Author: Suren Surenyants

  • Հարցազրույց Politik.am-ինhttps://youtu.be/jmvCCPwZ5Kc?si=szYoXy0vwtK5ZhuFՓաշինյա…

    Հարցազրույց Politik.am-ին
    https://youtu.be/jmvCCPwZ5Kc?si=szYoXy0vwtK5ZhuF

    Փաշինյանը բուլդոզերի տակ է ընկել․ Ալիևը կրակել է Կիրանցի պատին

    Աջակցեք ազատ խոսքը Patreon-ում https://www.patreon.com/c/politikam #politik #news #Armenia
    Պաշտոնական Կայք — http://politik.am/
    Facebook: https://www.facebook.com/politikyou/
    Telegram: https://t.me/politiknews

  • ԶԼՄ-ների հարգելի ներկայացուցիչներ,Ս.թ հունվարի 14-ին, ժամը 13:00-ին, «Օպերա Սուի…

    ԶԼՄ-ների հարգելի ներկայացուցիչներ,
    Ս.թ հունվարի 14-ին, ժամը 13:00-ին, «Օպերա Սուիթ» հյուրանոցի «Մոցարտ» սրահում տեղի կունենա «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցի մամուլի ասուլիսը:
  • Ֆիդանի կարևոր բացահայտումները Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի վերջին հարցա…

    Ֆիդանի կարևոր բացահայտումները
    Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի վերջին հարցազրույցը TRT HABER հեռուստաընկերությանը ուշագրավ է ոչ այնքան հնչեցված ձևակերպումների նորությամբ, որքան դրանց բացահայտ և չքողարկված բնույթով։
    Ֆիդանն, ըստ էության, հրապարակայնացնում է այն, ինչ մինչ այս գործում էր վերլուծաբանների հարթությունում․ Հարավային Կովկասում ձևավորվում է ոչ թե համապարփակ և հավասարակշռված խաղաղության համակարգ, այլ ուժային համաձայնությունների հիերարխիկ կառուցվածք, որտեղ դերերի բաշխումն արդեն իսկ կանխորոշված է։
    Ֆիդանի այն պնդումը, թե Միացյալ Նահանգները «կարևորություն է տալիս Ադրբեջանին և խրախուսում է Հայաստանին խաղաղություն հաստատելու համար», դիվանագիտական լեզվով սուբյեկտ–օբյեկտ հարաբերության հստակ արձանագրում է։ Այս համատեքստում խաղաղության խրախուսումը հավասար միջնորդություն չէ, այլ պարտադրված օրակարգ՝ ուղղված պարտվող կողմին։ Միաժամանակ, Ադրբեջանի «կարևորումը» վկայում է, որ Վաշինգտոնը նրան դիտարկում է որպես տարածաշրջանային առանցքային դերակատար, որի հետ ձևավորվում են ռազմավարական պայմանավորվածություններ։
    Այս մոտեցումը հատկապես խոսուն է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած գործընթացների լույսի ներքո։ Ֆիդանի հայտարարություններից հետևում է, որ այդ օրակարգը ներկայացվում է ոչ թե որպես Հայաստան–ԱՄՆ փոխգործակցության արդյունք, այլ որպես ԱՄՆ–Ադրբեջան քաղաքական գործարք, որտեղ Հայաստանին վերապահված է ոչ թե բանակցողի, այլ կատարողի դեր։ Ավելին, Թուրքիան այդ գործընթացում հանդես է գալիս ոչ թե որպես դիտորդ, այլ որպես ներգրավված և շահագրգիռ կողմ։
