5 տարի առաջ
2020 թ. նոյեմբերի 7-8-ը տեղի ունեցած մի քանի դրվագ հիշեցնենք, իհարկե, հիմնականում Շուշիի հետ կապված։
-2023 թվականին հունիսի 20-ին Քննիչ հանձնաժողովում Փաշինյանը Շուշիի թեմային անդրադառնալով, մասնավորապես, ասել էր.
«Նոյեմբերի 7-ի կեսօրին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն ինձ զեկուցեց Շուշիի անկման մասին… Շուշիի անկման լուրը լսելով՝ առաջին արձագանքս պահանջն էր՝ կատարեք այն, ինչ խոստացել եք՝ Շուշին պահել, ետ վերցնել: Ի վերջո, ինձ զեկուցեցին հակագործողությունների մասին…»:
Նշենք, որ Շուշիի պաշտպանությունը պատշաճ չկազմակերպելու համար մեղադրվում է միայն ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումյանյանը, ում մեղադրանքն ավարտվում է նոյեմբերի 7-ով, իսկ հակագործողությունները Փաշինյանի հրամանով իրականացվել են նոյեմբերի 7-ից հետո:
Ի դեպ, 2024 թվականին ՀՀ քննչական կոմիտեն ինձ հայտնել էր,որ 2020 թվականի նոյեմբերի 7-ից հետո Շուշիի ուղղությամբ տեղի ունեցած իրադարձությունները քննության առարկա են դարձված ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում իրականացվող քրեական վարույթների շրջանակներում:
-2020-ի նոյեմբերի 7-ի ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ադրբեջանական ֆեյք լուրեր էր տարածել, պնդելով, թե սպանվել է ադրբեջանցի գնդապետ Մենսիմովը, իսկ նա այդ պահին Շուշին էր գրավում, որի մասին արդեն պատերազմից հետո մանրամասներ էր ներկայացրել:
-Այդ օրը նաև հայկական սոցցանցային տիրույթում ինչ-ինչ օգտատերեր արխիվային տեսանյութ էին տարածել և եզրակացրել, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել:
Փաշինյանի այդ ժամանակվա մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն էլ որոշել էր ակտիվ կերպով հերքել այդ ֆեյքային տեղեկությունը:
-Նոյեմբերի 6-ին և 7-ին Արայիկ Հարությունյանի հրամանով Երևան էին եկել Սամվել Բաբայանը, Սեյրան Օհանյանը, Արգիշտի Քյարամյանը, որպեսզի ՀՀ իշխանությունների հետ ինչ-ինչ խնդիրներ լուծեն, այդ թվում սպառազինության։
-2022 թվականին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Թուրքիայի նախագահական գրադարանում «Հայրենական պատերազմի պատմությունը» գրքի շնորհանդեսի ժամանակ Շուշիի գրավման օպերացիայի հետ կապված մի քանի «գաղտնազերծում» էր արել:
«Մենք ամեն առավոտ զեկուցում էինք ռազմական օպերացիայի դետալները: Նախօրեին ես ներկայացրեցի մարտական գործողությունների պլանը, բայց Ադրբեջանի նախագահը մերժեց այն: Նա ասաց, որ չպետք է վնաս հասցնել շենքերին և պատմական հուշարձաններին, և քաղաքը պետք է վերցնել առանց ծանր մարտական տեխնիկայի կիրառման: Եվ նախագահի հանձնարարությամբ, Շուշին «ազատագրվել» է Ադրբեջանի հատուկ ջոկատայինների ուժերով: Երեկոյան մոտավորապես ժամը 20:00-21.00-ի սահմաններում ես զեկուցել եմ երկրի ղեկավարին, որ քաղաքն «ազատագրված» է»,- պատմել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարը:
-2024 հունվարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ տեղական հեռուստաալիքներին տված
հարցազրույցում հայտսրարել էր.
«Նոյեմբերի 8-ին ես չէի կարող ասել, թե ինչպես կավարտվի պատերազմը, չէի կարող դա ասել լիակատար վստահությամբ: Իհարկե, ես գիտեի, որ ամեն ինչ բերելու է մեր հաղթանակին, բայցև նոյեմբերի 8-ին հնարավոր չէր կանխատեսել՝ երբ և ինչպես դա տեղի կունենա: Իհարկե, նոյեմբերի 8-ին խոշոր իրադարձություն տեղի ունեցավ՝ «ազատագրվեց» Շուշին, բայց, ըստ էության, ռազմավարական տեսանկյունից անիմաստ էր սեպարատիստների դիմադրելը (8 ноября я не мог сказать точно, чем завершится война, не мог сказать это с полной уверенностью. Конечно, я знал, что это приведет к нашей Победе, но 8 ноября было невозможно предположить, когда и как это случится. Да, 8 ноября произошло очень крупное событие – Шуша была освобождена от оккупации, и по сути сопротивление сепаратистов было бессмысленным со стратегической точки зрения),- հայտարարել է Ալիևը: Իսկ Շուշին կորցնում ենք։
— 2020 թվականի նոյեմբերի 1-ին թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ նախատեսվում է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի այցը Բաքու՝ Էրդողանի հանձնարարականով, որին հոկտեմբերի 29-ին նախորդել էր Էրդողան-Ալիև հեռախոսազրույցը: Եվ Շուշին գրավելու Ադրբեջանի համար ճակատագրական վերջին պահին՝ 2020 թվականի նոյեմբերի 8-ին, Աքարն արդեն Բաքվում էր։
-Նոյեմբերի 8֊ին ԱԱԾ տնօրեն թ նշանակվում Արմեն Աբազյանը։
-2020 նոյեմբերի 7֊ին Շուշիում զոհվում է ՊԲ հրամանատարի տեղակալ Հովհաննես Ավագյանը։ Մարդուն ուղարկում են, երբ…
Հ.Գ. Չմոռանանք` Իսկանդերն էլ էս օրերին են կիրառում Շուշիի ուղղությամբ։