Ռուբեն Վարդանյանը կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հետ հեռախոսազրույցի ժամանակ խնդրել է հրապարակայնացնել Ալբեր Կամյուի «Ընդվզող մարդը» (1951) էսսեից հետևյալ միտքը.
«Ապագան հնարավոր չէ կանխատեսել, վերածնունդն էլ գուցե անհնար է։ Բայց մենք պարզապես հրաժարվում ենք ընդունել դա։ Պետք է ոչինչ չխնայենք հանուն վերածննդի։ Այլ տարբերակ էլ չունենք. կամ կվերածնվենք, կամ կմեռնենք»։
Վստահ եմ՝ կվերածնվենք Ռուբեն Վարդանյան ջան…Ասել եմ եւ կկրկնեմ Վարդանյանի եւ մեր մյուս հայրենակիցների ազատ արձակումը՝ ազգային արժանապատվության հարց է: