Author: Suren Surenyants

  • Կոռուպցիայի և ընտրակեղծարարության դեմ «պայքարող» ՔՊ-ն Վաղարշապատի ընտրական գործը…

    Կոռուպցիայի և ընտրակեղծարարության դեմ «պայքարող» ՔՊ-ն Վաղարշապատի ընտրական գործընթացը սկսեց օրենքի ակնհայտ խախտումներով:
    Դե, քրեական գործեր հարուցեք կամ ՔՊ-ի գրանցումը Վաղարշապատի ընտրություններում չեղարկեք:

  • Փաշինյանի «հոգևոր հավաքի» օրը նշանակված է Հոկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ե…

    🛑 Փաշինյանի «հոգևոր հավաքի» օրը նշանակված է
    Հոկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Արամ քահանա Ասատրյանը։
    Սակայն որոշման հրապարակումից անմիջապես հետո նախկին Տեր Արամը՝ այժմ Ստեփան Ասատրյան անունը կրող նախկին հոգևորականը, հանդես է եկել բացահայտ մարտահրավերով՝ հայտարարելով, որ գտնվում է Հովհաննավանքում և չի պատրաստվում ենթարկվել Եկեղեցու բարձրագույն իշխանությանը։
    Ավելին՝ նա դիմել է հավատացյալներին ուղիղ կոչով՝ հրավիրելով բոլորին կիրակի օրը մասնակցելու Սուրբ և Անմահ Պատարագին, որը մտադիր է մատուցել անձամբ ինքը՝ արդեն կարգազրկված լինելով։
    Սա այլևս անհնազանդություն չէ։
    Սա ուղիղ ապստամբություն է Հայոց Եկեղեցու դեմ, փորձ՝ ներսից խարխլելու մեր ազգային ամենահին ու կենսական ինստիտուտը։
    Եթե ճիշտ են տեղեկությունները, որ այդ պատարագին հրավիրված է և, ըստ ամենայնի, ներկա է լինելու Նիկոլ Փաշինյանը, ապա տեղի ունեցողը ստանում է անթաքույց քաղաքական բնույթ․ մենք ականատես ենք լինում հենց այն «հոգևոր հավաքի» գործնական իրագործմանը, որի մասին Փաշինյանը խոսում էր ամիսներ առաջ։
    Այս ամենը վկայում է, որ իշխանության հակաեկեղեցական ռազմավարությունը անցել է բացահայտ ճակատային հարձակման փուլ։
    Նպատակը պարզ է ու վտանգավոր․ օգտագործելով կարգազանց հոգևորականներին՝ պառակտել Հայոց Եկեղեցին, խաթարել նրա ինստիտուցիոնալ ամբողջականությունը և այն վերածել Փաշինյանի քաղաքականության ենթակա գործիքի։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Պետական անգործությունը կարող է վերածվել հասարակական պայթյունի Բագրատաշենի, Գոգավ…