    Առանձնահատուկ նշանակություն ունի նաև Ֆիդանի այն միտքը, ըստ որի՝ Թուրքիայի տարածաշրջանային նպատակները համընկնում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական նպատակների հետ՝ Ռուսաստանում, Հայաստան–Ադրբեջան հարաբերություններում, Սիրիայում և այլ ուղղություններով։ Սա բաց տեքստով հայտարարություն է այն մասին, որ Անկարան իրեն ընկալում է որպես արևմտյան, առաջին հերթին՝ ամերիկյան շահերի գործառնական օպերատոր տարածաշրջանում։
    Այլ կերպ ասած, Միացյալ Նահանգները Հարավային Կովկասում չի ձևավորում սեփական անմիջական անվտանգության համակարգ, այլ ապավինում է Թուրքիայի և Ադրբեջանի արդեն գոյություն ունեցող քաղաքական, ռազմական և լոգիստիկ ռեսուրսներին։
    Սա «բաց քարտերով խաղի» փուլի սկիզբ է։ Թուրքիան այլևս չի թաքցնում, որ տարածաշրջանում գործում է որպես Արևմուտքի գործընկեր՝ օգտագործելով Ադրբեջանի ռազմական և էներգետիկ ներուժը՝ Ռուսաստանի ազդեցությունը սահմանափակելու և սեփական (և արևմտյան) շահերը առաջ մղելու համար։ Հայաստանի համար սա նշանակում է, որ առկա «խաղաղության պատուհանը» բացվում է ոչ հավասարակշռված բանակցությունների, այլ քաղաքական ճնշման պայմաններում։
    Այս տրամաբանության մեջ առավել մտահոգիչ է այն հետևությունը, որը բխում է Ռուսաստանի անվտանգային համակարգից Հայաստանի հրաժարվելու քաղաքականությունից։ Ֆիդանի խոսքը հստակ ցույց է տալիս, որ այդ հրաժարումը չի հանգեցնում Հայաստանի ինտեգրմանը արևմտյան անվտանգության ճարտարապետության մեջ։ Ընդհակառակը, այն բացում է ճանապարհ Հայաստանի ներառման համար թուրք-ադրբեջանական վերահսկողության ներքո գործող, արևմտյան շահերին սպասարկող մոդելի մեջ, որտեղ ինքնիշխանության աստիճանը նվազագույն է, իսկ քաղաքական ընտրության հնարավորությունները՝ խիստ սահմանափակ։
    Այդ համատեքստում Միացյալ Նահանգները հանդես է գալիս որպես ռազմավարական շահերի ճարտարապետ, Թուրքիան՝ որպես գործառնական օպերատոր, Ադրբեջանը՝ որպես առաջնային գործընկեր, իսկ Հայաստանը՝ որպես ճնշման ենթակա օբյեկտ, որից պահանջվում է «խաղաղություն»՝ առանց համարժեք անվտանգության, սուբյեկտության և երկարաժամկետ երաշխիքների։
    Այս պայմաններում «խաղաղության օրակարգը» վերածվում է մի մոդելի, որտեղ ուժային բալանսի բացակայությունը փոխհատուցվում է քաղաքական պարտադրանքով։ Ֆիդանի խոսքը պարզապես արձանագրում է այդ իրողությունը՝ առանց դիվանագիտական քողարկման։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Ժամը 22:30-ին, իմ յութուբյան ալիքում դիտեք անդրադարձս Փաշինյանի հակասահմանադրակա…

    Ժամը 22:30-ին, իմ յութուբյան ալիքում դիտեք անդրադարձս Փաշինյանի հակասահմանադրական վերջին քայլերին:
    https://youtu.be/HPetU5RUcnI?si=xYJUkUbj9n1tU6Ml

    Փաշինյանը քաոս և քաղաքացիական բախումներ է հրահրում

    Ամենավտանգավոր հետևանքը լեգիտիմության միասնական համակարգի քայքայումն է։ Եթե գործադիր իշխանությունը կարող է հայտարարել, որ Կաթողիկոսի որոշումները առոչինչ են, ապա նույն տրամաբանությամբ այլ սուբյեկտներ կարող են իրենց հերթին չճանաչել կառավարության, դատական համակարգի…

  • Սահմանադրությունից դուրս իշխանություն Վերջին օրերին Հայաստանյայց Առաքելական Սուր…

    ❗️❗️❗️Սահմանադրությունից դուրս իշխանություն
    Վերջին օրերին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ծավալվող զարգացումները այլևս չեն կարող դիտարկվել որպես զուտ ներեկեղեցական գործընթացներ կամ քաղաքական մեկնաբանությունների առարկա դարձած միջադեպեր։ Գործ ունենք սահմանադրական կարգի խաթարման վտանգավոր դրսևորման հետ, երբ գործադիր իշխանության ղեկավարը փաստացի կասկածի տակ է դնում ինքնուրույն ինստիտուտի լեգիտիմությունն ու նրա կայացրած որոշումների պարտադիր ուժը։
    Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի պաշտոնից ազատումը Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից իրականացվել է եկեղեցու կանոնական ընթացակարգերի շրջանակում։ Դրան հաջորդած արձագանքը Նիկոլ Փաշինյանի կողմից հարցը տեղափոխեց բոլորովին այլ հարթություն՝ ինստիտուցիոնալ հակադրության և իրավական նիհիլիզմի դաշտ։
    Երբ գործադիր իշխանության ղեկավարը
    հրապարակավ հայտարարում է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից կայացված որոշումները «առոչինչ են» և «արժեք չունեն», նա փաստացի դուրս է գալիս իր սահմանադրական լիազորությունների շրջանակից։ Սահմանադրական պետությունում որևէ պաշտոնյա, անկախ իր քաղաքական մանդատից, իրավասու չէ գնահատել կամ չճանաչել այլ ինքնուրույն ինստիտուտի ղեկավար մարմնի օրինականությունը։ Նման հայտարարությամբ գործադիր իշխանությունը իրեն վեր է դնում օրենքից և սահմանադրականությունից:
    Այս մոտեցումը ավտորիտար կառավարման դասական դրսևորում է, երբ իշխանությունը չի սահմանափակվում օրենքով, այլ ինքն է որոշում՝ որ իրավական ակտն է ենթակա կատարման, իսկ որը՝ ոչ։ Արդյունքում ինստիտուտները դադարում են գործել որպես ինքնուրույն համակարգեր և վերածվում են քաղաքական նպատակահարմարության գործիքների։
    Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հարցն այս համատեքստում երկրորդական է․ առանցքայինը ստեղծված նախադեպն է, ըստ որի քաղաքական իշխանությունն իրեն իրավունք է վերապահում միջամտելու և վերահսկելու ոչ միայն աշխարհիկ, այլև հոգևոր կառույցների ներքին որոշումները։
    Ամենավտանգավոր հետևանքը լեգիտիմության միասնական համակարգի քայքայումն է։ Եթե գործադիր իշխանությունը կարող է հայտարարել, որ Կաթողիկոսի որոշումները առոչինչ են, ապա նույն տրամաբանությամբ այլ սուբյեկտներ կարող են իրենց հերթին չճանաչել կառավարության, դատական համակարգի կամ այլ պետական մարմինների որոշումները։ Այս կերպ ձևավորվում է ընտրովի լեգիտիմության մոդել, որտեղ յուրաքանչյուր կողմ ինքն է որոշում՝ ում ենթարկվել և ում՝ ոչ։
    Պատմական փորձը բազմիցս ցույց է տվել, որ նման իրավիճակները չեն հանգեցնում կայուն կառավարման, այլ ստեղծում են քաոսի, բախումների և ինստիտուցիոնալ փլուզման իրական վտանգ։
    Վարչապետի մասնակցությունը պատարագին՝ պաշտոնանկ արված առաջնորդի հետ, նույնպես չի կարող դիտարկվել որպես հավատքի կամ անձնական վերաբերմունքի դրսևորում։ Այն կրում է հստակ քաղաքական սիմվոլիկ բնույթ և ուղերձ է ամբողջ եկեղեցական համակարգին, որ կանոնական կարգը ենթակա է քաղաքական սրբագրման։
    Սա պետության և եկեղեցու սահմանազատման սկզբունքի կոպիտ խախտում է և եկեղեցու ներքին պառակտման պետական հովանավորման դրսևորում։
    Այսպիսով, Հայաստանում ձևավորվում է վտանգավոր իրավիճակ, որտեղ կանոնական և սահմանադրական կարգերը ստորադասվում են քաղաքական կապրիզին, ինստիտուցիոնալ ինքնուրույնությունը կորցնում է իր պաշտպանվածությունը, իսկ իրավական նորմերը դառնում են հարաբերական և պայմանական։ Սա պետական կառավարման մոդելի խորքային ճգնաժամ է։ Հարցը հանգում է մեկ հիմնարար ընտրության՝ պետությունը կառավարվելու է օրենքո՞վ, թե՞ «բեսպրեդելով»։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Բանավեճ https://youtu.be/cq1T_GGDsBs?si=XW8ayvW1WgeDQDsdԵկեղեցու քաղաքականացո՞ւմ…

    Եկեղեցու քաղաքականացո՞ւմ, թե՞ իշխանության ոտնձգություն. բանավեճ

    ՍիվիլՆեթի տաղավարում քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն ու արձակագիր Հայկ Հովյանը բանավիճում են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա լարվածության, սահմանադրական կարգավորումների և վարչապետ Փաշինյանի նախաձեռնած…

  • Եկեղեցու դեմ իշխանության ճնշման նոր փուլը Ամանորի տոներից անմիջապես հետո Նիկոլ Փ…

    ❗️❗️❗️Եկեղեցու դեմ իշխանության ճնշման նոր փուլը
    Ամանորի տոներից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն անցավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ուղղված հակասահմանադրական քաղաքական կամպանիայի նոր փուլին՝ այն տեղափոխելով համակարգված գործողությունների մակարդակ։
    Խոսքն իշխանության կողմից Եկեղեցու նկատմամբ ուղղորդված և նպատակային ճնշման գործընթացի մասին է։
    Հունվարի 4-ին Փաշինյանը և տասը տիրադավ եպիսկոպոսներ ու արքեպիսկոպոսներ համատեղ հայտարարությամբ ստեղծեցին «Համակարգող խորհուրդ»։ Իր էությամբ սա վարչապետին կից ապօրինի մի կառույց է, որը չունի ոչ սահմանադրական, ոչ էլ կանոնական լեգիտիմություն և փաստացի կոչված է համակարգելու Եկեղեցու դեմ հակասահմանադրական պայքարը։
    Պետական իշխանության ղեկավարի անմիջական ներգրավվածությունը Եկեղեցու ներքին կառուցվածքների ձևավորման գործընթացում բացահայտորեն խախտում է Եկեղեցի–պետություն բաժանման սկզբունքը և ստեղծում վտանգավոր նախադեպ՝ իշխանության կամայական միջամտության համար։
    Հունվարի 6-ին տեղի ունեցած երթը դարձավ այս կամպանիայի հաջորդ դրսևորումը։ Այն իրականացվեց իշխանության վարչական ռեսուրսի կոպիտ և ցուցադրական չարաշահմամբ՝ կրելով ոչ թե հասարակական ինքնաբուխ շարժման, այլ վերևից կազմակերպված քաղաքական ճնշման բոլոր բնորոշ գծերը։
    Գործընթացի առավել մտահոգիչ պահը հունվարի 8-ի ասուլիսն էր, երբ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում են այնպես անել, որպեսզի Կաթողիկոսը փոխի իր մտադրությունը և ստիպված հեռանա։ Այս հայտարարությամբ իշխանության ղեկավարը բացահայտորեն հրաժարվում է նույնիսկ ձևական իրավական զսպվածությունից և խոստովանում է Եկեղեցու առաջնորդի նկատմամբ պարտադրանքի մեխանիզմների կիրառման մտադրությունը։ Սա այլևս իրավական և սահմանադրական ճգնաժամի ուղիղ ազդակ է, երբ պետական իշխանությունը փաստացի իրեն վեր է դասում Սահմանադրությունից և իրավունքի գերակայությունից։
    Հունվարի 9-ին հայտարարվեց, որ տասներեք քահանաներ միացել են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «բարենորոգման» գործընթացին։ Այս քայլը վկայում է, որ հակաեկեղեցական կամպանիայի ինստիտուցիոնալացումը արդեն տալիս է իր առաջին արդյունքները՝ ձևավորելով իշխանության կողմից խրախուսվող և վերահսկվող հոգևորականների խումբ։
    Տեղի ունեցողը որևէ աղերս չունի Եկեղեցու բարենորոգման գաղափարի հետ։ Խոսքը պետական իշխանության ուղղակի միջամտության մասին է Եկեղեցու ինքնակառավարմանը, որի նպատակն է չեզոքացնել կամ ենթարկել մի ինստիտուտ, որը չի տեղավորվում գործող իշխանության քաղաքական ճարտարապետության մեջ։ Եկեղեցին դիտարկվում է ոչ թե որպես Սահմանադրությամբ պաշտպանված ինքնուրույն համակարգ, այլ որպես քաղաքական խոչընդոտ։
    Այս համատեքստում հնարավոր են զարգացման երեք սցենարներ։
    Առաջինը՝ Կաթողիկոսին հակասահմանադրական ճանապարհով հրաժարականի հարկադրելն կամ Վեհարանից հեռացնելն է, որը ամենաարմատական և ամենաբարձր ռիսկ ունեցող տարբերակն է՝ ներքին լուրջ ցնցումների և արտաքին լեգիտիմության կորստի վտանգով։
    Երկրորդը՝ Եկեղեցու ինստիտուցիոնալ պառակտման գործընթացն ավարտին հասցնելն է՝ իշխանության հովանու ներքո զուգահեռ, վերահսկելի եկեղեցական կառուցվածքի ձևավորմամբ, ինչը ամենից իրատեսական և միաժամանակ ամենավտանգավոր սցենարն է։
    Երրորդը՝ հակաեկեղեցական օրակարգի օգտագործումն է որպես նախընտրական գործիք՝ քաղաքական դաշտը բևեռացնելու նպատակով։
    Այն, ինչ տեղի է ունենում այսօր, Եկեղեցու շուրջ ընթացող վեճ չէ։ Սա իշխանության վերաբերմունքի արտահայտությունն է ցանկացած ինքնուրույն ինստիտուտի նկատմամբ։ Եկեղեցին դարձել է իշխանության ագրեսիայի խոշոր թիրախը, որովհետև ունի ինքնություն, հասարակական ազդեցություն և արժեքային համակարգ, որը չի ենթարկվում քաղաքական կոնյուկտուրային։
    Խնդիրը ոչ միայն հոգևոր, այլ խորապես քաղաքական և սահմանադրական է։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Նարե՜կ, խնդրում եմ՝ դադարեցրու հացադուլը Դատարանի որոշմամբ ևս երեք ամսով երկարաց…

