🔹ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը 2 ամսով կալանավորվեց, հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը
🔹Մարտուն Գրիգորյանի հարցաքննությունն ավարտվել է, նա մեղքը չի ընդունում, հայտնել է փաստաբանը 📌Ձերբակալված ընդդիմադիրին շուտով կտեղափոխեն դատարան, որտեղ քննվելու է իրավապահ մարմնի միջնորդությունը կալանավորելու վերաբերյալ: Հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:
🇯🇵🇷🇺 Ճապոնիայի վարչապետը դատապարտել է Վլադիմիր Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցը «Պուտինն այցելեց Իտուրուպ, և մենք խիստ բողոքում ենք այս գործողության դեմ։ Հյուսիսային տարածքները Ճապոնիայի տարածքի անբաժանելի մասն են կազմում՝ թե՛ պատմականորեն, թե՛ միջազգային իրավունքի համաձայն։ Ռուսաստանի ներկայիս նախագահի այցը Իտուրուպ հակասում է Ճապոնիայի հետևողական դիրքորոշմանը Հյուսիսային տարածքների վերաբերյալ։ Այն նաև վիրավորում է ճապոնացի ժողովրդի զգացմունքները և բացարձակապես անընդունելի է։ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից հետո Ճապոնիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները չափազանց բարդ են։ Նույնիսկ այս պայմաններում Ճապոնիան գործադրել է բոլոր ջանքերը։ Այնուամենայնիվ, պետք է նշեմ, որ այս այցը ավելի է սրել հակառուսական տրամադրությունները Ճապոնիայում և դժվարացրել է հարաբերությունների վերականգնումը միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում։ Մենք ցանկանում ենք, որ ռուսական կողմը գիտակցի ստեղծված իրավիճակի լրջությունը»,- հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին։ @armgeopolitic
🇷🇺🇯🇵 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ անձամբ այցելել է Իտուրուպ կղզի՝ Կուրիլյան կղզիների վրա Ճապոնիայի ԱԳՆ-ում հայտարարել են, որ Իտուրուպը և հյուսիսային մյուս կղզիները երկրի «պատմական տարածքն» են, և վճռական բողոք են հայտնել ՌԴ նախագահի այցի…