    Պետական անգործությունը կարող է վերածվել հասարակական պայթյունի
    Բագրատաշենի, Գոգավանի և Բավրայի անցակետերը տանող ճանապարհները փակած բեռնատարների վարորդների ակցիան հասարակական լուրջ ազդանշան է պետական քաղաքականության ձախողման մասին։
    Վարորդները պահանջում են, որ կառավարությունը անմիջապես սկսի արդյունավետ բանակցություններ Ռուսաստանի հետ։
    ՌԴ-ի նոր միգրացիոն սահմանափակումները, որոնք թույլ են տալիս մնալ երկրում միայն տարեկան 90 օր, ստեղծել են փակուղային իրավիճակ․ վարորդները այդ ժամանակի կեսն անցկացնում են Վերին Լարսում հերթերի մեջ, իսկ ժամկետի լրանալուց հետո կորցնում են աշխատանքի հնարավորությունը և ապրուստի միջոցը։
    Այս ճգնաժամը հնարավոր էր կանխել, եթե իշխանությունները գործեին ժամանակին․
    ● ԵԱՏՄ անդամակցությունը պետք է գործնական հնարավորություն տար հարցը լուծել ինտեգրացիոն մեխանիզմներով, բայց դա չի արվել։
    ● Ղազախստանը նույն խնդիրը լուծել է Մոսկվայի հետ ուղիղ և հետևողական բանակցությունների միջոցով, իսկ Հայաստանը նույնիսկ այդ ճանապարհին լուրջ քայլ չի կատարել։
    Այս իրավիճակը վտանգավոր է ոչ միայն սոցիալական, այլև քաղաքական տեսանկյունից․
    ● Այն ցույց է տալիս, որ կառավարությունը կորցնում է կապը տնտեսության առանցքային շերտերի հետ և չի հասկանում, որ հազարավոր ընտանիքների եկամուտը կախված է այս հարցից։
    ● Այն սպառնում է վերածվել լայն սոցիալական դժգոհության, որը կարող է հարվածել երկրի տնտեսական, սոցիալական կայունությանը։
    ● Եվ ամենակարևորը՝ սա վկայում է արտաքին քաղաքականության լրջագույն ձախողման մասին․ եթե պետությունը չի կարողանում պաշտպանել սեփական քաղաքացիների շահերը այսպիսի կոնկրետ ու կենսական հարցում, ապա ինչպե՞ս է պատրաստ լուծել ավելի բարդ մարտահրավերներ։
    Բողոքի այս ակցիան նախազգուշացում է այն մասին, որ պետական անգործությունը կարող է վերածվել հասարակական պայթյունի։
    Ժամանակն է դադարեցնել ձևական հայտարարությունները և իրականացնել նպատակային, հետևողական քաղաքականություն՝ պաշտպանելով Հայաստանի քաղաքացիների շահերը նաև արտաքին հարթակում։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Հարցազրույց Հ2-ինhttps://youtu.be/jmSpJG-lp08?si=pL4K8um0dk3LTu9DՀՀ-ում ընդդիմադ…

    ՀՀ-ում ընդդիմադիր համայնքապետերը գնում են կամ բանտ, կամ գերեզման. Սուրեն Սուրենյանց /// ՊՐՈՖՖԱԿՏ

    #ՊրոֆՖակտ
    Հայկական երկրորդ հեռուստաալիք — http://tv.am/
    YouTube — https://www.youtube/armh2
    Facebook — https://www.facebook.com/armh2
    Instagram – https://www.instagram.com/armh2tv/
    Telegram – https://t.me/Lraber_h2 /

  • Հարցազրույց LiveNews-ին https://www.youtube.com/live/yr2VcviYxss?si=kjx7WIh5QLbu…

    Հրատապ. Քաղաքական հաշվեհարդար Վարդան Ղուկասյանի դեմ

    Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է

  • «Դուրս շպրտելու» հրահանգով սկսված գործը քաղաքական հաշվեհարդար է Վարդան Ղուկասյա…

    🛑 «Դուրս շպրտելու» հրահանգով սկսված գործը քաղաքական հաշվեհարդար է
    Վարդան Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործը ոչ միայն իրավական արժեք չունի, այլև բացահայտորեն քաղաքական պատվերի հետևանք է․ այն հաջորդել է Փաշինյանի հրապարակային հայտարարությանը՝ «դուրս շպրտել» նրան քաղաքական դաշտից։
    Խնդիրը այստեղ Ղուկասյանի անձը չէ։
    Խնդիրը շատ ավելի խորքային է․ խորհրդարանական ընտրություններից առաջ իշխանությունը նպատակաուղղված արժեզրկում է ընտրությունների ինստիտուտը, հասարակությանը հստակ ցույց տալով, որ դա այլևս փոփոխությունների իրական ճանապարհ չէ։
    Փաշինյանը փակում է քաղաքական վերափոխումների խաղաղ և ինստիտուցիոնալ ուղին, ինչը ժամանակի ընթացքում անխուսափելիորեն հանգեցնելու է հասարակական դիմադրության, զանգվածային անհնազանդության և նույնիսկ ցնցումների։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Ինքնախոստովանություն, որը բացահայտում է պետական քաղաքականության վտանգավոր ձախող…

