Author: Suren Surenyants

  • Բաքուն փորձում է թելադրել Երևանի «թույլատրելիի սահմանները» Ադրբեջանի ԱԳՆ-ն «խստ…

    🛑 Բաքուն փորձում է թելադրել Երևանի «թույլատրելիի սահմանները»
    Ադրբեջանի ԱԳՆ-ն «խստորեն դատապարտել է» Երևանում Թուրքիայի դրոշի այրումը՝ կոչ անելով պատասխանատվության ենթարկել միջադեպի մասնակիցներին և պնդելով, որ նման գործողությունները չեն կարող արդարացվել խոսքի ազատությամբ։
    Դրոշի այրումն, անշուշտ, չի կարելի համարել քաղաքական մշակույթի ընդունելի դրսևորում։ Սակայն Բաքվի արձագանքի հիմքում, իհարկե, արժեքային բաղադրիչը չէ:
    Նախ՝ ակնհայտ է ընտրողական մոտեցումը։ Ադրբեջանը շտապում է դատապարտել մասնավոր անձանց գործողությունը այլ երկրի մայրաքաղաքում, այն դեպքում, երբ պետական մակարդակով վանդալիզմի ակտ է իրականացնում՝ ոչնչացնելով Ստեփանակերտի Մայր տաճարը:
    Երկրորդ, Բաքուն արձագանքում է ոչ թե իր, այլ Թուրքիայի պետական խորհրդանիշի այրմանը՝ դրանով ոչ միայն ընդգծելով իր դաշնակցային հարաբերությունները, այլև փորձելով ազդել Հայաստանի ներքին օրակարգի վրա՝ ձևավորելով «թույլատրելիի սահմանները»։
    Սա, ըստ էության, Բաքվի քաղաքական ուղերձն է՝ ուղղված ինչպես հանրությանը, այնպես էլ պետական ինստիտուտներին՝ փորձելով ազդել Հայաստանի ներքին հարաբերությունների և որոշումների վրա։
    Ճիշտ այնպես, ինչպես Սահմանադրությունը փոխելու պահանջը:
    Բաքվի այս արձագանքը կապված չէ միայն դրոշի այրման հետ։ Այն մաս է կազմում ավելի լայն ռազմավարության՝ Հայաստանի վրա ճնշում գործադրելու, նրա ներքին օրակարգը ձևավորելու և «հաղթողի» դիրքից թելադրելու, թե ինչ է «թույլատրելի»։

  • Երեկ Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանում բացեցինք ԲՀԿ հերթական նախընտրական շտաբը…

    Երեկ Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանում բացեցինք ԲՀԿ հերթական նախընտրական շտաբը
    https://youtu.be/Czqs8IxrTRI?si=_P-MeLTx6QmldGMn

    ԲՀԿ նորաբաց գրասենյակում քաղաքացիները կարող են ծանոթանալ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի մանրամասներին

    5 likes. “ԲՀԿ նորաբաց գրասենյակում քաղաքացիները կարող են ծանոթանալ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի մանրամասներին”

  • Ասք՝ «էշի քուռակի» մասին Ռուբինյան Կարոյի մտավոր կարողությունների մասին երբեք բա…

    Ասք՝ «էշի քուռակի» մասին
    Ռուբինյան Կարոյի մտավոր կարողությունների մասին երբեք բարձր կարծիք չեմ ունեցել, բայց «եռագլուխ աղբակույտ»-ի մասին նրա զառանցանքից հետո, վերջնականապես հասկացա, որ միջակությունը նաև ծերացել և անօգնական կորցրել է հիշողությունը:
    Երբ տարիքն առած մարդը միզում է իր կենսագրության, անցյալի վրա, հիգենիկ նկատառումներից ելնելով, նրան պետք է մեկուսացնել «աղբավայրում»:
    Կարոյի ստատուսի «բանալի» բառը «էշ»-ն(էդքան ա ֆանտազիայի մակարդակը) է, հետևաբար իմ «բանալի» խորհուրդը համարժեք կլինի՝ չարժե էսքան նվաստանալ հանուն «էշի քուռակի»:

  • Օրվա խորհրդի, ճակատագրական ընտրության մասինhttps://youtu.be/7BXNy28vi98?si=kDrUD…

    Օրվա խորհրդի, ճակատագրական ընտրության մասին
    https://youtu.be/7BXNy28vi98?si=kDrUDjO—O0LyNJz

    Ոչ ադեկվատ է իշխանության վարքագիծը․ Փաշինյանի պետությունը կենցաղապետությունն է, որը ապագա չունի

    Բաժանորդագրվեք 168.am-ի յութուբյան ալիքին և հետևեք 168.am կայքի անընդհատ թարմացվող նորություններին, հարցազրույցներին և վերլուծություններին
    #Լուրեր #Հայաստանից #НОВОСТИ #168 #168am #Armenia #168TV
    #live #news #168jam #Армения #новостиАрмении #Новости_Армении_сегодня…

  • Իսրայելին հասցեագրված ջերմ շնորհավորանքը վկայում է Նիկոլ Փաշինյանի իշխանության կ…

    Իսրայելին հասցեագրված ջերմ շնորհավորանքը վկայում է Նիկոլ Փաշինյանի իշխանության կամ հակաիրանական կեցվածքի կամ դիլետանտիզմի մասին:
    Livenews-ից հարցազրույցի ամբողջական տարբերակի հղումը՝ https://www.youtube.com/live/ZYPsk5oYG5E?si=NtrE4uz2Gmti2HLf

  • ԵՄ նոր առաքելությունը Հայաստանը դարձնելու է աշխարհաքաղաքական շահերի բախման կիզակ…

    ԵՄ նոր առաքելությունը Հայաստանը դարձնելու է աշխարհաքաղաքական շահերի բախման կիզակետ:
    Euromedia24-ին տված հարցազրույցի ամբողջական տարբերակի հղումը՝ https://youtu.be/yL5Sr17ptwg?si=ruS2Rs7Ct4cjTNsJ

  • Ելույթ «Հայկական օրակարգի» քննարկումների շրջանակումhttps://youtu.be/7HORdP9O7tI?…

    Ելույթ «Հայկական օրակարգի» քննարկումների շրջանակում
    https://youtu.be/7HORdP9O7tI?si=_y71uMs5SFCwI71X

    «Արևմտյան Ադրբեջան» ասվածը միայն Սյունիքը չէ. Սուրենյանց

    Բաժանորդագրվեք 168.am-ի յութուբյան ալիքին և հետևեք 168.am կայքի անընդհատ թարմացվող նորություններին, հարցազրույցներին և վերլուծություններին
    #Լուրեր #Հայաստանից #НОВОСТИ #168 #168am #Armenia #168TV
    #live #news #168jam #Армения #новостиАрмении #Новости_Армении_сегодня…

  • Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն…

    🇦🇲🥇 Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն

  • ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին Եվրամիությունը որոշել է Հայաստ…

    🔴 ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին
    Եվրամիությունը որոշել է Հայաստան գործուղել նոր քաղաքացիական առաքելություն՝ այն ներկայացնելով որպես աջակցություն հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում և պետական ինստիտուտների դիմակայունության բարձրացման միջոց։
    Առաքելության հիմնավորման մեջ առանձնահատուկ տեղ է հատկացված առաջիկա ընտրական ցիկլին՝ խորհրդարանական, ՏԻՄ ընտրություններին և նույնիսկ հնարավոր սահմանադրական հանրաքվեին։
    Բայց առավել խոսուն է այն, որ առաքելության նպատակներից բաց տեքստով նշվում է «նվազեցնել ու չեզոքացնել Ռուսաստանի ապակայունացնող գործողությունները»։ Սա հստակ աշխարհաքաղաքական դիրքավորում է։ Երբ արտաքին դերակատարը նախապես սահմանում է սպառնալիքի աղբյուրը, նա փաստացի իր ռազմավարական հակադրությունը տեղափոխում է տվյալ երկրի տարածք։
    Այս պայմաններում Հայաստանը վերածվում է աշխարհաքաղաքական մրցակցության հարթակի։ Եվ այստեղ առաջանում է ֆունդամենտալ հարց՝ արդյո՞ք այս առաքելության նպատակը Հայաստանի դիմակայունության բարձրացումն է, թե՞ նրա աշխարհաքաղաքական ուղղության վերահսկումը։
    Չի կարելի անտեսել նաև այս առաքելության ներքաղաքական հետևանքները։ Գործող իշխանությունը վերջին տարիներին հետևողականորեն խորացնում է Արևմուտքի հետ համագործակցությունը՝ այդ թվում՝ անվտանգային ոլորտում։ Նման առաքելության տեղակայումը օբյեկտիվորեն ուժեղացնում է այդ կուրսը՝ ձևավորելով արտաքին հենարան և լրացուցիչ լեգիտիմության աղբյուր։
    Ընտրությունները, որոնք պետք է արտացոլեն ներքին քաղաքական մրցակցությունը, սկսում են ընկալվել որպես աշխարհաքաղաքական ընտրություն՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև։ Այդպիսի պայմաններում ընտրական գործընթացը կորցնում է իր ինքնուրույն արժեքը և վերածվում արտաքին ազդեցությունների բախման հարթակի։
    ԵՄ առաքելությունը, անկախ հռչակված նպատակներից, անխուսափելիորեն արտաքին քաղաքական հակադրությունը ներմուծում է Հայաստանի ներքին կյանք՝ խորացնելով բևեռացումը և մեծացնելով կախվածությունը արտաքին դերակատարներից։
    Խնդիրը ոչ թե ԵՄ-ն է կամ Ռուսաստանը, այլ Հայաստանի սուբյեկտությունը։ Երբ երկրի անվտանգությունն ու ընտրական գործընթացները դառնում են արտաքին ուժերի մրցակցության գործիք, վտանգվում է ոչ միայն քաղաքական հավասարակշռությունը, այլև պետական ինքնիշխանության բովանդակությունը։
    Հետևաբար, ո՞ւմ է իրականում «օգնում» այս առաքելությունը, և ի՞նչ գին է դրա դիմաց վճարելու Հայաստանը։

  • Փաշինյանի վերջին անհեթեթ հայտարարությունների մասինPAKTV-ին տված հարցազրույցի ամբ…

    Փաշինյանի վերջին անհեթեթ հայտարարությունների մասին
    PAKTV-ին տված հարցազրույցի ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/mT6fayZWQ3s?si=MMs-j-s2pL2XYc_2