Author: Suren Surenyants

  • Փաշինյանի հետ ասոցացումը հայաստանցիների աչքերում միայն վարկաբեկելու է Արևմուտքը…

    ‼️‼️ Փաշինյանի հետ ասոցացումը հայաստանցիների աչքերում միայն վարկաբեկելու է Արևմուտքը
    «Վարչապետ Փաշինյանը արտակարգ աշխատանք է արել՝ առաջնորդելով իր երկիրը շատ դժվար ժամանակներում»,- ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
    Այն, որ հայ-ադրբեջանական այսօրվա դելիմիտացիա/դեմարկացիայի գործընթացի գլխավոր «կնքահայրը» Վաշինգտոնն է, ասել եմ բազմաթիվ անգամներ:
    Բայց Բլինքենի նոր հայտարարությունը հնչում է մի շրջանում, երբ Հայաստանում թափ է առնում Փաշինյանի դեմ շարժումը, իսկ իշխանությունը այն փորձում է լռեցնել ռեպրեսիաների և տեղեկատվական տեռորի միջոցով:
    Երբ այս համատեքստում Բլինքենը Փաշինյանին «լավ տղա» է անվանում, ապա ԱՄՆ-ն ու Արևմուտքը պետք է պատրաստ լինեն մոտ ապագայում բախվել Հայաստանի հասարակության ոչ բարենպաստ տրամադրությունների հետ:
    Երկար տարիներ ռուսական էլիտաները նույնպես գերադասել են աշխատել միայն Հայաստանի իշխանության հետ, հաճախ՝ ի հեճուկս հանրային տրամադրությունների ու այսօր քաղում են դրա հետևանքները:
    Արևմուտքն այսօր գնում է նույն ճանապարհով՝ պաշտպանության տակ վերցնելով հայաստանյան «ֆյուրերիկին»:
    Այս պարագայում, հետևանքներն ավելի խորքային են լինելու, որովհետև արևմտյան ցինիզմը փաթեթավորվում է ժողովրդավարության մասին հեքիաթներով:
    Այս ամենի արդյունքը կանխատեսելի է՝ արևմտյան նեոլիբերալ շահախմբերի քաղաքականության հետևանքն ամենևին էլ չի լինելու Հայաստանի ինտեգրումը ԵՄ-ին կամ արևմտյան աշխարհին: Ճիշտ հակառակը՝ Փաշինյանի հետ ասոցացումը հայաստանցիների աչքերում միայն վարկաբեկելու է Արևմուտքը:
    Հենց բլինքենների ու միշելների պատճառով…

  • Հանրային հեռուստատեսությունը խախտել է մասնագիտական կոռեկտության և անաչառության ս…

    Հանրային հեռուստատեսությունը խախտել է մասնագիտական կոռեկտության և անաչառության սկզբունքները՝ վերնագիր ընտրելով ընդդիմախոսիս խոսքը: Սա ամոթալի փաստ է: Սիրելի ընկերներ, սա է Հայաստանի «ժողովրդավարության» ցուցիչը, այնուամենայնիվ, հորդորում եմ դիտել բանավեճը, որտեղ դուք կտեսնեք նաև իմ դիրքորոշումը՝ միանգամայն տարբեր վերնագրի պնդումից:
    https://youtu.be/Vp12ZL0N2EI?si=wGqNHOeVpbyuTPy6

    Այս շարժումն իր օրակարգով դառնում է վտանգավոր. Ստյոպա Սաֆարյան-Սուրեն Սուրենյանց բանավեճ

    Հետևեք մեզ նաև այլ հարթակներում՝
    Website: https://www.1lurer.am/
    Facebook : https://www.facebook.com/lurer1tv
    Telegram : https://t.me/LurerH1
    Twitter : https://twitter.com/Lurer11
    Instagram: https://www.instagram.com/1lurer/
    Հանրային հեռուստաընկերություն…

  • Հանրային հեռուստատեսությունը խախտել է մասնագիտական կոռեկտության և անաչառության ս…

    Հանրային հեռուստատեսությունը խախտել է մասնագիտական կոռեկտության և անաչառության սկզբունքները՝ վերնագիր ընտրելով ընդդիմախոսիս խոսքը: Սա ամոթալի փաստ է: Սիրելի ընկերներ, սա է Հայաստանի «ժողովրդավարության» ցուցիչը, այնուամենայնիվ, հորդորում եմ դիտել բանավեճը, որտեղ դուք կտեսնեք նաև իմ դիրքորոշումը՝ միանգամայն տարբեր վերնագրի պնդումից:
    https://youtu.be/Vp12ZL0N2EI?si=wGqNHOeVpbyuTPy6