    Ինքնախոստովանություն, որը բացահայտում է պետական քաղաքականության վտանգավոր ձախողումը
    ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ DW-ին տված վերջին հարցազրույցը, որտեղ նա նշում է, որ Ադրբեջանը փորձել է Սյունիքի տարածքով ստեղծել արտատարածքային միջանցք և նույնիսկ պահանջել ռուսական զորքերի տեղակայումը երկաթուղու ողջ երկայնքով, իրականում շատ ավելի խորքային իմաստ ունի, քան սովորական դիվանագիտական հայտարարությունը։
    Այն վկայում է պետական քաղաքականության համակարգային ձախողման մասին՝ թե՛ բանակցային, թե՛ ռազմավարական մակարդակներում։
    Միրզոյանի խոսքերը ցույց են տալիս, որ հայկական դիվանագիտությունը հերթական անգամ գործել է ոչ թե որպես նախաձեռնող և օրակարգ ձևավորող կողմ, այլ որպես արձագանքող ու պաշտպանվող պետություն։
    Եթե 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հստակ ամրագրված էր, որ տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկողությունը պետք է իրականացնեն ռուս սահմանապահները, ապա հետագայում Բաքվի նոր պահանջները՝ երրորդ երկրի զինուժի տեղակայումից մինչև իրավական կարգավիճակի փոփոխություն, պարզապես ի հայտ չէին գա, եթե Հայաստանը բանակցային սեղանին ունենար ամուր և համակարգված ռազմավարություն։
    Միրզոյանի հայտարարությունը փաստացի ընդունում է, որ Հայաստանը գիտակցաբար չի կատարել նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը։
    Այս հանգամանքը կարող է դիտարկվել որպես Արցախի պետականության կործանման կարևորագույն պատճառներից մեկը։
    Դա լրացնում է նաև Փաշինյանի՝ Անկախության հռչակագրի 35-ամյակի առթիվ արված ուղերձը, որտեղ նա բաց տեքստով ընդունեց, որ Արցախի կորուստը եղել է քաղաքական հաշվարկի հետևանք։
    Միրզոյանի հայտարարությունը, սակայն, նաև ապագայի մասին է:
    2025-ի օգոստոսի 8-ի՝ Վաշինգտոնի հռչակագրի ստորագրումից հետո ուժային հավասարակշռությունը տարածաշրջանում ավելի է խեղվել ի վնաս Հայաստան։
    Սա նշանակում է, որ Բաքուն TRIPP միջանցքի շուրջ հանդես է գալու առնվազն նույնքան կոշտ, եթե ոչ ավելի կոշտ պայմաններով, քան նախկինում։
    Եթե Հայաստանը չկարողանա վերականգնել սուբյեկտային դիրքերը, ապա որևէ գործիքակազմ չի ունենա այդ ճնշմանը դիմակայելու համար։
    Այս ամենը հանգեցնում է մեկ անխուսափելի եզրակացության․ Հայաստանը ոչ միայն չի օգտագործել իր հնարավորությունները, այլև հետևողականորեն նահանջել է ռազմավարական հարցերում։
    Եթե այս քաղաքականությունը չփոխվի և Երևանը չդառնա լիարժեք խաղացող, ապա Արցախի ողբերգությունից հետո նույն ճակատագիրը կարող է սպասել նաև Սյունիքին։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Հարցազրույց Yerevan Tribune—ինhttps://youtu.be/HWLW2wtHInA?si=qYWaOl5nRbT42oF6Գ…

    Հարցազրույց Yerevan Tribune—ին
    https://youtu.be/HWLW2wtHInA?si=qYWaOl5nRbT42oF6

    Գյումրիում նոր զարգացումներ կլինեն, Նիկոլը չի մարսում, քաղաքական ստամոքսի խանգարում ունի. Սուրենյանց

    Բաժանորդագրվեք Tribune.am-ի յութուբյան ալիքին և առաջինը ծանոթացեք ամենաթարմ տեղեկատվությանը, ամենահետաքրքիր հարցազրույցներին և վերլուծություններին
    #Լուրեր #Հայաստանից #НОВОСТИ #Tb #Tribune.am #Armenia #tbtv #tribune
    #live #news #Армения #новостиАрмении…

  • Այսօր, ժամը 21-ին, Yerevan Tribune-ի տաղավարում դիտեք իմ հարցազրույցը հարգելի Հռ…

    Այսօր, ժամը 21-ին, Yerevan Tribune-ի տաղավարում դիտեք իմ հարցազրույցը հարգելի Հռիփսիմե Ջեբեջյանին