Author: Suren Surenyants

  • Գոնե այս անգամ պետք է անսալ Տեր-Պետրոսյանի սթափեցնող կոչինԼևոն Տեր-Պետրոսյանի հա…

    Գոնե այս անգամ պետք է անսալ Տեր-Պետրոսյանի սթափեցնող կոչին
    Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը դիտեցի:
    Հայ իրականության բացառիկ ադեկվատ, պետական օրակարգը քաղաքական կոնյուկտուրայից վեր դասող եզակի պետական այր է:
    Այսօր Առաջին նախագահը թերևս վերջին ջիգն էր գործադրում՝ քաղաքական էլիտային, մտավորականությանը, հասարակությանը բացատրելու, որ ինստիտուցիոնալ խաղաղությունը, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը մեր պետությունը փրկելու միակ միջոցն է:
    Եթե հապաղենք, ամիսներ անց այս հորդորը գուցե այլևս հասցեատեր չունենա:
    Գիտեմ՝ այս գրառումից հետո, ինձ կրկին «լևոնական» են համարելու: Փույթ չէ, նույնիսկ պատվաբեր է, որովհետև «լևոնականությունն» այլևս նույնանում է բանականության, ռացիոնալության, քաղաքական ռեալիզմի հետ ու քիչ աղերս ունի կոնկրետ անձի, նրա քաղաքական հավակնությունների հետ:
    Գոնե այս անգամ պետք է անսալ Տեր-Պետրոսյանի սթափեցնող կոչին:

  • Ես չգիտեմ՝ երեկվա հայտարարությամբ ինչ խնդիր են լուծել ԱՄՆ ու Ֆրանսիայի դեսպանատն…

    Ես չգիտեմ՝ երեկվա հայտարարությամբ ինչ խնդիր են լուծել ԱՄՆ ու Ֆրանսիայի դեսպանատները: Արդյո՞ք կարող ենք հասկանալ, որ ամերիկյան միջնորդությունը հաջողությամբ չի պսակվում, թե՞ խնդիրը Հայաստանի հասարակությանը զիջումների հակելն է՝ խուճապ առաջացնելով:

  • Հոկտեմբերի 6-ին, Պրահայում Փաշինյան — Էրդողան հանդիպում Երևանը չի բացառում: Սա պ…

    Հոկտեմբերի 6-ին, Պրահայում Փաշինյան — Էրդողան հանդիպում Երևանը չի բացառում: Սա պոզիտիվ լուր է, որովհետև հայ- թուրքական դիալոգն էապես կարող է փոքրացնել նոր պատերազմի ռիսկերը:

  • Ես իսկապես կարևոր եմ համարում Նենսի Փելոսիի երևանյան այցը, եթե մենք սպասումների …

    Ես իսկապես կարևոր եմ համարում Նենսի Փելոսիի երևանյան այցը, եթե մենք սպասումների ռացիոնալ, իրական նշաձող սահմանենք: Բայց երբ նույն Փելոսին այցի ավարտին գրում է, թե «Հայաստանը կարևոր ճակատ է ժողովրդավարության և ավտոկրատիայի միջև պայքարում», հասկանում եմ, որ բուն խնդիրն ոչ այնքան Հայաստանն է կամ նույնիսկ՝ Ադրբեջանը(իհարկե, գնահատելի է Ադրբեջանի ագրեսիայի դատապարտումը), որքան «ավտոկրատիայի» ամերիկյան ձևակերպման տակ ընկնող Ռուսաստանի ու Իրանի դուրսմղումը տարածաշրջանից:
    Ամերիկյան արտաքին քաղաքականության համար ռեժիմների հատկանիշները հարյուրերորդական նշանակություն ունեն, դոմինանտ են կոնկրետ շահերը ու այս պարագայում «գաղափարական» բառաֆոնդը վստահաբար աղերս չունի հայ- ադրբեջանական կոնֆլիկտի հետ ու վերաբերում է միջազգային գլոբալ հակադրության տեղայնացմանը մեր տարածաշրջանում, որի մի «ճակատն» էլ, անկախ իր կամքից, դարձել է Հայաստանը…

  • Փելոսիի ասուլիսի թարգմանության տապալում, նրա ելույթի կազմակերպում Ավարայրի ճակատ…

    Փելոսիի ասուլիսի թարգմանության տապալում, նրա ելույթի կազմակերպում Ավարայրի ճակատամարտի նկարի ֆոնին, նախագահ Խաչատրյանի սկանդալային պահվածքը Լոնդոնում. այս ամենը տեղի է ունեցել մի քանի ժամվա ընթացքում՝ ցավալիորեն բացահայտելով մեր իշխանության որակը, չտեսությունը, անհեռատեսությունը:

