Մասնագիտությամբ «հայրենասերները» և «աստվածապաշտները»
—————————
Հայաստանի քաղաքական դաշտում ամենատարածված զբաղմունքը, ես կասեի՝ մասնագիտությունը, «հայրենասիրությունն» է։ «Հայրենասիրությունը» դառնում բոլոր սրիկաների վերջին հանգրվանը։ Այն նաև ֆինանսապես շատ ձեռնտու մասնագիտություն է բոլոր նրանց համար, ովքեր թշնամուց կրած պարտությունը ներկայացնում են որպես բարեբախտություն և հաղթանակ։
Մասնագիտությամբ «հայրենասերների» սիրած բառն ինքնիշխանությունն է։ Ինչքան շատ են այն օգտագործում, այնքան Հայաստանի ինքնիշխանությունը նվազում է։
Վերջին շրջանում «աստվածապաշտությունն» էլ է դարձել մասնագիտություն։ Դա դրսից պարտադրված մասնագիտություն է։ Այն բոլոր անաստվածների վերջին հանգրվանն է դարձել։
Նիկոլ Փաշինյանի մոտ այս երկու մասնագիտությունների գծով սուր դրսևորումներ են արձանագրվում։
«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից
Andranik Tevanyan
Մասնագիտությամբ «հայրենասերները» և «աստվածապաշտները»
—————————
Հայաստանի քաղաքական դաշտում ամենատարածված զբաղմունքը, ես կասեի՝ մասնագիտությունը, «հայրենասիրությունն» է։ «Հայրենասիրությունը» դառնում…