Author: Suren Surenyants

  • Նիկոլ Փաշինյանը տապալել է անվտանգային քաղաքականությունը, դարձել է Արցախի կործանմ…

    Նիկոլ Փաշինյանը տապալել է անվտանգային քաղաքականությունը, դարձել է Արցախի կործանման «ճարտարապետը»:
    Այս մասին երեկ բարձրաձայնել էի, ինչը պատճառ էր դարձել, որ ինձ վրա «քսի տան» տարատեսակ ֆեյքերի ու «դուրսգրված» դեմքերի:
    Ավելի ակտիվ արածեք պարոնա՛յք, դրանից «Ազգակործան պատուհասը» «Հայրենաշեն հրեշտակ» չի դառնալու:
    Ու միան՝ հետո որևէ մեկդ չարդարանաք, որ չիմանալով, ակամայից եք պաշտպանել Նիկոլին:
    Էդ «հետո»-ն շատ մոտ ապագայում է լինելու:

  • Ադրբեջանը հետ է ստացել իր բոլոր զինծառայողներին, մինչդեռ մեր նվազագույնը մի քանի…

    Ադրբեջանը հետ է ստացել իր բոլոր զինծառայողներին, մինչդեռ մեր նվազագույնը մի քանի տասնյակ ռազմագերիներ շարունակելու են մնալ Ադրբեջանի բանտերում: Հասկանալի չէ, թե ինչի՞ դիմաց է Ադրբեջանը նրանց վերադարձնելու Հայաստան: Իմ մեկնաբանությունը «5-րդ ալիքին»:

  • Կակոռուպցիայի կանխարգելման հարցերի հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը …

    Կակոռուպցիայի կանխարգելման հարցերի հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը երկրորդ անգամ ԱԺ կողմից չընտրվեց նույն հանձնաժողովի անդամ, հետևաբար՝ կորցրեց իր այսօրվա կարգավիճակը: Սա տեղի ունեցավ այն համատեքստում, երբ Հարությունյանն ակնարկներով կամ բացահայտ խոսեց ՔՊ-ական գործիչների գործունեության կոռուպցիոն ռիսկերի մասին:
    Կակոռուպցիայի կանխարգելման հարցերի հանձնաժողովի նախագահ կդարձնեն իրենց «մարդուն», որ «թղթերով ամեն ինչ կարգին լինի»՝ «հին բարի» ժամանակների նման:

  • «Երբեք չենք դադարեցրել մեր շփումները Ադրբեջանի հետ, ուղիղ կապի մեջ ենք նաև Հայաս…

    «Երբեք չենք դադարեցրել մեր շփումները Ադրբեջանի հետ, ուղիղ կապի մեջ ենք նաև Հայաստանի հետ»,- ասել է ԱՄՆ պետդեպի խոսնակը:
    Դե, իհարկե, նա ոչ մի «գաղտնիք» չի բացահայտել, հարցն այն է, որ մեր «արևմտամետներն» էին շաբաթներ շարունակ թմբկահարում, թե Վաշինգտոնը դադարեցրել է շփումները Բաքվի հետ՝ լեգենդներ հյուսելով ԱՄՆ-ի «պրոհայկական» դիրքորոշման մասին:

  • ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՛Բրայանը դեկտեմբերի 6-ին կայցելի Ադրբեջանի մայր…

    ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՛Բրայանը դեկտեմբերի 6-ին կայցելի Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու՝ երկու երկրների հարաբերություններում առկա ճգնաժամը հաղթահարելու նպատակով: Հետաքրքիր է, թե ո՞վ է փակելու հնարավոր հաշտության գինը:

  • Հակառուսական պաթոսով ինքնիշխան երկիր չեն դառնում”Мы же не пытаемся стать самосто…

