Blog

  • Էդուարդ Շարմազանով. «Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է Թուրքիա»Երևանի քաղաքապե…

    🇦🇲 Էդուարդ Շարմազանով. «Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է Թուրքիա»
    Երևանի քաղաքապետարանի մոտ ակցիայի ժամանակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ ԵՄ անդամակցության օրակարգ իրականում չկա, և Հայաստանի ներկայիս ուղին կապել է Թուրքիայի հետ։
    Նա նաև նշել է, որ «Եվրոպայի համար Հայաստանը պարզապես Ռուսաստանի դեմ պլացդարմ է», քննադատելով ինչպես իշխանություններին, այնպես էլ միջազգային դերակատարներին։
    aravot.am | @aravot
  • Մեր ժողովրդին առաջին հերթին անհանգստացնում են անվտանգային խնդիրները և իրենց կյան…

    Մեր ժողովրդին առաջին հերթին անհանգստացնում են անվտանգային խնդիրները և իրենց կյանքի բարեկեցությունը, իսկ ինձ անհանգստացնում է երկրի աղքատության մակարդակը և դրանք հաղթահարելու ճանապարհները, որոնք մենք ցույց ենք տվել:

    Սամվել Կարապետյան
    Հայերը միշտ եղել են հյուրասեր ժողովուրդ, նախկինում էլ եղել են շատ միջազգային համաժողովներ, և այլ առիթներով հյուրընկալել են միջազգային խոշոր կազմակերպությունների, շատ երկրների ղեկավարների, բայց ինձ անհանգստացնում է, որ այս համաժողովը նվիրված է փոքրիկ խմբակին…
  • ԱՄԷ-ում 3 օրով փակվել են դպրոցները։…

    ԱՄԷ-ում 3 օրով փակվել են դպրոցները։
  • Ի՞նչ են մտածում վարորդները հեղուկ գազի թանկացման վերաբերյալ Չնայած էկոնոմիկայի ն…

    Ի՞նչ են մտածում վարորդները հեղուկ գազի թանկացման վերաբերյալ
    Չնայած էկոնոմիկայի նախարարի հավաստիացումներին` հեղուկ գազի գինը Հայաստանում չի նվազում: Այսօր էլ այն վաճառվում է 270-280 դրամով` չնայած նրան, որ Լարսը բացվել է, և արդեն ներկրումներ կան:
    Մի քանի օր առաջ համացանցում տարածվեցին կադրեր, թե ինչպես է կիլոմետրանոց հերթ գոյացել Orange Gas-ի Նոր Նորքի լցակայանում, ինչը նաև մամուլի ուշադրությունն էր գրավել:
    Մենք այլ լրագրողների հետ միասին փոքրիկ հարցում ենք իրականացրել այնտեղ` շոշափելու վարորդների տրամադրությունները հեղուկ գազի թանկացման և դրա պատճառների հետ կապված: Մեր այցելության պահին ևս այնտեղ հերթեր էին:

  • Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ Հայաստանի Հանրապետութ…

    Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Պատվո լեգեոնի Մեծ խաչ շքանշանով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պարգևները նրանց պետական ընթրիքի ընթացքում հանձնել է Էմանուել Մակրոնը։
  • «Դասական Եվրատեսիլ 2026» միջազգային մրցույթն առաջին անգամ անցկացվելու է Հայաստա…

    🎶 «Դասական Եվրատեսիլ 2026» միջազգային մրցույթն առաջին անգամ անցկացվելու է Հայաստանում
  • Էմանուել Մակրոն․«Պարոն վարչապետ, սիրելի Նիկոլ, քանի որ հիշեցիք այդ իրադարձությու…

