Author: Suren Surenyants

  • Այս դատավճիռը վտանգավոր նախերգանք է առաջիկա 2026 թվականի խորհրդարանական ընտրությ…

    Այս դատավճիռը վտանգավոր նախերգանք է առաջիկա 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համար։
    Երկիր, որտեղ մարդը կարող է բանտարկվել իր համոզմունքների համար,
    չի կարող ունենալ ազատ, արդար և մրցակցային ընտրություններ։
    Դիտե՜ք իմ կարծիքը Միքայել Սրբազանի նկատմամբ կայացված ապօրինի դատավճռի վերաբերյալ:
    https://youtu.be/rCkXc5qUMlc?si=kNhyZvLDa49CVj3F

    Քաղաքական հաշվեհարդար, որը վտանգում է ընտրությունները

    Դատական համակարգը վերջնականապես վերածվում է իշխանության կամքը սպասարկող մեխանիզմի՝
    կորցնելով իր անկախությունը և դառնալով քաղաքական հաշվեհարդարի գործիք։
    Պետությունը շեղվում է ժողովրդավարական և իրավական զարգացման ուղուց՝
    կառավարման համակարգը կառուցելով վախի…

  • «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի հայտարարությունը՝Շիրակ…

    «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի հայտարարությունը՝
    Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ապօրինի դատապարտման կապակցությամբ
    «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը խորը մտահոգությամբ արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունում բարձրաստիճան
    հոգևորականը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման՝ կարծիք հայտնելու համար։
    Սա ոչ թե իրավական, այլ՝ քաղաքական որոշում է, որը հարված է հասցնում խոսքի ազատությանը, խղճի ազատությանը և իրավական պետության հիմքերին։
    Այն վկայում է, որ իշխանությունը փաստացի սկսել է ավտորիտարիզմի հաստատման գործընթաց՝ փորձելով լռեցնել բոլոր այլախոհ ձայները։
    Այս դատավճռով Հայաստանը մտնում է ավտորիտարիզմի հաստատման հերթական փուլ։
    Դատական համակարգը վերջնականապես վերածվում է իշխանության կամքը սպասարկող մեխանիզմի՝
    կորցնելով իր անկախությունը և դառնալով քաղաքական հաշվեհարդարի գործիք։
    Պետությունը շեղվում է ժողովրդավարական և իրավական զարգացման ուղուց՝
    կառավարման համակարգը կառուցելով վախի, հնազանդության և լռության վրա։
    Հայաստանում այլախոհությունը այլևս չի ընկալվում որպես ժողովրդավարության բնական տարր, այլ դիտվում է որպես իշխանության համար վտանգավոր երևույթ՝ արժանի պատժի։
    Սա դատական սխալ չէ, այլ՝ համակարգային գործընթաց,
    որի նպատակը հասարակության վերահսկումն է և իշխանության ինքնապահպանությունը՝
    օրենքի, ազատության և մարդու արժանապատվության հաշվին։
    Այս դատավճիռը ուղղված է ոչ միայն մեկ հոգևորականի, այլ՝ Հայ Առաքելական Եկեղեցու և նրա հասարակական առաքելության դեմ։
    Այն տեղավորվում է վերջին տարիներին հետևողականորեն վարվող հակաեկեղեցական և հակազգային քաղաքականության տրամաբանության մեջ, որի նպատակն է թուլացնել Եկեղեցու հեղինակությունն ու սահմանափակել նրա ազդեցությունը հասարակական կյանքի վրա։
    «Դեմոկրատական այլընտրանքը» համոզված է, որ.
    ● Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ հարուցված գործը իրավական հիմք չունի և ունի բացահայտ քաղաքական բնույթ,
    ● Դատական համակարգը կորցրել է իր անկախությունը և ծառայում է իշխանական վերահսկողությանը,
    ● Դատավճիռը խորացնում է հասարակության բևեռացումն ու քայքայում ազգային համերաշխությունը։
    Այս ամենը լրջագույն հարված է հասցնում Հայաստանի միջազգային հեղինակությանը և կասկածի տակ է դնում
    մեր երկրի՝ ժողովրդավարական արժեքներին հավատարմության մասին բոլոր հայտարարությունները։
    «Դեմոկրատական այլընտրանքը» հայտարարում է․
    ● Միքայել Աջապահյանի գործը միայն մեկ հոգևորականի դատավարություն չէ։
    Այն դարձավ ազատության, արժանապատվության և ինքնության փորձաքարը։
    Այս դատավճռով դատվում է ոչ թե մարդը, այլ՝ ազատ խոսքն ու ազատ մտածողությունը։
    Մենք պահանջում ենք՝
    1️⃣ Անմիջապես չեղարկել դատավճիռը և ազատ արձակել ոչ միայն Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, այլ նաև՝ Բագրատ Սրբազանին, Սամվել Կարապետյանին, մյուս քաղբանտարկյալներին:
    2️⃣ Վերականգնել դատական իշխանության անկախությունը և ապահովել արդար դատաքննության իրավունքը,
    3️⃣ Դադարեցնել Եկեղեցու, հոգևորականների և այլախոհ քաղաքացիների նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումները:
    Մենք զգուշացնում ենք՝
    այս դատավճիռը վտանգավոր նախերգանք է առաջիկա 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համար։
    Երկիր, որտեղ մարդը կարող է բանտարկվել իր համոզմունքների համար,
    չի կարող ունենալ ազատ, արդար և մրցակցային ընտրություններ։
    «Դեմոկրատական այլընտրանքը» կոչ է անում Հայաստանի քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակությանը և միջազգային գործընկերներին՝ չլռել։
    Այսօր խոսքը ոչ միայն Միքայել Աջապահյանի, այլ՝ Հայաստանի՝ որպես ժողովրդավարական և ինքնիշխան պետության ապագայի մասին է։
    Մենք պաշտպանում ենք Հայաստանի ազատությունը և քաղաքացու արժանապատվությունը։
    «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհուրդ
    Երևան, 2025 թ. հոկտեմբերի 4

