Գալուզինը նաև հայտարարել է, որ ՀԱՊԿ կանոնադրությունը միջազգային պայմանագիր է, և պետք է բարեխղճորեն կատարվի դրա բոլոր կողմերի կողմից, այդ թվում՝ կազմակերպության մարմինների գործունեության ֆինանսավորմանն ուղղված պարտավորությունը։
«Երևանի հրաժարումը կազմակերպության աշխատանքներին մասնակցելուց, և դրա բյուջեի վերաբերյալ ամենամյա որոշումները չստորագրելը նշանակում է միայն իրեն պատկանող իրավունքի չօգտագործում, սակայն դա չի դադարեցնում Հայաստանի՝ ազգային ներդրումը ժամանակին փոխանցելու պարտավորությունները»,– ասել է դիվանագետը։
Նրա խոսքով՝ միջազգային կազմակերպություններում նման դեպքերի համար նախատեսված են համապատասխան ընթացակարգեր, որոնք ամրագրված են հիմնարար փաստաթղթերում։
«ՀԱՊԿ-ը բացառություն չէ»,– հավելել է Գալուզինը։
ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին՝ ՀԱՊԿ գագաթնաժողովում։ ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզին