Orange Fitness-ի VIP հանդերձարակից օգտվող Լևոն Քոչարյանին դու՞ր է գալիս այս պատկերը
Սա հարուստների սիրելի Orange Premium Fitness Club-ի VIP հանդերձարանն ու դրա լոգարանն է: Մարդիկ տարեկան 880 հազար դրամ են վճարում VIP փաթեթի համար, որ այսպիսի, մեղմ ասած, անմխիթար պայմաններում զգեստափոխվեն և լոգանք ընդունեն` քանդված պատերով, ժանգոտ սանտեխնիկայով:
Նշենք, որ այս մարզասրահը պատկանում է նախկին պատգամավոր և խոշոր գործարար Հարություն Փամբուկյանին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն` գործող պատգամավոր Լևոն Քոչարյանին: Նա, ի դեպ, ևս մարզվում է այստեղ և օգտվում հենց այս VIP հանդերձարանից:
Հետաքրքիր է` Լևոն Քոչարյանին դու՞ր է գալիս այս վիճակը, այսպե՞ս է պատկերացնում էլիտար մարզասրահն ու դրա VIP հանդերձարանը, սա՞ է էլիտարի իր չափանիշը:
Ի դեպ, Orange Premium Fitness Club-ի լողավազանն ու մարզասրահն` իր մարզասարքերով ևս, մեղմ ասած, հեռու են իր անվանը հարիր պրեմիում կոչվելուց` հնամաշ են և անշուք: Ճիշտ է, ասում են` իբր նորոգում են մարզասրահն` իր ենթակառուցվածքներով, կամ նորոգել են որոշ բաներ, բայց, ինչպես տեսնում ենք, բան չի փոխվել:
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