✅ Սերժ Սարգսյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի՝
🔻 Երևանի Տերյան փողոցում գտնվող բնակարանի 38%-ը,
🔻 Տերյան փողոցում գտնվող մեկ ավտոկայանատեղին՝ ամբողջությամբ, Տերյան փողոցում գտնվող մեկ ավտոկայանատեղիի 38%-ը,
🔻 Բանկում ներդրված ընդհանուր՝ մոտ 203 մլն դրամ ավանդները, այդ ավանդներից կուտակված ընդհանուր՝ ավելի քան 74 մլն դրամ տոկոսագումարները, ինչպես նաև մինչև վճռի փաստացի կատարման օրը ավանդների և ավանդներից կուտակված տոկոսների նկատմամբ հաշվարկված տոկոսագումարները:
🔻 352 միլիոն 438 հազար դրամ:
⚖️ Հակակոռուպցիոն դատարանը մասնակի է բավարարել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցն ընդդեմ Սերժ Սարգսյանի և նրան փոխկապակցված անձանց: