Author: Suren Surenyants

  • https://youtu.be/q60_8dZ_dUsՓաշինյանի յուրային խուլիգանները#MediaHub, #news, #լո…

    Փաշինյանի յուրային խուլիգանները

    #MediaHub, #news, #լուրեր, #Հայաստան
    Կարող եք հետևել մեզ` անցնելով այս հղումներով
    https://www.facebook.com/mediahubam
    https://instagram.com/mediahubam?utm_medium=copy_link
    https://t.me/mediahubam
    https://www.tiktok.com/@mediahubtv

  • Նիկոլին «Քաջ Նազարի» սինդրոմը չի լքում: «Պարզվում» է՝ «պարտվողական» գեներալիտետը…

    Նիկոլին «Քաջ Նազարի» սինդրոմը չի լքում: «Պարզվում» է՝ «պարտվողական» գեներալիտետը դեռ 2020-ի նոյեմբերի 9-ին է կողմ եղել անկլավները հանձնելուն, բայց վարչապետը «քաջաբար» դիմադրել է: Բա հիմա ո՞ւր է «քաջությունդ», թե՞ էլի Օնիկն է մեղավոր…

  • Ես չեմ ուզում երկիրս հայտնվի քաղաքացիական բախումների հորձանուտումՔիչ առաջ հարազա…

    Ես չեմ ուզում երկիրս հայտնվի քաղաքացիական բախումների հորձանուտում
    Քիչ առաջ հարազատներիցս մեկն էր զանգել, ասում էր՝ ավտոբուսի մեջ այսօր Փաշինյանի որդի Աշոտին է տեսել:
    Միանգամից մի քանի միտք սկսեցին տանջել ինձ:
    Աշոտի վնասվածքը փաստորեն լուրջ չէ ու դա լավ է, բայց էդ դեպքում՝ ո՞րն էր որդեկորույս մորը կալանավորելու, նրան ցուցադրաբար պատժելու ու կրքեր բորբոքելու պատճառը:
    Հիմա՝ ավելի լուրջ խնդրի մասին:
    Փաստորեն, հայտնի միջադեպից հետո, Աշոտը դարձյալ շրջում է առանց թիկնապահների՝ հասարակական տրանսպորտով:
    Դե, իշխանական PR-ը հեքիաթ կպատմի «ժողովրդական» վարչապետի ու նրա նույնքան «ժողովրդական» ընտանիքի մասին:
    Չէ, սիրելիներս, ձեր վարչապետը վաղուց «ժողովրդական» չէ ու այդ բառը նրա համար ձև է՝ զուրկ բովանդակային որևէ բաղադրիչից:
    Նիկոլի չափ Հայաստանում որևէ մեկն իշխանություն չի սիրել, այն պահելու համար նա պատերազմ է սադրել, անհրաժեշտ պահի պատերազմ չի կանգնեցրել, 4000-ը նրա համար ոչ թե ողբերգության խորհրդանիշ է, այլ սոսկական թվաբանություն ու հենց այդ տրամաբանությամբ՝ նա համարեց, որ արտահերթ ընտրություններից հետո նա «մաքրել» է հաշիվները պատերազմի հետ ու հիմա «կարմիր լաթ» տեսած ցլի պես կատաղում է, երբ կան մարդիկ, ովքեր խոսում են պատերազմի, պարտության, դրանում իր պատասխանատվության մասին:
    Ժողովուրդը դեռ կառերեսվի «ժողովրդական» Նիկոլի հետ, երբ իշխանությունը կորցնելու պահին նրան երազներում այցի գա Քոչարյանն՝ իր «արժեքավոր» խորհուրդներով: Այդ օրը սարերի հետևում չէ:
    Նիկոլն ու նրա ընտանիքը թքած ունեն պետության վրա: Հակառակ պարագայում՝ Աշոտը չէր «հանդգնի» առանց պետական պահպանության շրջել՝ հայտնի միջադեպից հետո:
    Խնդիրը խորքային ու վերաբերում է ոչ այնքան Աշոտի, որքան երկրի անվտանգությանը, որովհետև նրա հայրը, դժբախտաբար, դեռ վարչապետ է:
    Պետք է համապատասխան կառույցները, հատկապես՝ ՊՊԾ-ն, հետևություններ անեն ու ինքնուրույն որոշումներ կայացնեն, քայլեր իրականացնեն:
    Այս կառույցների ղեկավարները տիրապետում են օպերատիվ տվյալների ու շատ լավ գիտակցում են, որ Փաշինյանին կամ այդ ընտանիքի որևէ անդամի տեսնելիս՝ հասարակության յուրաքանչյուր երրորդ անդամը գուցե չկարողանա զսպել էմոցիաները: Ընտանիքապետության, դրա «տաղանդավոր» կառավարման հետևանքով:
    Ես չեմ ուզում երկիրս հայտնվի քաղաքացիական բախումների հորձանուտում, եթե անգամ հայտնի մի ընտանիք նման դիվային հաշվարկ ունի:

  • Աշոտի պատմության հետ կապված՝ մի նկատառում էլ կհայտնեմ, որը դարձյալ պոպուլյար չէ …

    Աշոտի պատմության հետ կապված՝ մի նկատառում էլ կհայտնեմ, որը դարձյալ պոպուլյար չէ ու դուր չի գալու էսօրվա իշխանությանն ու տիտղոսային ընդիմությանը:
    Տեղի ունեցածն իշխանության ու խորհրդարանական ընդդիմության գռեհիկ պրոքսի պայքարի հետևանք է: Նիկոլը պայմանական առաջնագիծ է ուղարկել իր ընտանիքին, ընդդիմությունը՝ էմոցիոնալ զգայուն վիճակում գտնվող ծնողներին:
    Ահա, թե ինչ պետք է արձանագրել տեղի ունեցածի վերաբերյալ…

  • Թուրքիայի նախագահական ընտրություններում երկրորդ փուլն այլևս ակնհայտ է։…

    Թուրքիայի նախագահական ընտրություններում երկրորդ փուլն այլևս ակնհայտ է։

  • https://medialab.am/258330/?fbclid=IwAR35qH9xx7JvYt3w7JS9mkdLsPayjSccMLRUIjbZft9…

    Փաշինյանը վախեր ունի, որ որևէ փաստաթղթի ստորագրում կարող է բերել իր իշխանության կորստին. Սուրեն Սուրենյանց  — MediaLab Newsroom…

    «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը – Պարո՛ն Սուրենյանց, Նիկոլ Փաշինյանը «շատ փոքր» է դիտարկում հավանականությունը, որ մայիսի 14-ին Բրյուսելում կայանալիք հանդիպմանը…

  • Առավոտյան կանուխ Ադրբեջանի պրոիշխանական ԶԼՄ-ները, հղում անելով իրենց ՊՆ-ին, հայտ…

    Առավոտյան կանուխ Ադրբեջանի պրոիշխանական ԶԼՄ-ները, հղում անելով իրենց ՊՆ-ին, հայտնում են, թե իբրև հայկական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը, ինչի հետևանքով հակառակորդ կողմի զինծառայող է վիրավորվել: Բաքուն ակնհայտորեն նոր էսկալացիայի քարոզչական հիմքեր է նախապատրաստում:

  • https://m.youtube.com/watch?v=X9CLSwrK6k4&feature=share#bottom-sheetԱրցախի ա…

    Արցախի անկախության հարցը մնաց 44-օրյայի փլատակների տակ. «Թարմ ուղեղով»

    Հայաստան-Ադրբեջան երկխոսությունը կյանքի չի կոչվի: Հակասությունները շատ են, խաղաղության պայմանագրի շուրջ նստելու ցանկությունը՝ ոչ իրական: Բաքուն ունի հստակ ուժային առավելություն թե՛ ռազմական, թե՛ տնտեսական առումով, ինչը թույլ է տալիս մնալ որոշողի կարգավիճակում:…

  • Ասում են՝ Նիկոլի խոսքերը հասել են Ստալինին ու նա, դժոխքի դռանը, մուրճը ձեռքին սպ…

    Ասում են՝ Նիկոլի խոսքերը հասել են Ստալինին ու նա, դժոխքի դռանը, մուրճը ձեռքին սպասում է Նիկոլին՝ «բերանքսիվայր» օպերացիան իրականացնելու համար:

  • Վաշինգտոնյան ռաունդ՝ առանց շոշափելի արդյունքների Ինչպես և կանխատեսելի էր՝ Միրզոյ…

    Վաշինգտոնյան ռաունդ՝ առանց շոշափելի արդյունքների
    Ինչպես և կանխատեսելի էր՝ Միրզոյան- Բայրամով բանակցությունների վաշինգտոնյան ռաունդը մեծ արդյունավետություն չունեցավ:
    Կողմերը նույնիսկ համատեղ հայտարարություն չընդունեցին՝ սահմանափակվելով միասնական մի հաղորդագրությամբ:
    Կարծում եմ՝ Վաշինգտոնի բանակցություններն առնվազն երկու պատճառներով դատապարտված էին նման արդյունքի.
    1) Հայ- ադրբեջանական ուղղակի երկխոսության ինստիտուտը չի կարող արդյունավետ աշխատել՝ գոնե այն պատճառով, որ Երևանի ու Բաքվի միջև գոյություն ունի ուժային դիսբալանս, ինչի հետևանքով Ադրբեջանը փորձում է Երևանին պարտադրել իր օրակարգն ամբողջությամբ,
    2) մեզ կարող է դուր գալ կամ ոչ Ռուսաստանի քաղաքականությունը, բայց ակնհայտ է, որ առանց Մոսկվայի մասնակցության՝ հնարավոր չէ հասնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման: Ռուսաստանն ոչ միայն Հարավային Կովկասի հիմնական մոդեռատորն է, այս հակամարտության առանցքային միջնորդը, այլ նաև՝ ըստ էության, այս հակամարտության կողմ ու մասնակից է, ինչը բխում է նաև Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տրամաբանությունից:
    Իհարկե, ասվածից չի բխում, թե բանակցությունների մոսկովյան ռաունդը հաջողելու է: Առհասարակ, դժվար է պատկերացնել հայ- ադրբեջանական հարաբերությունների կարգավորում, երբ այդ ուղղությամբ չկան միջազգային կոնսոլիդացված ջանքեր: Այդպիսք չեն կարող լինել Ռուսաստան- Արևմուտք գլոբալ հակադրության, միջազգային քաոսի պայմաններում:
    Այս վիճակն, իհարկե, նոր ռիսկեր է ծնում Հայաստանի անվտանգության, Արցախի հայաթափության համար: