Author: Suren Surenyants

  • Երբ Ռուսաստանը հայկական միջավայրում ակտիվացնում է իր էմիսարներին՝ Ռուբեն Վարդանյ…

    Երբ Ռուսաստանը հայկական միջավայրում ակտիվացնում է իր էմիսարներին՝ Ռուբեն Վարդանյան, Կարեն Կարապետյան, ենթադրելի է, որ Մոսկվայում հոգնել են Փաշինյանի հետ աշխատելուց կամ առնվազն՝ նրա իշխանությունը պահպանելու համար մեծ գին են ուզում:

  • «Ոչմիթիզականները», որպես կանոն, վերջում ունենում են ճնճղուկի «հեզություն»Այս իշխ…

    «Ոչմիթիզականները», որպես կանոն, վերջում ունենում են ճնճղուկի «հեզություն»
    Այս իշխանությունը Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակների գաղափարական, տրամաբանական շարունակությունն է՝ շարունակ պնդում են հին համակարգի տարբեր սեգմենտների քարոզիչները:
    Այս մարդիկ մոռանում են, որ «հայկական Թերմիդորի» առաջնորդների(Քոչարյան, Սարգսյան) օրինակով՝ չորս տարի շարունակ Փաշինյանն ու նրա թիմը պայքարում են Երրորդ հանրապետության հիմքերի դեմ:
    Մոռանում են նաև, որ նախապատերազմյան Նիկոլը ոչ թե արժանապատիվ խաղաղության օրակարգի(Լևոն Տեր- Պետրոսյան), այլ «ոչմիթիզականության»(Քոչարյան, Սարգսյան) կրող էր, որի «լուսապսակը» դարձավ «Արցախը Հայաստան է և վերջ» անհեթեթությունը:
    Քոչարյան- Սարգսյան զույգի քարոզիչները զուր են զարմանում նաև Նոյեմբերի 9-ի վրա, որովհետև իրենց կոալիցիոն գործընկերոջ «ոչմիթիզական» հոխորտանքն դեռ 100 տարի առաջ ծնել էր նման նվաստացում՝ Ալեքսանդրապոլի կապիտուլյացիայի տեսքով:
    … «Ոչմիթիզականները», որպես կանոն, վերջում ունենում են ճնճղուկի «հեզություն»:

  • Այս պահին Սյունիքում եմ` Դավիթ Բեկի ամրոցի հարևանությամբ գտնվող «Արմենիա» հյուրա…

    Այս պահին Սյունիքում եմ` Դավիթ Բեկի ամրոցի հարևանությամբ գտնվող «Արմենիա» հյուրանոցում։ Սյունիքից մեկ անգամ ևս հնչեցնում եմ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության միանշանակ դիրքորոշումը` հայ- ադրբեջանական հարաբերությունների կարգավորման որևէ տարբերակ չի կարող կասկածի տակ դնել Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

  • Հոխորտանքով Մոսկվայի քաղաքականությունը չես փոխի, բայց ճանապարհ կբացես նոր ճնշում…

    Հոխորտանքով Մոսկվայի քաղաքականությունը չես փոխի, բայց ճանապարհ կբացես նոր ճնշումներ համար
    Պաշտոնական Մոսկվան երեկ կրկին հայտարարել է, որ արձագանք է սպասում Հայաստանի իշխանություններից հակառուսական տրամադրությունների վերաբերյալ։ Ռուսաստանի դեսպանատան հայտարարությունից ու նոտայից հետո երեկ էլ այս մասին խոսել է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Իվան Նեչաևը։
    Մոսկվան խաղը շարունակելու հակվածություն ունի ու պրոիշխանական և պրոարևմտյան բոլոր այն ուժերը, որոնք «համարժեք պատասխան» են պահանջում, նպաստում են հենց այդ խաղի տրամաբանությանը՝ ստեղծելով «ռուսաֆոբ» Հայաստանի պատկեր ու լեգիտիմացնելով տարբեր հարցերում Մոսկվայի ճնշման ուժեղացումը Երևանի նկատմամբ:
    Մոսկվայի հետ անկեղծ զրույց պետք է, բայց դա պետք է արվի դիվանագիտական խողովակներով, երկկողմ հանդիպումների ձևաչափում՝ առանց հակադրության, անտագոնիզմի բաղադրիչի:
    Հայ- ռուսական հարաբերությունների ասիմետրիկ բնույթը, ուժերի հարաբերակցությունը, դիվանագիտական միջավայրը տեղ չեն թողնում հոխորտանքի համար: Դրանով Մոսկվայի քաղաքականությունը չես փոխի, բայց ճանապարհ կբացես նոր ճնշումներ համար, որին դիմակայելու ռեսուրս չունես, մանավանդ, որ անվտանգային ցանկացած մարտահրավերի պարագայում՝ Փաշինյանը դարձյալ հեռախոսազանգ ու օգնություն է աղերսելու Պուտինից:

  • Հայկական դիվանագիտությունից գրեթե ոչինչ կախված չէ. արձագանք Ալիևի հայտարարության…

    Հայկական դիվանագիտությունից գրեթե ոչինչ կախված չէ. արձագանք Ալիևի հայտարարությանը
    ■«Ղարաբաղի հայերը պետք է ճիշտ քայլ անեն և գիտակցեն, որ իրենց ապագան միայն ադրբեջանական հասարակության մեջ ինտեգրումն է: Ղարաբաղի հայերը ո՛չ կարգավիճակ, ո՛չ անկախություն, ո՛չ էլ որևէ առավելություններ են ունենալու: Նրանք Ադրբեջանի իրավահավասար քաղաքացիներ են»:
    Իլհամ Ալիև
    □ Շատերն Ալիևի խոսքերը կարող են ամբարտավանություն համարել, սակայն դրանք բխում են ռեալիստական(մեզ համար իհարկե տխուր) իրականությունից, որը մի կողմից, ընդգծում է Ադրբեջանի տարածաշրջանային դերի բարձրացումը, սուբեկտության աճը, մյուս կողմից՝ այն տխուր իրականությունը, որ ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում Հայաստանից այլևս որևէ բան կախված չէ:
    Այս համատեքստում Ալիևը կարող է Արցախին որևէ կարգավիճակ չխոստանալ, անգամ՝ մշակութային ինքնավարություն:
    Նա այդպես էլ արել է:
    Մյուս կողմից, խնդիրն այն է, որ հետպատերազմյան իրականության մեջ Արցախը Հայաստանին չի պատկանում(վերահսկվում է ռուսների կողմից), իսկ Ալիևի մաքսիմալիստական ծրագրին գոնե առայժմ բախվում է Մոսկվայի օրակարգը: Ռուսական կողմը դեմ է Արցախի որևէ կարգավիճակի սահմանման, որովհետև չի ուզում կասկածի տակ դնել այնտեղ ռուսական զորախմբի գոյության մոտիվացիոն հիմքերը:
    Եթե Ռուսաստանն ուկրաինական պատերազմը չավարտի ֆիասկոյով կամ Ուկրաինայում չհայտնվի մի իրավիճակում, երբ ստիպված է լինելու Անկարային ու Բաքվին էական զիջումներ անել Հարավային Կովկասում, Արցախի կարգավիճակային անորոշությունը որոշակի շրջանի համար «կայունանալու» է(իհարկե, դա չպետք է մեզանում պատրանքներ ստեղծի, որ Ռուսաստանը կամ արևմտյան «բարի» միջնորդները օրակարգ են բերելու Արցախի անկախության կամ Հայաստանին միացման հարցը):
    Ստեղծվել է մի իրավիճակ, որ հայկական դիվանագիտությունից գրեթե ոչինչ կախված չէ: Այնուամենայնիվ, պաշտոնական Երևանը երկու բան պետք է անի. ա) հայ- ադրբեջանական հարաբերությունների կարգավորում՝ դրանք չծանրաբեռնելով Արցախի խնդրով, բ) Բաքվի ու Ստեփանակերտի դիալոգի համար նախադրյալների ստեղծում, որովհետև մեծ հաշվով՝ ԼՂ ապագա կարգավիճակի հարցը լուծվելու է այդ հարթակում:

  • Ինչո՞վ է Վաշինգտոնի դիրքորոշումը տարբերվում ռուսականից■«Մենք մոտիկից հետևում ենք…