    Այս շարժումն իր օրակարգով դառնում է վտանգավոր. Ստյոպա Սաֆարյան-Սուրեն Սուրենյանց բանավեճ

    Հետևեք մեզ նաև այլ հարթակներում՝
    Website: https://www.1lurer.am/
    Facebook : https://www.facebook.com/lurer1tv
    Telegram : https://t.me/LurerH1
    Twitter : https://twitter.com/Lurer11
    Instagram: https://www.instagram.com/1lurer/
    Հանրային հեռուստաընկերություն…

  • Իմպիչմենթի հեռանկարը և պլան Բ-ն. Media Post Factum-ի անդրադարձըhttps://youtu.be/…

    Իմպիչմենթի հեռանկարը և պլան Բ-ն. Media Post Factum-ի անդրադարձը
    https://youtu.be/UYdwqun2efA?si=Wp26200dWhkG3VX8

    Հրատապ. Իմպիչմենթի ինտրիգը, որտե՞ղ և ինչպե՞ս բանտարկել Փաշինյանին

    Հրատապ. Իմպիչմենթի ինտրիգը, որտե՞ղ և ինչպե՞ս բանտարկել ՓաշինյանինԿարող եք հետևել մեզ` անցնելով այս հղումներով․https://www.facebook.com/mediahubamhttps://inst…

  • Media Post Factum-ի արտակարգ թողարկումը. ի՞նչ են պայմանանավորվել Պուտինն ու Փաշի…

    Media Post Factum-ի արտակարգ թողարկումը. ի՞նչ են պայմանանավորվել Պուտինն ու Փաշինյանը, ի՞նչ է սպասվում Երևանում
    https://youtu.be/tJLBL1zXtws?si=ruNARQR1lqB6x8Xz

    Հրատապ Փաշինյան Պուտին կոնսենսուս ի՞նչ է սպասվում Հայաստանին Լարված վիճակ Երևանում

    Կարող եք հետևել մեզ` անցնելով այս հղումներով․https://www.facebook.com/mediahubamhttps://instagram.com/mediahubamhttps://t.me/mediahubamhttps://www.tiktok.com…

  • Մեկ մարդու հույսին կամ քաղաքական անկյալության դրսևորում Այն, ինչ Բագրատ Սրբազանը…

    ⚡️Մեկ մարդու հույսին կամ քաղաքական անկյալության դրսևորում
    Այն, ինչ Բագրատ Սրբազանը կարողացավ անել Տավուշում՝ միայն դրվատանքի է արժանի:
    Բայց պատվելի Սրբազանը կամա թե ակամա բացահայտեց կարևոր մի քանի հանգամանքներ՝ վերջնականապես մերկացրեց իշխանության կոլոբորացիոնիստական բնույթը և տիտղոսային ընդդիմության, գուցե՝ ողջ ընդդիմության, քաղաքական անկյալությունը:
    Իշխանության մասին գրեթե ամեն ինչ ասված է. ավելացնելու բան չկա:
    Արդ, ինչո՞ւ ընդդիմությունը դարձյալ առաջնորդվեց «հրաշքի» տեսլականով՝ այս անգամ հույսը դնելով մեկ մարդու՝ Սրբազանի քաղաքական առաքելության վրա ու սա այն դեպքում, երբ Եկեղեցին ինստիտուցիոնալ մասնակցություն չուներ Տավուշի դիմադրության կազմակերպմանը:
    Սրբազանն անձնվիրությամբ արեց այն, ինչ պետք է աներ:
    Քաղաքական օրակարգ ձևավորողը, Տավուշում ծավալվող զարգացումների քաղաքական կապիտալիցազիան ապահովողը պետք է լիներ ընդդիմությունը, առաջին հերթին՝ նրա խորհրդարանական հատվածը: Ընդ որում, ոչ թե Տավուշում, հայ-վրացական միջպետական ճանապարհի վրա, այլ Երևանում՝ խորհրդարանում, հրապարակներում, քննարկումների բազմաշերտ հարթակում:
    Չնչին բացառություններով՝ նման բան չտեսանք:
    Տավուշի գործընթացը Երևան գալ չի կարող, եթե Երևանում քաղաքական օրակարգ ձևավորող չկա: Առանց Երևանի՝ Տավուշի գործընթացն անկում չունենալ չի կարող, որովհետև այս պատմությունը Կիրանցի կամ Ոսկեպարի մասին չէ: Խնդիրը լոկալացնելը հենց իշխանության մարտավարությունն էր:
    Պատվարժան Սրբազանը կամ նույնիսկ ամբողջ Եկեղեցին չեն կարող քաղաքական գործընթաց գեներացնել, եթե որպես դաշնակից չունենան դեմոկրատական, առաջադիմական ուժերին, որոնց փաստարկը ոչ թե պատմական արգումենտացիան է, այլ քաղաքական ռեալիզմի վրա խարսխված լուծումները:
    Բոլոր նրանք, ովքեր այս օրերին թիրախավորում են Բագրատ Սրբազանին ու Եկեղեցուն, ոչնչություններ են՝ քաղաքական, բարոյական տաբուներից զուրկ մարդիկ: Վաղ թե ուշ, նրանք արժանանալու են մեր հասարակության ու պատմության դատին՝ ամոթի ու նվաստացման խարանը կիսելով  Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական սեկտայի հայտնի և անհայտ գործիչների հետ:
    Մենք բոլորս, սակայն, մեղավոր ենք Սրբազանի թիրախավորման համար, որովհետև «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքների» սպասումով՝ չկատարեցինք մեր բաժին աշխատանքը Երևանում, թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ:
    ‼️Ես, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը, «Ռեալիստների» դաշիքն ունենք լուծումներ: Դրանք նման չեն «ուռահայրենասիրական» կարգախոսների կամ «Հույսի վաճառականների» «արևմտամետ» զեղումներին, դրանք գուցե դառնահամ եմ՝ անհրաժեշտաբար, որովհետև տկարացած ու մահամերձ պետականության կազդուրումը չի կարող տեղի ունենալ միայն հույսի լավատեսական խոստումներով:
    Կխոսենք մայիսի 8-ին:

