Author: Suren Surenyants

  • Մի զարմանալի հասարակություն ունենք:Ռուսամետները «ոգևորվում» են, որ ԼՂ խնդիրն անտ…

    Մի զարմանալի հասարակություն ունենք:
    Ռուսամետները «ոգևորվում» են, որ ԼՂ խնդիրն անտեսված է Պրահայի հայտարարության տեքստում, արևմտամետները «ոգևորվում» են, որ Արցախը «մոռացվել» է Սոչիի տեքստում:
    Փաստորեն, ազգովի «ոգևորվում» ենք, որ Ալիևը «փակում» է կոնֆլիկտի էջը:

  • Ուկրաինական պատերազմից ի վեր միակ հուսադրող գործարքը «Հացահատիկային գործարքն» էր…

    Ուկրաինական պատերազմից ի վեր միակ հուսադրող գործարքը «Հացահատիկային գործարքն» էր, որն ավելի մեծ համաձայնությունների հույսեր էր ծնում: Երեկ, Սևծովյան նավատորմի վրա հարձակումից հետո, Ռուսաստանը դուրս եկավ այս համաձայնությունից: Ճգնաժամը խորանում է…

  • Արցախի Ազգային ժողովը հոկտեմբերի 30-ին արտահերթ նիստ կգումարի, ապա Ստեփանակերտու…

    Արցախի Ազգային ժողովը հոկտեմբերի 30-ին արտահերթ նիստ կգումարի, ապա Ստեփանակերտում հանրահավաք կլինի:
    Այս նիստ- հանրահավաքի գաղափարն ինձ ակնհայտորեն դուր չի գալիս, որովհետև առավելապես ճնշման գործիք է Նիկոլ Փաշինյանի հանդեպ, ով մեկ օր անց եռակողմ բանակցությունների է մեկնելու՝ Պուտինի ու Ալիևի մասնակցությամբ: Մյուս կողմից, արցախցիներն այլընտրանք չունեն, որովհետև հայ- ադրբեջանական հարաբերությունների կարգավորման արևմտյան տարբերակով, որին հակված է Փաշինյանն, ըստ էության՝ չեն ստանում վարչատարածքային սուբեկտության(չշփոթել անկախության հետ)ու անվտանգության շոշափելի մեխանիզմներ:

  • Փնթի կառավարո՞ւմ, թե՞…Անցած մեկ տարվա ընթացքում ադրբեջանական զինուժը գրավել է …

    Փնթի կառավարո՞ւմ, թե՞…
    Անցած մեկ տարվա ընթացքում ադրբեջանական զինուժը գրավել է Հայաստանի մոտ 127 քառակուսի կիլոմետր տարածք, այս մասին հայտարարել է իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանը Սանկտ Պետերբուրգում՝ ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների խորհրդակցության ընթացքում։ Նիկոլ Փաշինյանը, եթե հիշում եք, ադրբեջանական օկուպացիայի այլ թիվ էր նշել: Այս կառավարությունը նույնիսկ զգայուն մի շարք հարցերում՝ տարածքային, մարդկային կորուստներ, գնում է արատավոր մի ճանապարհով՝ կամ փաստերը թաքցնում է կամ դրանց վերաբերյալ հակասական պատկեր է ներկայացնում:
    Ինչի՞ հետևանք է սա՝ փնթի կառավարմա՞ն, թե՞ այլ խնդիր կա:

  • Փաշինյանի թիմի համար ԼՂ-ն այլևս «այլ տարածք» է, որովհետև դա է դարձել իշխանությու…

    Փաշինյանի թիմի համար ԼՂ-ն այլևս «այլ տարածք» է, որովհետև դա է դարձել իշխանություն պահելու բանաձևը
    «Կարծում եմ՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունները որոշում են Հայաստանի ճակատագիրը, և այլ երկրի կամ տարածքի ղեկավարության միջամտությունը Հայաստանի արտաքին գործերին չի կարելի թույլ տալ»,- ասել է Արսեն Թորոսյանը՝ նկատի ունենալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին:
    Հիմա հասկանո՞ւմ եք, թե որն է ռալիստների ու ՔՊ գործիչների ցինիզմի տարբերությունը:
    Ռեալիստները բանակցային արժանապատիվ լուծման կողմնակից էին մինչև 44-օրյա պատերազմը, երբ Նիկոլ Փաշինյանը, Արսեն Թորոսյանն ու սրանց թիմակիցները դաշնակցականներից ավելի հայդատական էին ու «Արցախը Հայաստան է ու վերջ» վանկարկելով՝ քաղաքական դիվիդենտեր էին հավաքում, որի գինը դառնալու էին հազարավոր լուսավոր կյանքեր:
    Ռեալիստները 44-օրյա պատերազմից հետո ասում էին, որ ԼՂ-ի անկախության օրակարգը մնացել է պատերազմի փլատակների տակ ու պետք է գտնել Արցախի հայկականության ու նրա ժողովրդի անվտանգության ապահովման արդյունավետ մեխանիզմներ, իսկ երկիրը ավերակների վերածած իշխանությունն ու նրա «նշանակած» ընդդիմությունը դարձյալ խաբում էին ժողովրդին՝ մեկը Կոսովոյի նախադեպ, մյուսը՝ Շուշիի ու Հադրութի դեօկուպացիա խոստանալով: Փաշինյանի ու Քոչարյանի թիմերի դարդ ու ցավն Արցախը չէր, այլ արտահերթ ընտրություններում մեր հասարակության քվեները «լափելն» էր:
    Ռեալիսները հիմա էլ նույն բանն ես ասում՝ առանց մի գրամ պոպուլիզմի, իսկ «Արցախը Հայաստան է և վերջ» ասողների համար ԼՂ-ն դարձել է «այլ տարածք», որովհետև դա է դարձել իշխանություն պահելու բանաձևը: Մեկը հարցնող լինի, թե ինչո՞ւ պատերազմի առիթ տվեցիք ու հանձնեցիք այդ «այլ տարածք»-ի տարածքները:

  • Երբեք Արևմուտքի կամ Ռուսաստանի շահերն ավելի մի սիրեք, քան ձեր երկրի շահերը: «Գեո…

    Երբեք Արևմուտքի կամ Ռուսաստանի շահերն ավելի մի սիրեք, քան ձեր երկրի շահերը: «Գեոպոլիտիկ» վերլուծություն անելուց առաջ՝ գոնե քարտեզին նայեք ու մի քանի Էջ պատմություն թերթեք…

  • 1920-ի պատմությունն է կրկնվելու, երբ Արևմուտքից ստացանք «կտեր»՝ հայտնվելով ռուս-…

    1920-ի պատմությունն է կրկնվելու, երբ Արևմուտքից ստացանք «կտեր»՝ հայտնվելով ռուս- թուրքական համաձայնությունների աքցանում
    Ուկրաինացիները խոսում են «Խերսոնի ճակատամարտի» մասին, Ռուսաստանն օկուպացրած չորս շրջաններում ռազմական դրություն է հաստատում: Մոտենում է ուկրաինական պատերազմի ավելի դրամատիկական հանգրվան, որը կարող է կլանել աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների ռեսուրսները: Նման իրավիճակը հայ- ադրբեջանական հարաբերությունները, ցավոք, ոչ թե կարգավորման, այլ նոր էսկալացիայի կարող է մոտեցնել, մանավանդ, որ Մոսկվան ու Արևմուտքը «երկրորդ ճակատ» բացելու հարցում հասցրել են միմյանց մեղադրել:
    Աշխարհաքաղաքական «ճողվածքի» վտանգը կանխազգալով՝ Փաշինյանը «թղթե շերեփով» հայտնվել է Թվիթերում: Ամբողջ խնդիրն այն է, որ «թվիթերյան դիվանագիտությունը» իրական դիվանագիտության անզորության խոստովանություն է, Պրահայի գործընթացի փաստացի ձախողման արձանագրում: Չնայած դրա առաջին մեսիջը Մակրոնը տվեց՝ Պրահայից հաշված օրեր անց, փաստացի հրաժարվելով միջնորդական առաքելությունից ու անոնսավորելով Մոսկվայի ու Բաքվի օրակարգերի ներդաշնակությունը:
    Հետաքրքիր է՝ ռուս- ադրբեջանական դաշինքն անոնսավորած Մակրոնն անվտանգային ի՞նչ առաջարկ է արել Փաշինյանին, թե՞ դարձյալ 1920-ի պատմությունն է կրկնվելու, երբ Արևմուտքից ստացանք «կտեր»՝ հայտնվելով ռուս- թուրքական համաձայնությունների աքցանում:

  • Ռազմական նոր բախումների ռիսկերը մեծանում ենՊաշտոնական մակարդակում Երևանն ու Բաքո…

    Ռազմական նոր բախումների ռիսկերը մեծանում են
    Պաշտոնական մակարդակում Երևանն ու Բաքուն իրար հակադրվում են կոմունիկացիաների ապաշրջափակման հարցերում, փոխադարձաբար հնչում են մեղադրանքներ սահմանային կուտակումների վերաբերյալ: Պրահայի փխրուն պայմանավորվածություններն, ըստ էության, չեղարկվում են, եթե նույնիսկ եվրոպացի դիտորդները պատրաստվում են ժամանել Հայաստան:
    Ռազմական նոր բախումների ռիսկերը մեծանում են, տա Աստված, սխալվեմ: