներին անվտանգության զգացումից: Ինձ համար շատ տարօրինակ է, որ ՀՀ իշխանության տարբեր դեմքեր՝ երկրի ղեկավարման բուրգում կանգնած կամ Պաշտպանության նախարարի կարգավիճակում, ուզում են Ադրբեջանին համոզել, որ իրենք որևէ հարձակում չեն գործել, որևէ ագրեսիայի չեն նախապատրաստվում, և այլն:
Ես կարծում եմ, որ նաև միջազգային ընկալման տեսանկյունից նման անհրաժեշտություն չկա և չի էլ կարող լինել: Հայաստանի իշխանությունն արհեստականորեն է մտցնում բանակի պաշտպանունակության, մարտունակության հետ կապված այդ տերմինաբանությունը, և հանրությանը փորձում է տանել լրիվ այլ քննարկումների դաշտ: Նորմալ կառավարության պայմաններում ՀՀ-ն պիտի ունենա զինված ուժեր, որոնք կարող են ցանկացած պահի լուծել իրենց առջև դրված մարտական խնդիրը: Իսկ մնացած տերմինաբանական տարբեր ճարպիկ դասավորությունները խնդրի բուն էության մասին չեն խոսում:
■ – Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ իշխանական պատգամավորները չեն ցանկանում ծանոթանալ Քննիչ հանձնաժողովի զեկույցին, անգամ Փաշինյանը հորդորեց գնալ և կարդալ: Իհարկե, նաև զգուշացրեց՝ 6 հատ նման հանձնաժողով էլ լինի, իր ասածից ավելի ինֆորմացիա չեն կարող հավաքել։
– Իշխանական պատգամավորների ճնշող մեծամասնությունը չունի անհրաժեշտ գիտելիք, շատերի դեպքում նաև հնարավորություններ՝ վերլուծական առումով գնահատելու այդ զեկույցում ընդգրկված փաստերը, եզրահանգումները:
Երկրորդ, ՔՊ քաղաքական թիմն իրականում գիտի, թե ինչ կարող է այդ զեկույցում գրված լինել, և նպատակը ոչ թե ճշմարտությանը ծանոթանալն է, այլ ի սկզբանե խնդիրը եղել է պատերազմի հանգամանքների խեղաթյուրումը, որոնք նրանք իրենց հանրային խոսույթում փորձում են իրացնել: Դեռ չեմ խոսում նաև այն մասին, որ նրանք ևս գիտակցում են՝ այդ զեկույցը չի տալիս հանրային հնչեղություն ունեցող հարցերի պատասխանը, ուստի դրան ծանոթանալու որևէ խնդիր իշխանական պատգամավորները չեն դնում:
■– Դուք այն գործիչներից եք, ով անընդհատ ասում է, որ 44-օրյայի ժամանակ աշխատած բարձրաստիճան զինվորականությունը, ռազմական ղեկավարությունը պետք է խոսի։ Իսկ դա ի՞նչ կարող է փոխել, բացի այն, որ կալանավորների թիվը կավելանա, իհարկե, ինչ-որ բաներ կիմանանք, բայց…
– Թեև շատ զինվորականներ, հատկապես բարձրաստիճան, կարծում են, որ իրենց խոսքն այս պահին կարող է իր նպատակին չծառայել, հաշվի առնելով, թե ինչ ուժ է իշխանության, սակայն, կարծում եմ, որ և՛ բարոյական, և՛ քաղաքական առումով կարևոր է, որպեսզի հանրությունն այդ ժամանակվա ռազմական ղեկավարությունից, պաշտոններ զբաղեցրած և զորամիավորումներ ղեկավարած հրամանատարներից իմանա՝ ինչ է իրականում տեղի ունեցել:
Հիմա այդ մարդիկ մեծամասամբ հետ են քաշվել, իշխանությունն այս 5 տարվա ընթացքում թեման ներկայացրել է՝ ըստ իր նախասիրությունների և քմահաճույքների, ընդ որում, զոհաբերելով հենց այն նույն զինվորականներին, որոնք տարբեր պատճառներով չեն խոսում: Ու սրա արդյունքում հանրությանը մատուցվել և մատուցվելու է խեղաթյուրված պատկեր:
Իհարկե, կան դաշտում գործող գործիչներ, փորձագետներ, լրագրողներ, որոնք փորձում են ինչ-որ կերպ ինչ-որ դրվագներով իրականությունը ներկայացնել: Բայց բարձրաստիճան զինվորականները կարող են կարևոր դեր խաղալ ոչ միայն իրենք իրենց խղճի առաջ պատասխանատու լինելու առումով, այլև պատասխան տալու բոլոր այն մայրերին, ընտանիքներին, որոնց զավակներին զորակոչել են, պատերազմի ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հրաման են տվել, որոնց զավակները նաև զոհվել են: Եվ այս հանգամանքը բավարար է, որ այդ զինվորականները խոսեն: