Սիրելի՛ ընկերներ, քանի որ մենք փաստացի պայքարում ենք Հայաստանում հաստատվող նոր օսմանյան լծի դեմ՝ ես ցանկացա ձեզ հետ կիսվել դասական օսմանյան լծի մասին պատմող ժողովրդական բանահյուսության մի նմուշով՝ նվաստիս համեստ կատարմամբ։
«Ուլան գյավուր» երգը, որ կատարվում է «Ձայն մը հնչեց»-ի եղանակով, պատմում է 19-րդ դարավերջին օսմանյան ոստիկանատանը չարչարանքների ներքո հարցաքննվող հայ ֆիդայու մասին։ Չնայած խոշտանգումներին՝ ֆիդային ոչինչ չի խոստովանում։ Նա բոլոր հարցերին թուրքերենով պատասխանում է hayır efendim, iftiradır — «ո՛չ, պարո՛ն, զրպարտություն է», ապա հայերենով ծածուկ վրա է բերում իրականությունը։
Այս կատարումը նվիրում ենք Օսմանյան կայսրության լծից հայության ազատագրման պայքարի հայտնի ու անհայտ, անցյալ ու ներկա բոլոր մարտիկների խնկելի հիշատակին։ Այն թող լինի հիշեցում, որ գերության մեջ հայտնվելը դյուրին է, գերությունից ազատվելը՝ բարդ ու դժվար։
Երգի խոսքերը՝ ըստ Շահե Աճեմյանի, Գառնիկ Սարգսյանի կատարումների և Վերժինե Սվազլյանի «Հայոց ցեղասպանություն։ ականատես վերապրողների վկայություններ» (Երևան, «Գիտություն», 2011 թ․, էջք 576-577) բանահավաքչական աղբյուրի։
Հնչյունային ռեժիսոր և ձայնագրող՝ Հայկ Ղևոնդյան XP (HGH Records)
Մոնտաժը՝ Լաուրա Ավագյանի
https://youtu.be/qErwSVs-Lpo#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
Էդգար Էլբակյան (Աղդամ) – «Ուլան գյավուր» (տանջվող ֆիդայու երգը)
Այս երգը պատմում է օսմանյան ոստիկանատանը չարչարանքների ներքո հարցաքննվող հայ ֆիդայու մասին։ Չնայած խոշտանգումներին՝ ֆիդային ոչինչ չի խոստովանում։ Նա բոլոր հարցերին թուրքերենով պատասխանում է hayır efendim, iftiradır — «ո՛չ, պարո՛ն, զրպարտություն է», ապա հայերենով…