    Հակառուսական պաթոսով ինքնիշխան երկիր չեն դառնում
    “Мы же не пытаемся стать самостоятельными и независимы, а только хотим окончательно сменить патронат с Москвы на Вашингтон и Брюссель”.
    Այս խոսքերի հեղինակը Զելենսկիի աշխատակազմի նախկին խորհրդական, ոչ անհայտ Արեստովիչն է, որին ժամանակին մեր «արևմտամետները» շատ էին ցիտում: Դա այն փուլն էր, երբ մեր արևմտամետների հարցազրույցները սկսում ու վերջանում էին «Ռուսաստանի կործանման» «ավետիսով»:
    Ժամանակները փոխվեցին, իրականությունը նույնպես. հիմա բոլոր նշանները խոսում են Ուկրաինայի պարտության մասին(իհարկե, պատերազմն անկանխատեսելի մի բան է):
    Արեստովիչը գիտակցել, հասկացել է, որ հակառուսական պաթոսով ինքնիշխան երկիր չեն դառնում ու տվել է ուկրաինական էլիտայի իրական բնութագիրը, որը տարբերվում է մեր պսևդոարևմտամետների ու նրանց ուկրաինական «գաղափարակիցների» «ինքնիշխանական» գծից: Ու հիմա՝ Արեստովիչի դեմ Ուկրաինայում նույնիսկ քրեական գործեր են հարուցվում ու նա այլևս «դասական» չէ մեր «արևմտամետների» համար:
    Արեստովիչի վերը բերված խոսքերը միանգամայն իրական են նաև Հայաստանի ու նրա «արևմտամետների» մտածողության համար:
    Միայն հավելեմ, որ նման քաղաքականության հետևանքը ոչ թե ինքնիշխանությունն է լինում, այլ զոհի կարգավիճակը, երբ «հումանիստ» Արևմուտքը «գոհունակությամբ» արձանագրում է, թե որ երկիրն է դառնում «բռնակալ» Ռուսաստանի հերթական զոհը:
    Ի դեպ, երբեմն զոհերին լռելյայն կոնսենսուսով են որոշում:

  • Վահագն Խաչատրյանը Արցախի կործանման փաստացի տարեթիվ է նշում 1991-ը, Ալեն Սիմոնյան…

    Վահագն Խաչատրյանը Արցախի կործանման փաստացի տարեթիվ է նշում 1991-ը, Ալեն Սիմոնյանը՝ 2016-ը: Բայց Փաշինյանի այս ուսապարկերը մեղավոր չեն, նրանց լսել են իրենց շեֆի՝ իրար հակասող հայտարարությունները, որոնք որևէ աղերս չունեն իրականության հետ ու ընդամենը նպատակ ունեն՝ փրկել Փաշինյանի դեմքը: Media Post Factum-ի անդրադարձը:

  • Նիկոլ Փաշինյանի մտքերն այլևս ենթակա չեն քաղաքագիտական վերլուծության: Media Post …

    Նիկոլ Փաշինյանի մտքերն այլևս ենթակա չեն քաղաքագիտական վերլուծության: Media Post Factum-ի անդրադարձը:

  • Պետքարտուղար Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ: Հատկապե…

    Պետքարտուղար Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ: Հատկապես ուշագրավ է Բլինքեն- Ալիև զրույցի պարագան, եթե հաշվի առնենք Բաքվում մոլեգնող հակաամերիկյան կամպանիան: Արդյո՞ք Ալիևը վերանայելու է իր դիրքորոշումը ԱՄՆ «կողմնակալ միջնորդության» վերաբերյալ, թե՞ Ռուսաստանի հետ հարաբերություններում մեծացնելու է իր «գինը»: Իսկ գուցե ռուսական գործո՞նն էր Ալիևն օգտագործում՝ Վաշինգտոնում իր «գինը» մեծացնելու նպատակով:
    Դժվար է այս հարցերին միանշանակ պատասխան տալ, բայց մի բան հստակ է՝ աշխարհաքաղաքական երկու կենտրոններն էլ, ի վերջո, Ադրբեջանին «գին» վճարելու են՝ Հայաստանի հաշվին:

  • https://www.youtube.com/live/7uu7zJaDlkM?si=J28yqelhcwmovbrQԲանավեճ Պետրոս Ղազար…

    Բանավեճ Պետրոս Ղազարյանի մոտ. Հայաստանի արտաքին քաղաքական բալանսի բանաձևը

    Հետևեք մեզ նաև այլ հարթակներում՝
    Website: https://www.1lurer.am/
    Facebook : https://www.facebook.com/lurer1tv
    Telegram : https://t.me/LurerH1
    Twitter : https://twitter.com/Lurer11
    Instagram: https://www.instagram.com/1lurer/
    Հանրային հեռուստաընկերություն…