Կարապետյան Սամվելը հայկական քաղաքականության մեջ ամենևին էլ նոր դեմք չէ։ Հիմա նա իր դեմքով է հայտ ներկայացրել, բայց Կարապետյանը 2016 թվականից ուղիղ կերպով է մասնակցել քաղաքական գործընթացներին, դրա ամենավառ արտահայտումը եղել է Կարեն Կարապետյանի՝ վարչապետի պաշտոնում նշանակվելը։
Կարապետյան Սամվելը մարդ է, որը անմիջական մասնակցություն է ունեցել 2018-ի գործընթացներին, տեղյակ է, թե ինչ, ինչու ու ինչպես է եղել, տեղյակ է, թե ովքեր և ինչու տապալեցին Կարեն Կարապետյանին։ Եթե ավելի պրիմիտիվացնենք խոսույթը, ապա գիտի, թե «ով է բերել Նիկոլին»։
Բնական է ու տրամաբանական է, որ մարդիկ ակնկալում են, որ Կարապետյան Սամվելը պետք է խոսի նաև այս ամենի մասին ու առկա հարցադրումներին տա պատասխաններ, իսկ նրան շատ հարցեր կան ուղղելու, քանի որ նա շատ բաներից է տեղյակ։
Մարդը նոր է տուն գնացել, կես տարուց ավել կալանքի տակ է եղել, սպասենք տոները անցնեն, բայց հարցերը տրվելու են ու հստակ իմացեք, որ սրբացման գործընթաց չի լինելու, որ որևէ քաղաքական գործչի մասով ինչ-որ արգելք լինի հարցեր ուղղելու, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխման հետ կապված։