Author: Suren Surenyants

  • Մոսկվայից՝ Վաշինգտոն. ընդհանուր ձևակերպումներ` առանց կոնկրետությանԱրտաքին կենտրո…

    Մոսկվայից՝ Վաշինգտոն. ընդհանուր ձևակերպումներ` առանց կոնկրետության
    Արտաքին կենտրոններից սկսել են արձագանքել Լաչինի միջանցքի փակմանը,
    •Ռուսական խաղաղապահ առաքելությունը այսօրվա տեղեկագրում միայն փաստել է, որ ադրբեջանական կողմը դեկտեմբերի 12-ին փակել է Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհը՝ նշելով խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը բանակցություններ է վարում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ վերականգնելու քաղաքացիական մեքենաների անխոչընդոտ երթևեկությունը։
    ◇ Արձանագրենք, որ ռուսական կողմը շեշտը դրել է ճգնաժամի հաղթահարման ոչ թե ուժային, այլ դիվանագիտական- քաղաքական լուծման վրա: Դժվար չէ նկատել, որ առայժմ առաջընթաց չկա:
    • Լաչինի միջանցքի փակումը լուրջ հումանիտար հետևանքներ է առաջացնում և վնասում է խաղաղության գործընթացին։ Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը։ Առաջ գնալու ճանապարհը բանակցությունների միջոցով է։
    ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայս
    ◇ Վաշինգտոնի արձագանքն ավելի շատ նման է հորդորի, առայժմ չկան նշաններ, որ ամերիկյան վարչակազմը Բաքվի նկատմամբ ավելի կոշտ քաղաքականություն վարելու նպատակ ունի:
    • Եվրամիությունը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին՝ ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։
    «Տեղաշարժի ազատության սահմանափակումները զգալի անհանգստություն են պատճառում տեղի բնակչությանն ու հումանիտար մտահոգություններ առաջացնում»,- հայտարարել է Եվրամիության Արտաքին քաղաքականության հարցերով մամուլի խոսնակ Պետեր Ստանոն՝ հավելելով, թե «այլ մտահոգությունները կարող են և պետք է լուծվեն կողմերի երկխոսության և խորհրդակցությունների միջոցով»։
    ◇ ԵՄ հայտարարությունն ամենահակասական է, ավելին՝ դրանում առկա են վտանգավոր շեշտադրումներ: Ուշադրություն դարձրեք՝ Բրյուսելը պահանջում է միջանցքի ոչ թե անվերապահ բացում, այլ դա փոխկսպակցում է «կողմերի երկխոսության և խորհրդակցությունների» հետ, ինչից կարելի է ենթադրել, որ ԵՄ-ում առնվազն լեգիտիմ են համարում Բաքվի «այլ մտահոգությունները», որոնք «կարող են և պետք է լուծվեն կողմերի երկխոսության և խորհրդակցությունների միջոցով»։
    Ընդհանուր առմամբ՝ միջազգային արձագանքը ստանդարտ ձևակերպումների մակարդակի վրա է, ինչը թույլ չի տալիս ենթադրել, որ Բաքվի դեմ կիրառվելու է կոնկրետ գործիքակազմ:

  • https://youtu.be/s6_ZhhmIt1IԱլիևը չի վախենում ՌԴ–ի հետ բախումից․ Բաքուն մեծ խնդի…

    Ալիևը չի վախենում ՌԴ–ի հետ բախումից․ Բաքուն մեծ խնդիր է լուծում՝ փորձելով պարզել, ո՞րն է կարմիր գիծը

    Նոյյան Տապան. «Հրատապ հարցեր». Հյուր՝ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար, քաղաքագետ Սուրեն Սուրենյանց։ Հարցազրույցը վարում է Էլիզա Զախարյանը։
    Բաժանորդագրվեք Noyan Tapan TV ալիքին եւ դիտեք մեր բոլոր հաղորդումները հետեւյալ խորագրերում՝
    Քննարկում…

  • Գեղամ Նազարյանի ու Ալեն Սիմոնյանի խորհրդարանական երեկվա բանավեճը նայեցի: Իշխանու…

    Գեղամ Նազարյանի ու Ալեն Սիմոնյանի խորհրդարանական երեկվա բանավեճը նայեցի: Իշխանությանը մի «մաղթանք» ունեմ՝ ինչքան կարող եք իրականությունից կտրվեք, դրանով ձեր անկումը միայն արագացնում եք:

  • Նեյմարը պատմական ռեկորդ սահմանեց: Նա ազգային հավաքականում խփեց իր 77-րդ գնդակը՝ …

    Նեյմարը պատմական ռեկորդ սահմանեց: Նա ազգային հավաքականում խփեց իր 77-րդ գնդակը՝ այդ ցուցանիշով հավասարվելով լեգենդար Պելեին:
    Այնուամենայնիվ, ես մնում եմ իմ կարծիքին. Բրազիլիան, անշուշտ, բարձրակարգ թիմ է, բայց այս առաջնության բացարձակ ֆավորիտը չէ, եթե նույնիսկ ինտիրգային այս խաղում հաղթանակ տանի:

  • Ողբերգություն է, ամոթալի փաստ, որ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Զախարովան ծաղրում է Հայա…

    Ողբերգություն է, ամոթալի փաստ, որ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Զախարովան ծաղրում է Հայաստանի իշխանությանը՝ միասնական դիրքորոշում ձևավորելու անկարողության համար: Քանի՞ անգամ եմ ցավով արձանագրել Փաշինյանի ու նրա թիմի ներկայացուցիչների իրարամերժ դիրքորոշումները հայ- ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:

  • Այսօր Պորտուգալիայի հավաքականը լավն էր՝ ուժեղ, արագաշարժ, դինամիկ, իսկ առջևում Մ…

    Այսօր Պորտուգալիայի հավաքականը լավն էր՝ ուժեղ, արագաշարժ, դինամիկ, իսկ առջևում Մարոկկոյի հետ հանդիպումն է:

  • Կառավարությունը հավակնում է ստեղծել աշխարհի տասը արդյունավետ Արտաքին հետախուզակա…

    Կառավարությունը հավակնում է ստեղծել աշխարհի տասը արդյունավետ Արտաքին հետախուզական ծառայություններից մեկը:
    Սա մոտավորապես նման է Փաշինյանի այն պոռոտախոսությանը, թե մինչև 2050-ը ունենալու ենք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մասնակից կենսունակ հավաքական:

  • Ասիական թիմերն այս առաջնության ընթացքում հասցրել են շատերին դուր գալ, բայց գրեթե…

    Ասիական թիմերն այս առաջնության ընթացքում հասցրել են շատերին դուր գալ, բայց գրեթե վստահ եմ, որ Ճապոնիան այսօր պարտվելու է Խորվաթիային, իսկ Հարավային Կորեան՝ Բրազիլիային:

  • Շվեդիան Թուրքիային է արտահանձնել Քրդական բանվորական կուսակցության առաջին անդամին…

    Շվեդիան Թուրքիային է արտահանձնել Քրդական բանվորական կուսակցության առաջին անդամին՝ դյուրացնելու համար իր անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Այսպես են Արևմուտքում վերաբերում հումանիտար արժեքներին, երբ առաջին պլան են մղվում անվտանգությանն ու նյութական շահերին վերաբերող հարցերը: Սա է ռեալպոլիտիկը:

  • Մոտավորապես երեկվա սցենարը կրկնվեց:Որևէ մեկը չէր մտածում, որ Իսպանիայի հավաքական…

    Մոտավորապես երեկվա սցենարը կրկնվեց:
    Որևէ մեկը չէր մտածում, որ Իսպանիայի հավաքականը կարող է պարտվել Ճապոնիային, բայց պարտվեց, ինչի հետևանքով Գերմանիան դուրս մնաց փլեյ-օֆֆից:
    Դժվար էր պատկերացնել, որ Պորտուգալիան կպարտվի Հարավային Կորեային: Բայց ինչպես հասկացաք՝ պարտվեց, ինչի հետևանքով Ուրուգվայի հավաքականը գնաց տուն:
    Ինչևէ, Պորտուգալիայի «թեթև ձեռքով» փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեց Հարավային Կորեայի ընտրանին: