Blog

  • «Արկածախնդրության» ծանրագույն հետևանքները. այսպիսի՞ «ապագա» ենք պատկերացնում. «Փ…

    «Արկածախնդրության» ծանրագույն հետևանքները. այսպիսի՞ «ապագա» ենք պատկերացնում. «Փաստ»
    📖 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
  • Ո՞ր կուսակցություններն են առաջիկա օրերին նախընտրական համագումար հրավիրելու«Փաստ»…

    🔥Ո՞ր կուսակցություններն են առաջիկա օրերին նախընտրական համագումար հրավիրելու
    ‼️«Փաստ» օրաթերթը գրում է. Ո՞ր կուսակցություններն են արդեն ծանուցել մինչև ապրիլի 23-ը համագումար անցկացնելու մասին, որտեղ հայտարարելու են Ազգային ժողովի հերթական ընտրություններին կուսակցության մասնակցության մասին, ինչպես նաև հաստատելու են ընտրական ցուցակը կամ թեկնածուների՝ առնվազն առաջին երեք տասնյակը:
    ‼️Եվ այսպես, վաղը կկայանա «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցության համագումարը, ապրիլի 18-ին՝ Հայաստանի Կանաչների (սոցիալէկոլոգիական), «Հայ Ազգային Կոնգրես», «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն», «Ազգային ինքնորոշում միավորում», «Լուսավոր Հայաստան» և «Բոլորին դեմ եմ» կուսակցությունների, ապրիլի 19-ին՝ «Համահայկական ճակատ», «Քրիստոնեա-Ժողովրդավարական», «Ապրելու Երկիր», «Միասնական ազգային սահմանադրական» կուսակցությունների, ապրիլի 20-ին՝ «Հանրապետություն», ՍԻՄ, «Արժանապատիվ ուղի» կուսակցությունների, ապրիլի 21-ին՝ «Ազգային առաջընթաց», Հայաստանի ժողովրդական կոմունիստական, «Ուժեղ Հայաստան», «Միավորված հայեր», «Նոր Դարաշրջան» կուսակցությունների (վերջին երեքը՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի առաջին երեք տասնյակ պատգամավորների թեկնածուների հաստատման և առաջադրման մասին օրակարգով), ապրիլի 22-ին՝ «Ազգային- ժողովրդավարական բևեռ», «Շանթ Դաշինք» ազգայնական, «Հայք» (Հայկազուններ) կուսակցությունների, իսկ փաստաթղթերի հանձնման վերջին օրը՝ ապրիլի 23-ին, «Ազգային զարգացման գործընթաց» և «Երկիր Ծիրանի» կուսակցությունների համագումարները: Մի շարք կուսակցությունների համագումարներ արդեն տեղի են ունեցել:
    🔴Հասկանալիորեն որոշ կուսակցություններ կհայտարարեն դաշինքով մասնակցելու մասին և կհաստատեն դաշինքի ցուցակը, սակայն պարզ է, որ առանձին մասնակցողներն էլ քիչ չեն լինի, ինչը նշանակում է, որ բավական մեծ քանակի քաղաքական ուժեր են մասնակցելու հունիսի 7-ի ընտրություններին:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ գիշերվա ընթացքում հակաօդային …

    Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանության ուժերը որսացել և ոչնչացրել են 207 ուկրաինական անօդաչու թռչող սարք Բելգորոդի, Սմոլենսկի, Կուրսկի, Բրյանսկի, Օրյոլի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի, ինչպես նաև Սև և Ազովի ծովերի ջրային տարածքների վրա։
  • Սխալ հաշվառման հետևանքը. Արծվանիկ համայնքում հողամաս կհանձնվի պետության տիրապետմ…

    Սխալ հաշվառման հետևանքը. Արծվանիկ համայնքում հողամաս կհանձնվի պետության տիրապետմանը. «Փաստ»
    📖 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
  • «Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ՔՊ-ականները, վստահաբար, մեկ կենտրոնից ստացած հրա…

    «Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ՔՊ-ականները, վստահաբար, մեկ կենտրոնից ստացած հրահանգով կատաղի արշավ իրականացրին նախորդ օրը բերման ենթարկված «Ուժեղ Հայաստան» կուսակցության երկու կանանց դեմ, որպեսզի հնարավորինս վարկաբեկեն նրանց եւ Սամվել Կարապետյանի հիմնադրած ուժը ներկայացնեն իբրեւ ընտրակաշառք բաժանող։ Լայվեր ու գրառումներ էին անում, ԱԺ ամբիոնից հայտարարություններ հնչեցնում։
    Եվ չնայած ընդդիմադիր կանանց փաստաբանները հայտարարում են, որ շինծու վարույթ է, սակայն տեղեկություններ կան, որ իշխանությունը միտումնավոր նման աղմուկ բարձրացրեց եւ առաջիկայում էլ պատրաստվում է կրկնել դա, որ կարողանա հիմքեր ստեղծել «Ուժեղ Հայաստանին» չգրանցելու համար։
  • Լիբանանի ու Իսրայելի բանակցությունները կկայանան այսօր, հայտարարել է ԱՄՆ նախագահ …