  • Փաշինյանը շատ վաղուց կորցրել է վարչապետի կարգավիճակը՝ դառնալով Ալիևի դեսպանը մեր…

    Փաշինյանը շատ վաղուց կորցրել է վարչապետի կարգավիճակը՝ դառնալով Ալիևի դեսպանը մեր երկրում
    «Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց և ցամաքային կապ ապահովի Ադրբեջանի արևելյան շրջանների և Նախիջևանի միջև»․ Իլհամ Ալիևի այս բոլոր հայտարարությունները հնչել են երեկ:
    Նիկոլ Փաշինյանն այս բոլոր պահանջները՝ բացառությամբ մեկի, ընդունել է, ավելին՝ Հայաստանի հասարակության մոտ դարձել է դրանք գեներացնող գլխավոր խոսափողը: Հենց սրա համար եմ պնդում, որ Փաշինյանը շատ վաղուց կորցրել է Հայաստանի վարչապետի կարգավիճակը՝ դառնալով Ալիևի դեսպանը մեր երկրում:
    Վստահ եմ, որ Փաշինյանը սկզբունքորեն չի ընդդիմանում նաև Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի կատարմանը, պարզապես դեմ է Սյունիքով անցնող ճանապարհի ռուսական վերահսկողությանը: Ու այդ նպատակով էլ մտավ աշխարհաքաղաքական կողմնորոշման փոփոխության ավանտյուրայի մեջ՝ զոհաբերելով Արցախը և կոնի վրա դնելով Հայաստանի ճակատագիրը:

  • Ընդդիմության անելիքների և ուժայինների մասին:https://youtu.be/8UdT8DHeF0k?si=6X4n…

    Ընդդիմության անելիքների և ուժայինների մասին:
    https://youtu.be/8UdT8DHeF0k?si=6X4n8MWnmW6L2btm

    Եթե փողոցում մի քանի տասնյակ հազար մարդ հավաքվի, Փաշինյանի թիկնազորն իրեն կձերբակալի. Սուրենյանց

    Բոլոր իրավունքները պաշտպանված են: Panorama.am նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է:
    Պաշտոնական կայքը։ https://www.panorama.am/am/
    Facebook: https://www.facebook.com/PanoramaAM/
    Հայաստան, Երևան, Արամի 88
    Հեռախոս` +374 77 598799
    էլ. փոստ` info@panorama.am

  • Սրա համար պետք է հետևեն աղմկոտ պաշտոնանկություններ, եթե նույնիսկ Սամվելի արարքու…

    Սրա համար պետք է հետևեն աղմկոտ պաշտոնանկություններ, եթե նույնիսկ Սամվելի արարքում կա դատապարտելի հանգամանք
    https://t.me/pastinfoam/61889

    Փաստինֆո | Pastinfo.am

    Սամվելին՝ ձեռքերը թիկունքում շղթայված վիճակում, չոքացրել են, գլուխը խփել գետնին, ամենավերջին սեռական հայհոյանքները հնչեցրել, թքել վրան, իջեցրել տաբատը․
    Պաշտպաններն այսօր մանրամասներ են ներկայացրել ձերբակալված անձի նկատմամբ կիրառված աննախադեպ բռնության մասին։…