ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագիրն Իսլամաբադում չստորագրվեց ամերիկյան կողմի պատճառով, Իրանը բարեխղճորեն էր մասնակցում բանակցութուններին: Այս մասին X-ում գրել է Իրանի Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Վերջին 47 տարվա ընթացքում ԱՄՆ-ի հետ ամենաբարձր մակարդակի ինտենսիվ բանակցություններին Իրանը մասնակցում էր բարեխղճորեն՝ պատերազմին վերջ դնելու համար, բայց երբ շատ քիչ էր մնացել «Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի» ստորագրմանը, մենք բախվեցինք (ամերիկյան կողմի) մաքսիմալիզմին, պայմանների մշտական փոփոխությանը և արգլափակմանը», — գրել է Արաղչին։
Նա հավելել է, որ բարի կամքը բարի կամք է ծնում, թշնամությունը՝ թշնամանք։