    Լիբանանի ու Իսրայելի բանակցությունները կկայանան այսօր, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
    Նա նշել է, որ արդեն շուրջ 34 տարի է, ինչ երկու երկրների ղեկավարներն ուղիղ զրույց չեն վարել:
    Financial Times-ը, վկայակոչելով լիբանանցի պաշտոնյաներին, հայտնել է, որ շուտով կարող է հայտարարվել հրադադարի մասին:
  • Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի Թիբնինի շրջանի հիվանդանոցներից մեկին…

    Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի Թիբնինի շրջանի հիվանդանոցներից մեկին

    https://cdn4.telesco.pe/file/e2f46922b8.mp4?token=oDb3D4Gb5n8Eq6r1ylzoy74lsQ_Q-sPckYCiareKvwCrd9yaIj7fcKFNSnYRtLColx8PNbloLadKJJ5viDgfGXHi5PWhtrr50LpwafzW1h04stoQH1Q0nExf_ez5JEuMIAc8WwxF2V4dJQhOc3tglPHMw3jNRlx8pYOwoSGcILdLYl5ShOc0Bxom1VvLeIN0-MQ8UZbXU9BliKTVmNPgnS8ATCw1—Zx1GRxIX3-MTIsy_bza-B8y0chr-BmW29dZ5wUH2Y21uEq7B4091w31zbCMWCWOMz17L0R_Tb4zRc3bLW1xomybVpFUC8OqlrCLR5pH_RGxBdb6sfwWDxbwg

  • Իսրայելը և Լիբանանը այսօր՝ ապրիլի 16-ին, կանցկացնեն բանակցություններ, հայտարարել…

    Իսրայելը և Լիբանանը այսօր՝ ապրիլի 16-ին, կանցկացնեն բանակցություններ, հայտարարել է Դոնալդ Թրամփը։
    Լիբանանի պաշտոնյաները նշում են, որ Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև հրադադարը սպասվում է «շուտով», և այն կարող է ուժի մեջ մտնել այս շաբաթ, գրում է The Financial Times-ը։ Լիբանանում հնարավոր հրադադարի տևողությունը կարող է կախված լինել ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի կայունությունից:
    Ավելի վաղ Axios-ի լրագրող Բարակ Ռավիդը, հղում անելով երկու իսրայելցի պաշտոնյաների, հայտնել էր, որ Իսրայելի անվտանգության կաբինետի նիստը ավարտվել է առանց Լիբանանում հրադադարի վերաբերյալ որոշման ընդունման։
    ❗️Ապրիլի 14-ին Լիբանանի, Իսրայելի և ԱՄՆ-ի միջև Վաշինգտոնում տեղի են ունեցել նախնական բանակցություններ, որոնց ընթացքում կողմերը քննարկել են երկրների միջև ուղիղ բանակցությունների մեկնարկի քայլերը։
  • ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարությունը հայտնել է Խաղաղ օվկիանոսում «թմրա…

    ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարությունը հայտնել է Խաղաղ օվկիանոսում «թմրանյութային ահաբեկիչներին» տեղափոխող նավակի վրա նոր հարվածի մասին, որի հետևանքով երեք մարդ է մահացել։

    https://cdn4.telesco.pe/file/85792f8aa1.mp4?token=SXi-jtv0oilXLIE8nOZ0d_YR9Kv6DwlHEm6Nuznm3o9VjAJ_fQvQRgbTI_SyWJ—vr5_HFxAhklLh39AYdhmRCBP9dgvjsPqDS8WfKwg-gd5YmoZx7hewTc-ypUiXR_v_0kWVkWiHOYHUv5j1fEYuQgKCZeoZ2OQd-u4ujT-XJOgnz0jPc4XnJph5f_P9YjvGtFa9XrLV2F2_u-282lcWeMJpF-7TeJSOnKf3IZI9jyfogRRjSn10Zkp52-jN5BOplMmqydi3FEWz59BUYHnyGhXzfGVAzg7qt8owo-m1Ok8UhxwdE6JyO9lGlt_K94d71zZcdtiYBuPuk6sQJACoQ