    Ինչո՞վ է Վաշինգտոնի դիրքորոշումը տարբերվում ռուսականից
    ■«Մենք մոտիկից հետևում ենք իրադրությանն ու կոչ ենք անում անհապաղ ձեռնարկել քայլեր՝ թուլացնելու լարվածությունն ու խուսափելու հետագա էսկալացիայից: Ինչպես բազմիցս ենք նշել Մշտական խորհրդում, Միացյալ Նահանգներն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հետ կապված կամ դրանից բխող բոլոր մնացած հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման կարևորությունը»:
    Քորթնի Օսթրիան
    ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալ
    □ Այստեղ բանալի արտահայտությունը «մնացած հարցեր» ձևակերպումն է, այլ խոսքով՝ Վաշինգտոնը նույնպես անուղղակիորեն ընդունում է, որ հակամարտության հետ կապված մի շարք հարցեր, օրինակ՝ ԼՂ-ին հարակից տարածքների վերադարձն Ադրբեջանին, տեղի է ունեցել պատերազմի ընթացքում, այլ խոսքով՝ լեգիտիմացնում է պատերազմի արդյունքները:
    Այս պարագայում մի հարց եմ ուզում տալ «կրքոտ» արևմտամետներին՝ ինչո՞վ է Վաշինգտոնի դիրքորոշումը տարբերվում այն տեսակետից, որը վերջերս Լավրովը հնչեցրեց Բաքվում:
    Թերևս, նրանով, որ Վաշինգտոնում «մնացած հարցեր»-ի, այդ թվում՝ ԼՂ կարգավիճակի հարցը, մտադիր են լուծել «փաթեթով»՝ ի տարբերություն Մոսկվայի, որն ընդունելի է համարում հայ- ադրբեջանական հարաբերությունների կարգավորման փուլային տարբերակը:

  • Բլինքենի՝ Երևանի ու Բաքու կատարած նախորդ հեռախոսազանգերից հետո, Ադրբեջանը գնաց է…

    Բլինքենի՝ Երևանի ու Բաքու կատարած նախորդ հեռախոսազանգերից հետո, Ադրբեջանը գնաց էսկալացիայի:
    Հետաքրքիր է՝ ի՞նչ արդյունք կունենան պետքարտուղարի երեկվա զանգերը…

  • https://medialab.am/231436/Զանգեր, ուղերձներ.  Ըստ քաղաքագետի՝ Լավրովն ու Պուտին…

    Զանգեր, ուղերձներ.  Ըստ քաղաքագետի՝ Լավրովն ու Պուտինը  փորձում են կանխել ամերիկյան ակտիվությունը — MediaLab Newsroom-Laboratory

    «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը – Պարո՛ն Սուրենյանց, Արցախում ադրբեջանական երեկվա սադրանքից հետո այսօր տեղի է ունեցել Պուտին-Փաշինյան, Լավրով-Միրզոյան հեռախոսազրույց։ Ի՞նչ զարգացումներ…

  • Փաստաբանի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հեռանում է քաղա…

    Փաստաբանի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հեռանում է քաղաքականությունից: Հարավային Կովկասի ամենահետևողական արևմտամետն անգամ հասկացավ, որ Արևմուտքի աջակցության վրա հույս դնել չի կարելի…

  • Խորհրդարանական ընդդիմության պաշտպանները, սրան- նրան հարցեր ուղղելու փոխարեն, կոն…

    Խորհրդարանական ընդդիմության պաշտպանները, սրան- նրան հարցեր ուղղելու փոխարեն, կոնկրետ մի հարցի թող պատասխանեն. Փաշինյանը միայն Քոչարյանի ընտանիքին պատկանող ընկերությա՞նն է գումար փոխանցել, թե՞ «վարձահատույց» է եղել նաև այլ խողովակներով: Ոնց գցում- բռնում եմ՝ Քոչարյանի ընտանիքին պատկանող ընկերության հետ կնքված 12,5 միլիոն ԱՄՆ դոլարի գործարք շատ քիչ է, որպեսզի Քոչարյանն ու «Դիմադրություն» շարժումն այսպես վարկաբեկեին ընդդիմության գաղափարը՝ հերթական անգամ «փրկելով» Փաշինյանին…