⚠️ Ադրբեջանը սրում է հարաբերությունները ԵՄ-ի հետ՝ ՀՀ-ի վերաբերյալ բանաձևի պատճառով
🇪🇺 Ադրբեջանում ԵՄ դեսպան Մարիանա Կույունչիչը կանչվել է ԱԳՆ և ստացել բողոքի նոտա՝ Հայաստանի վերաբերյալ ընդունված բանաձևի պատճառով։
📌 Բաքուն հայտարարել է, որ փաստաթղթում Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի մասին պնդումները «անհիմն» են և գնահատվում են որպես միջամտություն երկրի ներքին գործերին։
Ադրբեջանի խորհրդարանը կասեցնում է Եվրախորհրդարանի հետ հարաբերությունները։ Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանը՝ նշելով, որ հարաբերությունները կասեցվում են բոլոր ուղղություններով։