  • Հայտարարություն Սիրելի հայրենակիցներ, Օրերս Գագիկ Ծառուկյանը հանրությանը ներկայա…

    Հայտարարություն
    Սիրելի հայրենակիցներ,
    Օրերս Գագիկ Ծառուկյանը հանրությանը ներկայացրեց «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության նախաբանը։
    Սա մեր քաղաքական կյանքի շրջադարձային դրվագ է․ առաջին անգամ ձևավորվող լայն քաղաքական և հասարակական համախմբումը կառուցվում է ոչ թե պաշտոնների ու կադրերի, այլ գաղափարի ու ծրագրի շուրջ։
    Այս նոր մոտեցումը կարող է դառնալ ազգային քաղաքական մշակույթի կարևոր շրջադարձ։
    Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները չափազանց խորն են, որպեսզի դրանց դիմակայենք միայն իշխանություն–ընդդիմություն հակադրության տրամաբանությամբ։
    Մեզ անհրաժեշտ է այլընտրանք՝
    ● այլընտրանք պառակտմանը, որը տասնամյակներով թուլացրել է մեր պետականությունը,
    ● այլընտրանք սխալ օրենքներին ու որոշումներին, որոնք թունավորում են հասարակական միջավայրը,
    ● այլընտրանք խաղաղության այն մոդելին, որն անպատասխանատու որոշումների ու միակողմանի զիջումների տրամաբանության դաշտում է,
    ● և վերջապես՝ այլընտրանք անվտանգային այն քաղաքականությանը, որը թողել է Հայաստանը առանց հուսալի դաշնակիցների։
    «Առաջարկ Հայաստանին» ծրագրի միջոցով փորձ է արվում ձևավորել ազգային օրակարգ, որն ուղղված է ոչ թե առկա խնդիրները կարկատելուն, այլ դրանց խորքային լուծումներին։
    Սա առաջարկ է հասարակությանը՝ մասնակցել ոչ միայն ծրագրի քննարկմանը, այլև իրական համատեղ աշխատանքին։
    Որպես «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար՝ ես ողջունում եմ այս նախաձեռնությունը և հայտարարում մեր մասնակցության պատրաստակամությունը։
    Մենք կարևորում ենք, որ թիմի ձևավորումը հիմնված լինի արժանավորության(մերիտոկրատիա), մասնագիտական կարողությունների և գաղափարական համոզվածության վրա։
    Միայն այս կերպ կարող է ստեղծվել ոչ թե ձևական, այլ իրական այլընտրանք։
    Այսօր Հայաստանին պետք է ընտրություն՝
    ● ոչ թե հին սխալների և նոր վտանգների միջև,
    ● այլ հստակ ձևակերպված և կենսունակ այլընտրանքի օգտին։
    Հարգանքով՝
    Սուրեն Սուրենյանց
    «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ
  • Հարցազրույց Euromedia24-ինhttps://youtu.be/pxNeVWKT2BE?si=kTzjrEQ2y9XbZNGDՓաշինյ…

    Հարցազրույց Euromedia24-ին
    https://youtu.be/pxNeVWKT2BE?si=kTzjrEQ2y9XbZNGD

    Փաշինյանը խանդավառվել է Մոլդովայի «խաղի կանոններից».ըստ Սուրենյանցի՝ երկու սցենար է հնարավոր

