Չոր նստվածքը հետեւյալն է՝ ՀՀ-ն առայժմ չի դիմելու ԵՄ անդամակցության հայտով (այլապես Կայա Կալլասը կհիշատակեր դա այսօր, ինչպես հիշատակել էր հունիսին Երեւանում): Միրզոյանը հավանաբար բացատրել է դա Կալլասին ռսական ճնշումներով (ահա ինչու Կալլասը խոստացավ օգնել ՀՀ-ին պաշտպանվել ռսական տեղեկատվական հարձակումներից): Ավելի լուրջ համագործակցություն Երեւանը չի նախատեսում (ահա ինչու ԵՄ-ն տալու է ՀՀ-իմ համեստ 15 միլիոն եվրո «ականազերծման» համար, այլ ոչ թե փոխանցում է ամբողջ մի ՀՕՊ, ինչպես Մոլդովայի, կամ վիթխարի ռազմական օգնություն, ինչպես Ուկրաինային): ԵՄ-ն ունի աչքի առաջ Վրաստանի դավաճանության օրինակը եւ զգույշ է ՀՀ հետ հարաբերություններում, տեսնելով Փաշինյանի երկիմաստ դիրքորոշումը։ Ամենաշատը, ԵՄ պատրաստ է տրամադրել ՀՀ-ին վիզաների ազատականացում, ինչպես Վրաստանին: Կալլասը հասկանում է, թե ինչից է գալիս Փաշինյանի երկակի դիրքորոշումը, նշելով 2026 թ. ընտրություններն իբրեւ միջանկյալ փուլ։ Իրականում, Եվրոպան մերձենալու է ՀՀ-ին այնքան, որքան ՀՀ-ն է պատրաստ դրան, այլ ոչ հակառակը, ինչպես ասում էր Փաշինյանը։ Իսկ Փաշինյանին այսպիսի վիճակը ձեռնտու է, քանի որ անել ավելին նրան թույլ չեն տալիս Պուծինը եւ Ալիեւը՝ նրա իշխանության ու վերընտրման հիմնական աջակիցներն ու շահառուները։ Կարճ ասած՝ սա շատ լավ է Փաշինյանի համար, սա շատ վատ է Հայաստանի համար։ Եւ դա արդեն օրինաչափություն է։