Ալիևն անուղղակի նշել է 2020 թվականի պատերազմում հայկական կողմի պարտության պատճառը:
■
«Կառուցվում է երկաթուղի: Մոտ ապագայում՝ մեկ-մեկուկես տարի հետո, Բաքվից Զանգելան հնարավոր կլինի հասնել երկաթուղային ճանապարհով, այնպես ինչպես այսօր երթևեկում են Աղդամի երկաթուղային գծով: Հաջորդ տարի հնարավոր կլինի երկաթուղային ճանապարհով հասնել Ստեփանակերտ: Իսկ այս երկաթուղային ճանապարհը կունենա իր շարունակությունը, և այն Նախիջևանը կմիացնի «Զանգեզուրի միջանցքին»։ Փաստացի այստեղից մինչև Նախիջևան ճանապարհը կտևի 30 րոպե։ Մենք աշխարհագրորեն Նախիջևանը կկապենք Ադրբեջանի հիմնական մասի հետ:
Միևնույն ժամանակ մեր նախաձեռնությամբ Իրանի սահմանին գրեթե ավարտվել է կամուրջի կառուցումը, և այժմ ընթանում է սահմանային-մաքսային ենթակառուցվածքների ու շենքերի շինարարությունը։ Հավանաբար մի քանի ամսից դրանք նույնպես պատրաստ կլինեն շահագործման, և դա կդառնա միջազգային տրանսպորտային միջանցք։ Այստեղով անցնող թե՛ երկաթուղային, թե՛ ավտոմոբիլային ճանապարհները հսկայական օգուտ կբերեն, որովհետև մարդիկ այնտեղ կապահովվեն աշխատանքով։ Եվ սա հսկայական ներդրում կլինի Զանգելանի և, ընդհանուր առմամբ, Ադրբեջանի տնտեսության մեջ։Հայաստանի հետ սահմանի՝ «Զանգեզուրի միջանցքի» բացումից հետո, Զանգելանը փաստացի կդառնա մեր երկրի միակ շրջանը, որը սահմանային անցակետ կունենա երկու հարևան երկրների հետ։ Տեսեք՝ դա ինչ կարևոր նշանակություն ունի։ Որովհետև դա միաժամանակ և՛Արևելք-Արևմուտք միջանցքն է՝ ճանապարհ, որը ձգվում է Նախիջևանից Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա, և՛ Հյուսիս-Հարավ միջանցքը՝ Զանգելանից Աղբենդով դեպի Իրան ու Պարսից ծոց, և այստեղից Նախիջևանով ու Ջուլֆայով՝ դարձյալ դեպի Պարսից ծոց։ Այսպիսով, Զանգելանը կդառնա միջազգային անփոխարինելի կենտրոն։ Մենք դա տեսնում ենք հենց այսպես, և հենց այդպես էլ կլինի, քանի որ մինչ օրս մեր բոլոր ծրագրերը կյանքի են կոչվել»։
Այսինքն, 44-օրյա պատերազմի ժամանակ Կովսականի գրավումը, որի օրը նշվում է 2020 թվականի հոկտեմբերի 20-ը, Ալիևի համար ևս ռազմավարաքաղաքական կարևորագույն նշանակություն ուներ:
Նշենք, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմին՝ Ջրականի (Ջեբրայիլ), Վարանդայի (Ֆիզուլի), Զանգելանի (Կովսական) գրավման օպերացիաներին մասնակցել են նաև Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության արագ արձագանքման ուժերը:
Մի առիթով գրել ենք նաև, որ 2020 թվականի պատերազմին մասնակցել է նաև Ադրբեջանի արտաքին հետախուզական ծառայության ստորաբաժանումը («Yarasa»): «Yarasa»-ի անձնակազմը 44-օրյայի մարտական գործողությունների ժամանակ գործել է հայկական բանակի թիկունքում և մասնակցել բնակավայրերի գրավմանը, մասնավորապես՝ Կուբաթլիի (Որոտան) հատվածում:
Ընդ որում, Կովսականի գրավմանը նախորդել էր 2020 թվականի հոկտեմբերի 18-ի հրադադարը՝ ըստ էության, ֆրանսիական կողմի և նախագահ Մակրոնի միջնորդությամբ, որը ևս չի պահպանվել:

Ալիևն անուղղակի նշել է 2020 թվականի պատերազմում հայկական կողմի պարտության պատճառը
Մայիսի 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է օկուպացված Կովսական քաղաք (Զանգելան), հանդիպել վերաբնակեցված ընտանիքների հետ: