Blog

  • Այն, որ Արթուր Վանեցյանը լուրջ առողջական խնդիրներ ունի, իմացել ենք հենց նրա հետ …

    Այն, որ Արթուր Վանեցյանը լուրջ առողջական խնդիրներ ունի, իմացել ենք հենց նրա հետ պատահածից անմիջապես հետո, սակայն չենք հրապարակել այդ տեղեկատվությունը՝ հարգելով մարդու բժշկական գաղտնիքի և անձնական տեղեկատվության պաշտպանության իրավունքը։
    Արթուր Վանեցյանն արդեն համեմատաբար ավելի լավ է իրեն զգում ու նրա առողջական վիճակում կա դրական դինամիկա։
    Առողջություն ենք մաղթում Վանեցյանին, իսկ ԶԼՄ-ների մեր գործընկերներին, ամեն դեպքում, հորդորում ենք հարգել մարդու անձնական կյանքին ու առողջությանն առնչվող շատ իրավունքներ։
    @armgeopolitic

  • Նեթանյահուն պետք է ավելի պատասխանատու լինի Լիբանանի հարցում։ Դոնալդ Թրամփ…

    🗣 Նեթանյահուն պետք է ավելի պատասխանատու լինի Լիբանանի հարցում։
    Դոնալդ Թրամփ
  • Գնաճը դեռ պահպանվում է. ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տ…

    Գնաճը դեռ պահպանվում է. ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.50%
    2026 թվականի երկրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը շարունակել է ձևավորվել թիրախից բարձր մակարդակում՝ մայիսին կազմելով 4.2%: Այդ ընթացքում 12-ամսյա բնականոն գնաճն ավելացել է՝ կազմելով 5․1%:
    2026 թվականի երկրորդ եռամսյակում, աշխարհաքաղաքական անորոշության և էներգակիրների բարձր գների երկար պահպանման
    պայմաններում, համաշխարհային տնտեսությունում պահանջարկը շարունակել է թուլանալ, իսկ դրա հեռանկարը վատթարացել է։
    Միևնույն
    ժամանակ, ԱՄՆ-ի պետական պարտքի ավելի բարձր ուղեգծի ձևավորման, հետևաբար նաև երկարաժամկետ տոկոսադրույքների բարձր
    մակարդակներում երկար պահպանման ռիսկերն ավելացել են: Հայաստանի հիմնական գործընկեր մյուս երկրներում միջնաժամկետ աճի ու
    պահանջարկի թուլացման ռիսկերն ավելի առարկայական են:
    Մասնավորապես, Եվրոգոտում և Ռուսաստանում առաջին եռամսյակում
    գրանցվել է տնտեսական անկում, իսկ կառուցվածքային խնդիրներն աստիճանաբար խորանում են՝ նպաստելով նաև այս
    տնտեսություններում աճի կարողությունների թուլացմանը։ Զուգահեռաբար՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի հարաբերական
    կայունացման պայմաններում, դիտարկվում է էներգակիրների գների որոշակի նվազում, այդուհանդերձ, ապրանքահումքային և պարենային
    ապրանքների գների հեռանկարի շուրջ բարձր անորոշությունը պահպանվում է։ Այս համատեքստում, հաշվի առնելով գնաճային միջավայրի
    զարգացումների շուրջ բարձր անորոշությունը, առաջատար երկրների կենտրոնական բանկերի կողմից քաղաքականության գործող
    տոկոսադրույքների երկար պահպանման կամ դրանց բարձրացման ռիսկերը պահպանվում են:
    2026 թվականի առաջին եռամսյակում տնտեսական աճը Հայաստանում, այդ թվում՝ որոշ մեկանգամյա գործոնների ազդեցությամբ,
    որոշակիորեն դանդաղել է, սակայն դեռևս հարաբերականորեն բարձր է: Տնտեսական աճին շարունակել են մեծապես նպաստել
    շինարարության և ծառայությունների ճյուղերը: Ծառայությունների ճյուղի բարձր ակտիվությունը հիմնականում պայմանավորված է
    պահանջարկի ընդլայնմամբ շարժվող ենթաճյուղերով՝ մատնանշելով տնտեսությունում ձևավորված բարձր պահանջարկի պայմանների
    մասին: Ավելին, նկատվում են նաև արտաքին պահանջարկի ընդլայնման ազդակներ՝ առավելապես արտահայտվելով դեպի ՀՀ զբոսաշրջային
    հոսքերի աճով։ Այս իրավիճակում, ընդհանուր պահանջարկի ազդեցությունը գնաճի վրա գնահատվում է ընդլայնող, թեև գնաճի վարքագծում
    դեռևս գերակշռում են առաջարկի գործոնները։ Մյուս կողմից՝ հարկաբյուջետային քաղաքականության առավել ընդլայնող դիրքի ձևավորման
    ռիսկերը թուլացել են, իսկ մասնավոր աշխատավարձերի աճը և գնաճային սպասումները շարունակում են դրսևորել հիմնականում
    կայունացման միտումներ:
    Քննարկված ռիսկերի և առկա անորոշությունների պայմաններում, մի կողմից՝ Խորհուրդը դիտարկել է Ա տիպի սցենարներ՝ կապված
    համաշխարհային չեզոք տոկոսադրույքների հնարավոր աճի, ներքին տնտեսությունում ավելցուկային պահանջարկի պայմանների
    ձևավորման և գնաճային սպասումների արագացման ռիսկերի հետ, որոնք պահանջում են շուկայական սպասումների համեմատությամբ
    քաղաքականության ավելի բարձր տոկոսադրույքի ուղի։ Մյուս կողմից՝ Խորհուրդը քննարկել է Բ տիպի սցենարներ՝ կապված
    համաշխարհային տնտեսության աճի դանդաղման հեռանկարի, արտահանման առանձին ուղղություններում առաջացած խնդիրների
    արդյունքում գնանկումային ռիսկերի ձևավորման և ՀՀ տնտեսության ռիսկի հավելավճարի հիմնարար նվազման հետ, որոնք ենթադրում են
    շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի ցածր տոկոսադրույքի ուղի:
    Արդյունքում՝ հավասարակշռելով վերը նշված երկու ուղղությամբ ռիսկերի կառավարման անհրաժեշտությունը՝ ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց
    անփոփոխ թողնել քաղաքականության տոկոսադրույքը։ Խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները
    և պատրաստ է ձեռնարկելու համարժեք գործողություններ՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 3% նպատակի և գների կայունության ապահովման համար:

  • Рубинян посоветовал оппозиции самораспуститься и не брать депутатские мандаты в …

    Рубинян посоветовал оппозиции самораспуститься и не брать депутатские мандаты в новом парламенте
    «Мы изначально считали, что регистрация этих сил должна была быть отменена, поскольку они занимались раздачей избирательных взяток», — заявил вице-спикер НС Армении Рубен Рубинян на брифинге.
    @newsarmenia

  • Հայաստանի Ազգային ժողովի  փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի կարծիքով՝ ընտրակաշառք բաժ…

    Հայաստանի Ազգային ժողովի  փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի կարծիքով՝ ընտրակաշառք բաժանելու հանգամանքով՝ ընտրական գործընթացում  ի սկզբանե պետք է չեղյալ  հայտարարվեին «Ուժեղ Հայաստանը»-ի, «Հայաստան» դաշինքի և «Բարգավաճ Հայաստան»-ի գրանցումները։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուբեն Ռուբինյանը նման համոզմունք հայտնեց լրագրողների հետ ճեպազրույցում:
    Անդրադառնալով հարցին, թե արդյոք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մտադիր է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու հարցով դիմել Սահմանադրական դատարան, Ռուբինյանը պատասխանեց․
    «Ոչ, որովհետև խորհրդարանական մեծամասնությունը լեգիտիմ է, մեր ստացած ձայները լեգիտիմ են և մենք ձևավորելու ենք Կառավարություն»,-ընդգծեց նա։
  • Ինչո՞ւ ԿԸՀ-ն չգնաց վերաքվեարկության և ի՞նչ «ականներ» կան Ընտրական օրենսգրքում. …

    📌 Ինչո՞ւ ԿԸՀ-ն չգնաց վերաքվեարկության և ի՞նչ «ականներ» կան Ընտրական օրենսգրքում. պարզաբանում է փորձագետը
    «ԿԸՀ-ն որոշեց այլ ճանապարհով գնալ և կարծես որոշումը թողեց Սահմանադրական դատարանի դաշտում»։
    Ընտրական գործընթացների փորձագետ Մարիամ Հովեյանը ՍիվիլՆեթի տաղավարում վերլուծում է ԿԸՀ-ի որոշումը, ՍԴ-ում սպասվող սցենարները և Ընտրական օրենսգրքի այն դրույթը, որը տեսականորեն կարող է երկիրը տանել նոր, համապետական վերաքվեարկության։
    👉 Ամբողջական հարցազրույցը

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն իսլամական հանրապետության հ…

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն իսլամական հանրապետության հետ հուշագրի շրջանակում Իրանում ներդրումների վերաբերյալ որևէ պարտավորություն չի ստանձնում։
    «Մենք ոչ մի լումա չենք ներդնի Իրանում։ Երեկ տարածված լուրերը պարզապես ծիծաղելի են։ Մենք իրավունք ունենք ապագայում միջամտել և քայլեր ձեռնարկել, եթե ես կամ մեկ ուրիշը նման ցանկություն ունենա, բայց մենք գումար չենք ներդնում։ Իրանում ներդրումներ անելու ոչ մի պարտավորություն չունենք»,- ասել է նա Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հետ հանդիպման ժամանակ։
  • Պեսկով․«Ուիթքոֆն ու Քուշները կարող են առաջիկայում Մոսկվա ժամանել»Կրեմլում չեն բա…

    Պեսկով․«Ուիթքոֆն ու Քուշները կարող են առաջիկայում Մոսկվա ժամանել»

    Կրեմլում չեն բացառում, որ Շվեյցարիայում Իրան-ԱՄՆ հուշագրի՝ այս շաբաթավերջին նախատեսված ստորագրումից հետո Մոսկվա կարող են ժամանել Սպիտակ տան հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները, հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։