🔥Ո՞ր կուսակցություններն են առաջիկա օրերին նախընտրական համագումար հրավիրելու‼️«Փաստ» օրաթերթը
գրում է. Ո՞ր կուսակցություններն են արդեն ծանուցել մինչև ապրիլի 23-ը համագումար անցկացնելու մասին, որտեղ հայտարարելու են Ազգային ժողովի հերթական ընտրություններին կուսակցության մասնակցության մասին, ինչպես նաև հաստատելու են ընտրական ցուցակը կամ թեկնածուների՝ առնվազն առաջին երեք տասնյակը:
‼️Եվ այսպես, վաղը կկայանա «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցության համագումարը, ապրիլի 18-ին՝ Հայաստանի Կանաչների (սոցիալէկոլոգիական), «Հայ Ազգային Կոնգրես», «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն», «Ազգային ինքնորոշում միավորում», «Լուսավոր Հայաստան» և «Բոլորին դեմ եմ» կուսակցությունների, ապրիլի 19-ին՝ «Համահայկական ճակատ», «Քրիստոնեա-Ժողովրդավարական», «Ապրելու Երկիր», «Միասնական ազգային սահմանադրական» կուսակցությունների, ապրիլի 20-ին՝ «Հանրապետություն», ՍԻՄ, «Արժանապատիվ ուղի» կուսակցությունների, ապրիլի 21-ին՝ «Ազգային առաջընթաց», Հայաստանի ժողովրդական կոմունիստական, «Ուժեղ Հայաստան», «Միավորված հայեր», «Նոր Դարաշրջան» կուսակցությունների (վերջին երեքը՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի առաջին երեք տասնյակ պատգամավորների թեկնածուների հաստատման և առաջադրման մասին օրակարգով), ապրիլի 22-ին՝ «Ազգային- ժողովրդավարական բևեռ», «Շանթ Դաշինք» ազգայնական, «Հայք» (Հայկազուններ) կուսակցությունների, իսկ փաստաթղթերի հանձնման վերջին օրը՝ ապրիլի 23-ին, «Ազգային զարգացման գործընթաց» և «Երկիր Ծիրանի» կուսակցությունների համագումարները: Մի շարք կուսակցությունների համագումարներ արդեն տեղի են ունեցել:
🔴Հասկանալիորեն որոշ կուսակցություններ կհայտարարեն դաշինքով մասնակցելու մասին և կհաստատեն դաշինքի ցուցակը, սակայն պարզ է, որ առանձին մասնակցողներն էլ քիչ չեն լինի, ինչը նշանակում է, որ բավական մեծ քանակի քաղաքական ուժեր են մասնակցելու հունիսի 7-ի ընտրություններին:
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք