Author: Suren Surenyants

  • Թրամփն առևանգեց Մադուրոյին. Ի՞նչ էր խոստովանում Փաշինյանը տարեմուտի գիշերը Ժամը …

    Թրամփն առևանգեց Մադուրոյին. Ի՞նչ էր խոստովանում Փաշինյանը տարեմուտի գիշերը
    Ժամը 20:00-ին դիտեք այս տարվա առաջին յութուբյան անդրադարձս:
    https://youtu.be/xj6LICpD1K4?si=3kVNl2AAoifwhvc7

    Թրամփն առևանգեց Մադուրոյին. Ի՞նչ էր խոստովանում Փաշինյանը տարեմուտի գիշերը

    Հանրապետության հրապարակի տոնական միջոցառումը չի կարող և չպետք է ծառայեցվի որևէ քաղաքական ուժի կամ առաջնորդի անուղղակի քարոզչությանը։ Այստեղ խախտվում է պետական իշխանության և կուսակցական շահի սահմանազատման հիմնարար սկզբունքը։

  • Որևէ երկրի համար ողբերգություն է քաղկալանավորների թվի ավելացումը, հատկապես՝ Աման…

    Որևէ երկրի համար ողբերգություն է քաղկալանավորների թվի ավելացումը, հատկապես՝ Ամանորի լուսավոր տոնի նախաշեմին:
    https://youtu.be/yBBClwet2iI?si=Zn0YyxpiL0s0DbrH

    Քաղաքական դաշտի «ֆիլտրում»

    Վաղարշապատ համայնքում անցկացված ավագանու ընտրություններից շուրջ մեկուկես ամիս անց «Հայրենիք» կուսակցության անդամների, այդ թվում՝ գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի ձերբակալությունները դժվար է դիտարկել իրավական հարթության վրա։
    Նման ժամանակագրությունը ինքնին…

  • Հունվար ամսից «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը շատ ակտիվ միջոցառումների…

    Հունվար ամսից «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը շատ ակտիվ միջոցառումների շարք է կազմակերպում:
    Հունվարի 14-ին տեղի կունենա իմ ասուլիսը, հունվարի 23-ին մեր նախաձեռնած հանրային մեծ քննարկումը:
    Ընդդիմադիր դաշտում տեղի է ունենում կոնսոլիդացիոն մեծ կենտրոնների ձևավորման գործընթաց, որի ակտիվ մասնակիցն է մեր քաղաքական թիմը:
  • Քաղաքական դաշտի «ֆիլտրում» Վաղարշապատ համայնքում անցկացված ավագանու ընտրությունն…

    Քաղաքական դաշտի «ֆիլտրում»
    Վաղարշապատ համայնքում անցկացված ավագանու ընտրություններից շուրջ մեկուկես ամիս անց «Հայրենիք» կուսակցության անդամների, այդ թվում՝ գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի ձերբակալությունները դժվար է դիտարկել իրավական հարթության վրա։
    Նման ժամանակագրությունը ինքնին լուրջ հարցեր է առաջացնում և տեղի ունեցածին հաղորդում է ակնհայտ քաղաքական ենթատեքստ։
    Ընտրական իրավախախտումները, հատկապես ընտրակաշառքի հետ առնչվող դեպքերը, իրավական պրակտիկայում, որպես կանոն, բացահայտվում և քննվում են ընտրական գործընթացի ընթացքում կամ անմիջապես դրա ավարտից հետո։
    Երբ քրեական հետապնդումը մեկնարկում է զգալի ժամանակ անց՝ առանց հանրությանը ներկայացվող նոր, հստակ և փաստարկված ապացույցների, այն անխուսափելիորեն ընկալվում է որպես ընտրովի արդարադատության դրսևորում։
    Ավելին, ընտրակաշառքը Հայաստանի քաղաքական համակարգում երբեք մեկ համայնքով կամ մեկ քաղաքական ուժով սահմանափակված երևույթ չի եղել։
    Եթե Վաղարշապատում արձանագրված ենթադրյալ խախտումները դարձել են կալանավորումների հիմք, ապա օրինաչափ հարց է ծագում՝ ինչո՞ւ նույն խստությամբ և հետևողականությամբ իրավապահ մարմինները չեն արձագանքում այլ համայնքներում արձանագրվող նմանատիպ դեպքերին, երբ դրանց հեղինակն իշխանությունն է։
    Վաղարշապատի ընտրությունների ժամանակ և նախընտրական շրջանում եղել են բազմաթիվ ահազանգեր խախտումների մասին նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից (օրինակ՝ վարչական ռեսուրսների չարաշահում, բարեգործության քողի տակ քարոզչություն), բայց դրանց նկատմամբ նման խստություն չի դրսևորվել, իրավական գործընթաց չի հարուցվել:
    Հենց այս անհամաչափությունն է, որ լրջորեն խաթարում է մեղադրանքների արժանահավատությունն ու իրավական ընկալումը։
    Այս համատեքստում իրականացված ձերբակալությունները ոչ թե իրավական քայլեր են, այլ իշխանության համակարգված քաղաքականության արտահայտություն՝ քաղաքական դաշտը «ֆիլտրելու», ընդդիմադիր ուժերին ճնշելու և ընտրություններից առաջ կառավարելի քաղաքական միջավայր ապահովելու նպատակով։
    Իրավապահ համակարգը, փոխանակ հանդես գալու որպես անկախ և չեզոք ինստիտուտ, գործարկվում է որպես քաղաքական գործընթացների վրա ազդելու մեխանիզմ։
    Վերջապես, խնդիրը սահմանափակված չէ տվյալ քրեական գործով։
    Այն ունի համակարգային բնույթ և վերաբերում է հանրային վստահության խոր ճգնաժամին, որտեղ արդարադատությունը այլևս չի ընկալվում որպես ժամանակին, անաչառ և կանխատեսելի ինստիտուտ, այլ՝ որպես իշխանության կողմից կիրառվող գործիք՝ իշխանությունների քաղաքական նպատակահարմարությունից բխող ժամանակացույցով։
    Իմ քաղաքական զորակցությունն եմ հայտնում Խաչիկ Գալստյանին և «Հայրենիք» կուսակցության մյուս անդամներին՝ համոզված լինելով, որ տեղի ունեցողը ոչ թե իրավական արդարադատության, այլ քաղաքական ճնշման դրսևորում է։
    Նման մեթոդներով քաղաքական դաշտը «մաքրելը» չի կարող ապահովել ոչ ժողովրդավարություն, ոչ վստահություն, ոչ էլ իրական կայունություն։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Արարատ Միրզոյանն անուղղակի հաստատել է, որ խաղաղության գործընթացը փակուղում էhttp…

    Արարատ Միրզոյանն անուղղակի հաստատել է, որ խաղաղության գործընթացը փակուղում է
    https://youtu.be/zMBAbZqIMek?si=v4mswhHGHRDLQHjX

    «Հաստատված խաղաղությո՞ւ», թե՞ ձևակերպված փակուղի

    Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում Արարատ Միրզոյանի մի շարք ձևակերպումներ առաջին հայացքից կարող են ընկալվել որպես դիվանագիտական զգուշավորություն, սակայն բովանդակային առումով դրանք ավելի շուտ բացահայտում են խաղաղության գործընթացի խորքային հակասությունները։…

  • Թեժ բանավեճ https://youtu.be/qz055ztH990?si=s70eEGrou2FES-87Թեժ բանավեճ. Սուրենյ…

    Թեժ բանավեճ. Սուրենյանց-Առաքելյան. #Euromedia24

    #Euromedia24
    euromedia24-ը սոցիալական մեդիայում
    Facebook — https://www.facebook.com/euromedia24tv/
    Telegram — https://t.me/Euromedia24
    Կայք — https://euromedia24.com
    #Euromedia24 #euromedia24

  • Փաշինյանի երեկվա սադրիչ հայտարարությունն այսօր արդեն հետևանք է ունեցել:Ո՞վ է սպա…

    Փաշինյանի երեկվա սադրիչ հայտարարությունն այսօր արդեն հետևանք է ունեցել:
    Ո՞վ է սպառնացել սպանել Կաթողիկոսին:
    Իմ յութուբյան անդրադարձը դիտեք այսօր, ժամը 22:30-ին:
    https://youtu.be/addF1BpKdk0?si=jSfafcQbL0gd_AXA

    Փաշինյանի աճեցրած խուլիգանը. Ո՞վ է սպառնացել սպանել Վեհափառին

    Ձևավորվում է վտանգավոր և արդեն ծանոթ շղթա․ նախ՝ խոսքային լեգիտիմացում, ապա՝ «ինքնաբուխ» միջադեպեր եկեղեցիներում, վերջում՝ դրանց քաղաքական արդարացում՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանության լեզվով։
    Այս տրամաբանությունը ոչ միայն խաթարում է Եկեղեցու ներքին…

  • Իշխանության «կլորիկ» անզգայությունը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը՝ …

    ❗️❗️❗️Իշխանության «կլորիկ» անզգայությունը
    ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը՝ Հայաստանում 400–500 հազար դրամ և ավելի ստացող ուսուցիչների ու զինվորականների մասին, բացահայտում է ոչ այնքան աշխատավարձերի խնդիրը, որքան իշխանության և սոցիալական իրականության միջև խորացող խզումը։
    Առանց մեկ հստակ օրինակ ներկայացնելու՝ բացառիկ դեպքերը ներկայացվում են որպես համակարգային նորմ, ինչը հասարակության հետ խոսելու մոլորեցնող ձև է։
    2025-ի տվյալներով՝ կան հարյուրավոր ուսուցիչներ (օրինակ՝ 863-ը՝ 400-500 հազարի սահմանում) և զինվորականներ (ավելի քան 1000-ը՝ նույն մակարդակում), ովքեր հասել են այդ եկամուտներին՝ շնորհիվ ատեստավորման, հավելավճարների և բոնուսների։
    Սակայն սրանք բացառիկ դեպքեր են, հիմնականում բարձր որակավորում ունեցողների կամ լրացուցիչ ծանրաբեռնվածության շնորհիվ։
    Միջին աշխատավարձը ուսուցիչների մոտ շատ ավելի ցածր է (նվազագույնը՝ շուրջ 108-200 հազար դրամ մեկ դրույքի համար), և մեծամասնությունը չի հասնում այդ մակարդակին։ Նման հայտարարությունը առանց կոնտեքստի ներկայացնելը իսկապես խորացնում է իշխանության և հասարակության միջև խզումը։
    Սակայն խնդիրը թվերի շուրջ վեճը չէ։
    Պատգամավորներին փոխանցված՝ շուրջ երեք միլիոն դրամ կազմող հավելավճարները ձևավորվել են Ազգային ժողովի «խնայողություններից» և բաշխվել հենց այն մարմնի կողմից, որը նաև որոշում է դրանց տրամադրումը։
    Սա սկզբունքային հարց է՝ ով է պարգևատրվում, ինչ չափանիշներով և ինչ հաշվետվողականությամբ։
    Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին պարգևավճարների ինստիտուտը փաստացի փոխել է իր նշանակությունը։
    Այն այլևս աշխատանքի խրախուսման գործիք չէ, այլ քաղաքական լոյալության պահպանման մեխանիզմ։ Արդյունքում ձևավորվում է փակ, ինքնապարգևատրվող համակարգ, որտեղ հավատարմությունը աստիճանաբար փոխարինում է արդյունավետությանը։
    Իրավական հարթությունում ևս լուրջ հարցադրումներ կան։
    Երբ հավելավճարները տրվում են առանց հստակ չափորոշիչների, թափանցիկության և հանրային հիմնավորման, դրանք հակասում են պետական կառավարման բուն տրամաբանությանը։
    Ամենածանր շերտը, սակայն, բարոյականն է։
    Երկրում, որտեղ բնակչության շուրջ 22 տոկոսը աղքատ է, իսկ հազարավոր մարդիկ չեն կարողանում բավարարել նույնիսկ նվազագույն կենսական կարիքները, իշխանության վերնախավի «կլորիկ» հավելավճարները չեն կարող ընկալվել որպես բնական կամ արդար։
    Նույնիսկ ձևական օրինականության պարագայում դրանք հասարակության համար մնում են բարոյապես անընդունելի։
    Այս պատմությունը խոսում է ոչ միայն եկամուտների անհավասարության, այլ ավելի խոր խնդրի մասին՝ սոցիալական իրականության նկատմամբ իշխանության զգայունության կորստի։
    Երբ իշխանությունը սկսում է ինքն իրեն պարգևատրել, դա սովորաբար վկայում է հասարակության հետ կապի վերացման մասին։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-