Լիբանանի բանակի տվյալներով՝ զոհերից մեկը զինծառայող էր։
«Հեզբոլլահը» պաշտոնապես հայտարարել է, որ իրեն վերապահում է Իսրայելի շարունակվող հարձակումներին «դիմակայելու իրավունքը»։
Իր հերթին, Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ հարվածների պատճառը «Հեզբոլլահի» կողմից գիշերվա ընթացքում Լիբանանի հարավում տեղակայված իսրայելական ուժերի ուղղությամբ արձակված ավելի քան 50 արկերն են եղել։
Իսրայելական կողմը զինծառայողների զոհերի կամ վիրավորների մասին չի հաղորդել։
Իսրայելը հրադադարից ժամեր անց կրկին զանգվածային հարվածներ է հասցրել Լիբանանին: Հաղորդվում է, որ հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 11 մարդ։