Ռուսական հարվածներից Զապորոժիեում զոհ ու վիրավորներ կան
«Գիշերը ռուսները հարձակվեցին Զապորոժիեի շրջանի վրա։ Նրանք երկու հարված հասցրին՝ ոչնչացնելով տներ», — հայտնել է մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովը՝ հավելելով, որ զոհվել է 30-ամյա մի կին, վիրավորվել՝ 10-ամյա երեխա ու 48-ամյա տղամարդ: