❗️Նախագահական նստավայրի դիմաց Արտուր Օսիպյանի ազատ արձակման համար մի քանի օր նստացույց անող Գեղամ Օհանյանը այս պահին ընթացող ակցիայի ժամանակ շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, որոնք չեն լռել այս ընթացքում։
📌 Նա հայտնեց, որ պաշտպանը հիմա գնացել է Դատախազություն՝ հստակեցնելու կալանքը վերացնելու պայմանները։
🗣 «Սա կարծես վերջին շրջանի քաղհասարակության ամենամեծ հաղթական էր։ Հավատացեք, որ դուք եք էս երկրի տերը»,- նշեց Օհանյանը։
🔸 Նստացույցի մասնակից Միքայել Մարգարյանը հայտնեց, որ ինքը այժմ գնում է Օսիպյանին դիմավորելու։ Իսկ նախագահականի դիմաց նստացույցը այս պահին, ըստ էության, ավարտվում է։
‼️ Արտուր Օսիպյանն ազատ կարձակվի, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ 📣 «Հսկող դատախազը, ի թիվս այլնի, հաշվի առնելով քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչների կողմից մեղադրյալ Արտուր Օսիպյանի նկատմամբ երաշխավորություն ստանձնելու պատրաստակամության…