    Էմանուել Մակրոն․
    «Պարոն վարչապետ, սիրելի Նիկոլ, քանի որ հիշեցիք այդ իրադարձությունները՝ իսկապես 2022 թվականի աշունը, ես այդ գիշերից ոչինչ չեմ մոռացել։ Պատերազմի սկզբից անցել էր ընդամենը 2 տարի։ Իրավիճակը չափազանց անկայուն էր, և դուք մեծ խիզախություն ցուցաբերեցիք՝ ձեր երկրի համար որոշումներ կայացնելիս։
    Բայց ուզում եմ մի պարզ բան ասել։ Նախևառաջ, Ֆրանսիան այդ պահերին, իմ կարծիքով, կատարել է իր պարտքը։ Այո, Եվրոպայում և դրա սահմաններից դուրս շատերը մեզ նայում էին որպես ինչ-որ տարօրինակ երևույթի՝ այն բանի համար, որ մենք այդքան անվերապահորեն աջակցում էինք Հայաստանին։ Ավելին՝ անկեղծ ասեմ․ այն հանդիպումից հետո, որի մասին խոսում էր վարչապետը, ինձ փաստորեն այլևս չէին հրավիրում հետագա նիստերին, մինչև հակամարտությունը չկարգավորվեր նախագահ Ալիևի կողմից։
    Եվ խաղաղության մասին մեր պատկերացումը այն է, որ պետք է լինել նման արդար գործընթացների կողքին, որոնք պաշտպանում են միջազգային կարգը, նույնիսկ եթե դա մեզ անմիջական օգուտ չի բերում։ Նույնիսկ եթե պրագմատիկ հաշվարկները հուշում են այլ բան։
    Մեր երկրների և ժողովուրդների հարաբերություններում կա ինչ-որ առանձնահատուկ բան։ Ինչու՞ ֆրանսիացի մտավորականները սիրում էին Հայաստանը՝ նույնիսկ այստեղ երբեք չլինելով։ Որովհետև նրանց համար անտանելի էր տեսնել, թե ինչպես է այս երկիրը անցնում մեկ կայսրությունից մյուսը։ Ինչու՞ այստեղ էր գալիս ֆրանսիական նավատորմը։ Ոչ միայն դատապարտելու, այլ նաև փրկելու՝ որովհետև դա համարվում էր Ֆրանսիայի արդար առաքելությունը։
    Մեծ պատիվով ընդունում եմ այսօր հանձնված պարգևները։ Դրանք մեր ընդհանուր պատմության մի փուլ են, որը պարտավորեցնում է մեզ։ Որովհետև դա դուք եք, որովհետև դա մենք ենք՝ այդպիսին է Հայաստանի և Ֆրանսիայի միջև կապը։
    Եվ հենց այդ պատճառով ձեր ընտրությունը՝ լիակատար անկախություն, խաղաղություն, կայունություն այս անկայուն տարածաշրջանում, այն ընտրությունն է, որը մենք աջակցում ենք, որովհետև այն ճիշտ ենք համարում։ Մենք կարծում ենք, որ այն համապատասխանում է ձեր ժողովրդին, ներկայիս պահին, աշխարհաքաղաքական տրամաբանությանը և Եվրոպայի շահերին։
    Մենք ցանկանում ենք լինել այս ճանապարհի մի մասը։
    Վաղը ստորագրվելիք ռազմավարական գործընկերությունը կամրագրի վերջին տարիներին միասին ձեռնարկած պաշտպանության ոլորտի աննախադեպ ջանքերը։ Մեր հարաբերությունները երբեք այս մակարդակի վրա չեն եղել։ Այն կբացի նոր տնտեսական էջեր, կամրապնդի կրթական, լեզվական և մշակութային կապերը։
    Բայց թույլ տվեք ասել․ մեզ համար «Իրական Հայաստանը» անբաժանելի է «Երազանքի Հայաստանից»։ Դուք ընտրել եք եվրոպական, խաղաղ և բարգավաճ Հայաստանը։ Հենց այս Հայաստանը՝ իր ամբողջ պատմությամբ և իմաստով, մենք սիրում և ընդունում ենք»։

    https://cdn4.telesco.pe/file/76862b11ce.mp4?token=BXlE_cFmDj_DB3O2vGaVwl17oO809-k0X8eLcr3nNfxRFQ-NhyFor8shIZMuWM4wqGrXouyB-06Uspeuxdi8r50pEe_A9ZIrpyr41aRgNSlNZC40Ga6DaLy7Y8eZ9SxokxmsYwonyCMSgZHymkUZ4ZzncHV8AGqgXEL9SvnbfvI_XuTBRuqZjezW8JASZz0GVVW-6npwAksgopYmdY9nR3j-xKblmx_BHNpjBZC-CPOl3A4lBaejakwVVjApmwiO-3dZVIabuzKUqNusE-aLosUXdxWqtkjhqbr2TQQhQzkOd8pCR37qycuOs2wUqsDoXpMDgVAoKrC33RrhcxMdJhop63PWJZroLYbPlHyXEBEKmqR0fPKU5xdBeQizWMUHrttbTpu902rHjIG-8MEG11nHpattBb-zC-xM5oYvuOCrespcmp8w0almT2LRLTsarGtQKiPptAC3ZbL9v6h5Uzd02d43-KBDkMUbe9sh6IFmglgUWkCTYZ3oWsr7_Oiaqaoy4zoNaa-GlfdPmn6a8YsQxm5twkyE_2UzxMiuf1p-ylocatnVR7Jbra1TvXtWDP9gmqygSdW73-DgjHUh8_SpcNsxBzFyY_VBUi_oxjbUp_wrJv6tCrqhCecC4T0OKq49Ozg9YUsza-_7FZVNRKTQvP-d_SoOmPZZsKtYUCo