  • Ռացիոնալիզմը պետք է գերակայի էմոցիաներին. Փելոսիի այցի վերաբերյալ ԱՄՆ Ներկայացու…

    Ռացիոնալիզմը պետք է գերակայի էմոցիաներին. Փելոսիի այցի վերաբերյալ
    ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հաստատել է Հայաստան գալու փաստը:
    Սա կարևոր այց է, մանավանդ, որ նման մակարդակի բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյա առաջին անգամ է գալիս Հայաստան:
    Մյուս կողմից, որևէ այց չի կարելի միֆականացնել:
    Լուրջ պետություններն ու գործիչներն ունենում են օրակարգեր:
    Փելոսին, անշուշտ, հայանպաստ գործունեություն ծավալել է, բայց նա հաստատապես Հայաստան գալիս է ամերիկյան օրակարգով ու նաև այս այցը ծառայեցնելու է իր կուսակցության ընտրական շահերին:
    Հիմա, շատ կարևոր է, որպեսզի այս կարևոր այցելությանը պաշտոնական Երևանը պատրաստվի իր օրակարգով, կարողանա ռացիոնալ քաղաքական զրույց վարել Փելոսի հետ՝ հայ- ամերիկյան հարաբերությունները զարգացնելու, մեր արտաքին քաղաքականության հնարավորությունները մեծացնելու ուղղությամբ:
    Կարճ ասած՝ ռացիոնալիզմը պետք է գերակայի էմոցիաներին ու միստիկ դրսևորումներին, հակառակ պարագայում՝ Փելոսիի այցը կարող է նույնիսկ ռիսկեր ծնել՝ Հայաստանը դարձնելով ռուս- ամերիկյան գլոբալ հակադրության հերթական հարթակներից մեկը:

  • Ո՞ր դավադիր սցենարիստը խրամատը նաև Երևանի կենտրոն բերեց՝ ամլացնելով զինվորի թիկո…

    Ո՞ր դավադիր սցենարիստը խրամատը նաև Երևանի կենտրոն բերեց՝ ամլացնելով զինվորի թիկունքը և դեռ ինչքա՞ն է պետությունը արնաքամ լինելու Փաշինյան/ Քոչարյան սիմբիոզի ճիրաններում…

  • https://fb.watch/fvCvfbr3it/Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ | ՈՒՂԻՂ | Պետրոս Ղա…

    Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ | ՈՒՂԻՂ | Պետրոս Ղազարյանը Քրիստիննե…

    28K views, 82 likes, 36 loves, 160 comments, 42 shares, Facebook Watch Videos from Լուրեր: Պետրոս Ղազարյանը Քրիստիննե Գրիգորյանի, Սուրեն Սուրենյանցի և Դավիթ Խաժակյանի հետ քննարկում է սահմանային…

  • Ադրբեջանը պատրաստվում է նոր էսկալացիայիԱյսօր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաք…

    Ադրբեջանը պատրաստվում է նոր էսկալացիայի
    Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը բանակին հրամայել է՝ «մշտապես պատրաստ լինել Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին հայկական զինված ուժերի հնարավոր սադրանքների անհապաղ և վճռական կանխմանը»։
    Օգոստոսի սկզբի էսկալացիային նախորդել էր հենց նման իրադարձություն:
    Բոլոր հիմքերը կան պնդելու, որ առաջիկա օրերին Ադրբեջանը գնալու է նոր էսկալացիայի, այն անգամ գուցե՝ Արցախը զինաթափելու կամ խաղաղության պայմանագրի գործընթացն արագացնելու նպատակով:
    Բրյուսելի բանակցային ռաունդն, ըստ էության, անարդյունք է եղել, Բաքվի համար նպաստավոր է նաև այն հանգամանքը, որ վերջին օրերին ռուսական զինուժի անհաջողություններ է արձանագրում Ուկրաինայում:
    Հայաստանի իշխանությունը դարձյալ լռում է…

  • «Մեզ ինչի՞ն է պետք այսպիսի աշխարհ, եթե այնտեղ Արցախ չկա»,- Պուտինի հայտնի խոսքեր…

    «Մեզ ինչի՞ն է պետք այսպիսի աշխարհ, եթե այնտեղ Արցախ չկա»,- Պուտինի հայտնի խոսքերը վերափոխել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։ Թերևս, այս տողերը գրելիս՝ Բաբայանը իրեն պատկերացրել է Կրեմլում՝ միջուկային զենքի կիրառման որոշումից «5 րոպե պակաս» ռեժիմում: