Եթե մեր առաջ դնում են ընտրություն վատի ու վատթարագույնի միջև, ի՞նչ պիտի անել էս իրավիճակում։ Պիտի էդ ընտրությունը դնողին ուղղակի ռադ անել, էս դեպքում համընկել ա ու դա հենց վատթարագույնն ա, այնսինքն ՔՊ-ն։ Ցանկացած ուրիշ սցենար կամ չի աշխատելու կամ աշխատելու ա նիկոլի օգտին։ Գյումրու մեր հայրենակիցները հենց տենց էլ արեցին, էդ ընտրությունը դնողին ուղարկեցին գրողի ծոցը։
Իսկ թե ինչ պիտի անել վատի հետ, կամ թե ինչ պիտի անել օրինակ խորհրդարանական համակարգի հետ և այլն, էդ արդեն մյուս խնդիրներն են, առաջնային, գլխավոր խնդիրը ՔՊ-ից ազատվելն ա։ Գլխավոր խնդիրը թողած չի կարելի մտածել երկրորդական խնդիրների մասին, որովհետև գլխավոր խնդիրն ա հենց, որ խանգարում ա մյուս հարցերը լուծել։
Պետք չի շատ խելք ունենալ հասկանալու համար, որ մեր բոլոր նախկին ղեկավարները միասին վերցրած այնքան վնաս չեն հասցրել մեզ ինչքան նիկոլը, այսինքն նիկոլը մեզ բերել ա մի վիճակի, որտեղ անգամ Ռոբն ա համարվում առաջխախացում։
Գնացեք ընտրությունների, բացի ՔՊ-ից ու իր դուստր կուսակցություններից ում ուզում եք ընտրեք, մնացած հարցերը հետո, խանգարող հանգամանքը վերացրեք, որ հնարավոր լինի մյուս հարցերը լուծել։
Գահավիժող երկրում ինչ էլ անեք անիմաստ ա, բոլոր առանց այն էլ վատ աշխատող պետական կառույցները 8 տարվա մեջ ուղղակի ավիրել ա, օրինակ ԱԱԾ-ն էն օրի ա հասցրել, որ դա պետք ա ուղղակի վերացնել ու զրոյից կառուցել։
Գահավիժումը պետք ա կանգնեցնել, որ մի բանով զբաղվելը իմաստ ունենա, որ քարը քարին դնեք մնա, ոչ թե նորից ընկնի։