Թանկարժեք ժամացույցներ, որսորդական հրացան և կես միլիոն դոլար մրցանակ. ❓ինչ են հայտարարագրել «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուները«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակով պատգամավորի 281 թեկնածու է առաջադրվել։ Մենք ուսումնասիրել ենք՝ թեկնածուները որքան եկամուտ են ունեցել նախորդ 12 ամսվա ընթացքում, որքան գումար են ունեցել հայտարարագիրը ներկայացնելու պահին և ինչ անշարժ գույք ունեն։
📌 ՔՊ կուսակցության ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներից
միայն 10-ը չեն աշխատում։ Նրանցից շատերը աշխատում են Կառավարությունում, Ազգային ժողովում, պետական այլ կառույցներում և համայնքապետարաններում:
🔻ՔՊ կուսակցության ցուցակում ամենամեծ եկամուտը ունեցել է Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը՝
1,949,251,440 դրամ։
🔻Եկամտի չափով երկրորդ տեղում Գևորգ Սաղոյանն է։ Նա հայտարարագրման օրվա դրությամբ ունեցել է
288 մլն դրամ, 202 հազար դոլար և 44 հազար եվրո։
🔻Եկամտի չափով երրորդ տեղում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող, վարչապետ
Նիկոլ Փաշինյանն է: Նա նախորդ 12 ամսում
31.8 մլն դրամ աշխատավարձ ու պարգևավճար է ստացել։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Փաշինյանը 500.000 դրամ ռոյալթի է ստացել։ Կես միլիոն դոլար էլ վարչապետը ստացել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի հանձնաժողովից։
💰 Նիկոլ Փաշինյանն իր բանկային հաշիվներին, հայտարարագիրը լրացնելու օրվա դրությամբ, ունեցել է 4 մլն դրամ, իսկ կանխիկ գումարը կազմել է 700.000 դրամ և 800 դոլար։
🔗 Ավելին՝
ԱՅՍՏԵՂ
Թանկարժեք ժամացույցներ, որսորդական հրացան և կես միլիոն դոլար մրցանակ. ինչ են հայտարարագրել «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուները
«Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով պատգամավորի 281 թեկնածու է առաջադրվել։ Մենք ուսումնասիրել ենք՝ թեկնածուները որքան եկամուտ են…