Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը նաև հայտարարել է, որ Երևանի քաղաքական հավակնությունները գերակշռել են ազգային շահերին։
Նա նշել է, որ քաղաքական հակառակորդների նկատմամբ գործողությունները դարձել են ՀՀ իշխանության «այցեքարտը», որոնք, ըստ նրա, սահմանակից են իրավական կամայականությանը և ուղեկցվում են բիզնես ակտիվների խլմամբ։ Մեդվեդևի խոսքով՝ ընդդիմության դեմ ճնշումները, վարչական ռեսուրսի լայն կիրառումը և Արևմուտքի միջամտությունը բնորոշել են վերջին ընտրությունները։ Նա հայտարարել է․
▪️ Մոսկվան Հայաստանի իշխանությունների իրական մտադրությունները կգնահատի ոչ թե հայտարարություններով, այլ գործերով։ Ռուսաստանը ակնկալում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաշվի կառնի ընտրողների մեծամասնության կարծիքը։
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Արևմուտքի միջամտությունը Հայաստանի ընտրական գործընթացներին դարձել է աննախադեպ, և ՀՀ պետական ապարատը փաստացի տեղափոխվել է «ձեռքով կառավարման» ռեժիմի։ Նա, մասնավորապես, հայտարարել…