    ⚡️⚡️⚡️Նարե՜կ, խնդրում եմ՝ դադարեցրու հացադուլը
    Դատարանի որոշմամբ ևս երեք ամսով երկարացվեց Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքը։ Դա ոչ թե իրավական անհրաժեշտության, այլ իշխանության քաղաքական պատվերի հերթական դրսևորումն է։
    Երբ արդարադատությունը դառնում է ձևականություն, իսկ դատարանը՝ իշխանական ճնշման գործիք, կալանքը վերածվում է պատժի՝ առանց դատավճռի։
    Դատարանի այսօրվա որոշումից անմիջապես հետո Նարեկ Սամսոնյանի հայտարարած անժամկետ հացադուլը հուսահատ, բայց արժանապատիվ քայլ է՝ մարդու վերջին ճիչն ընդդեմ անարդարության։ Սակայն այն նաև վտանգավոր է՝ առաջին հերթին հենց իր կյանքի համար։
    Իմ ամբողջական համերաշխությունն ու աջակցությունն եմ հայտնում Նարեկ Սամսոնյանին, Վազգեն Սաղաթելյանին և բոլոր քաղկալանավորներին, որոնք այսօր զրկված են ազատությունից ոչ թե հանցանքի, այլ համոզմունքի համար։
    Քաղաքական կալանքը միշտ ունեցել է նույն նպատակը՝ մեկուսացնել, լռեցնել, կոտրել։ Բայց գաղափարը չի կալանավորվում, իսկ ճշմարտությունը երկար փակված չի մնում։
    Անկախ քաղաքական հայացքներից՝ ոչ ոք չպետք է պատժվի խոսքի համար առանց արդար դատաքննության:
    Եվ հիմա՝ անձնական խոսք Նարեկին։
    Որպես նախկին քաղկալանավոր, ով նույնպես բանտում հացադուլ է հայտարարել և սեփական մաշկի վրա զգացել դրա անասելի ծանրությունը, խնդրում եմ՝ դադարեցրու հացադուլը։ Քո կյանքն ու առողջությունը անհամեմատ ավելի թանկ են, քան ցանկացած սիմվոլիկ քայլ։
    Քո պայքարը չի ավարտվում բանտի պատերի ներսում և չի չափվում սովով։ Այն շարունակվում է խոսքով, ներկայությամբ, կամքով։ Եվ երբ դու վերադառնաս ազատություն՝ դա կլինի հաղթանակ ոչ միայն քո, այլ նաև բոլոր նրանց, ովքեր հավատում են արդարությանը։
    Մենք պարտավոր ենք պաշտպանել ոչ միայն ձեր ազատությունը, այլ նաև ձեր առողջությունը։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Հարցազրույց Հ2-ինhttps://youtu.be/HPjwQG0dj6o?si=L6hNCkDhlXb4_Q3AԿիրանցի պատը ճա…

    Կիրանցի պատը ճաք տվեց. Սուրեն Սուրենյանց /// ՊՐՈՖՖԱԿՏ

    #ՊրոֆՖակտ
    Հայկական երկրորդ հեռուստաալիք — http://tv.am/
    YouTube — https://www.youtube/armh2
    Facebook — https://www.facebook.com/armh2
    Instagram – https://www.instagram.com/armh2tv/
    Telegram – https://t.me/Lraber_h2 /

  • Այսօր Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տարեդարձն է։ Երրորդ Հանրապետության ամեն…

    Այսօր Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տարեդարձն է։
    Երրորդ Հանրապետության ամենաակնառու պետական գործչին մաղթում եմ առողջություն, հաջողություններ։
    Տեր-Պետրոսյանի շատ թեզեր կենսական, ակտուալ նշանակություն ունեն նաև մեր օրերում՝ ուղենիշ լինելով Հայաստանի զարգացման համար։
    Շնորհավոր ծնունդդ, պարոն Նախագահ։