    #euromedia24
    euromedia24-ը սոցիալական մեդիայում
    Facebook — https://www.facebook.com/euromedia24tv/
    Telegram — https://t.me/Euromedia24
    Կայք — https://euromedia24.com

  • TRIPP-ը ձև է, «միջանցքը»՝ սպառնալիք.Խնդիրը ոչ թե անվան շուրջ է, այլ Հայաստանի ին…

    🔥TRIPP-ը ձև է, «միջանցքը»՝ սպառնալիք.
    Խնդիրը ոչ թե անվան շուրջ է, այլ Հայաստանի ինքնիշխանության ու Սյունիքի անվտանգության
    Այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը բառացիորեն հայտարարել է.
    «Համաձայնեցված անունը՝ TRIPP ուղին է, Ադրբեջանում ինչ ուզում են՝ թող ասեն։ Սրանից հետո ինչքան ասեն «Զանգեզուրի միջանցք», իմացեք, սա Հայաստանի մասին չէ»։
    Բայց իրականությունը բոլորովին այլ է․
    ● Փաշինյանը փաստացի ընդունում է, որ Ադրբեջանը TRIPP-ը շարունակելու է կոչել «Զանգեզուրի միջանցք» ու միջազգային հարթակներում չի ստանալու որևէ հակազդեցություն։ Սա նշանակում է՝ Հայաստանի պետական նարատիվը հերթական անգամ զիջվում է Բաքվին։
    ● Հակասություններն իրականում անվան շուրջ չեն․ խոսքը Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության մասին է։ Ով է վերահսկելու ճանապարհը, ինչ կարգավիճակով է այն գործելու. հենց այստեղ է թաքնված վտանգը։
    ● Հայ- ադրբեջանական ուժային անհավասարության պայմաններում սա բերելու է երկու սցենարի․
    ա) Փաշինյանը նորից գնալու է միակողմանի և վտանգավոր զիջումների,
    բ) տարբեր ընկալումները անխուսափելիորեն հանգեցնելու են ռազմական էսկալացիայի։
    Այս ամենը նման է déjà vu-ի․ Փաշինյանը նույն սխալն արեց 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի հարցում։ Նրա կամայական մեկնաբանություններն ըմբռնում չգտան Մոսկվայում, Բաքվում, այլ մայրաքաղաքներում: Փաշինյանի քաղաքականությունն ու առաջացած փակուղին, ի վերջո, հանգեցրեցին Արցախի կործանմանը:
    Այսօր նույն մոդելը կրկնվում է Սյունիքում։ Փաշինյանի պատրանքները նախապատրաստում են ազգային աղետի հաջորդ փուլը։
    Կրկնում եմ՝ սա «անվան խնդիր» չէ, սա պետականության գոյաբանական խնդիրն է։
    Եթե Հայաստանը շարունակի ապավինել պատրանքների վրա կառուցված քաղաքականությանը, վաղը մենք կանգնելու ենք Սյունիքի կորստի իրական վտանգի առաջ։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Մոտ 5 րոպեանոց տեսանյութ է` մոլդովական ընտրությունների սցենարի մասին, որը կարող …

    Մոտ 5 րոպեանոց տեսանյութ է` մոլդովական ընտրությունների սցենարի մասին, որը կարող է գործել Հայաստանում:
    https://youtu.be/RF21LB0o3B8?si=1PAUY_Nj-os7DtJ3

    Պուտինը չի մաքրելու մեր տան աղբը

    Անդրադարձ է կատարվել Մոլդովայում տեղի ունեցած ընտրություններին: Դրանք ուշագրավ են այն առումով, որ այնտեղ ներդրված մոդելը կարող է կիրառվել Հայաստանում՝ ընդդիմությանը չեզոքացնելու նպատակով:

  • Փաշինյանի «վստահությունը»՝ քաղաքական ցանկությո՞ւն, թե՞ մանդատ կեղծելու ազդակ Նի…

    ⚡️ Փաշինյանի «վստահությունը»՝ քաղաքական ցանկությո՞ւն, թե՞ մանդատ կեղծելու ազդակ
    Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե 2026-ին ժողովուրդը երկարացնելու է ՔՊ-ի մանդատը, քանի որ «խաղաղության օրակարգի հեղինակը ժողովուրդն է»։
    Սակայն սա ոչ թե ժողովրդի կամքի արձանագրում է, այլ իշխանության քաղաքական ցանկություն։
    ՔՊ-ն փորձում է սեփական օրակարգը ներկայացնել որպես համաժողովրդական պատվեր՝ մոռանալով, որ 2021-ին մանդատը ստացել էր այլ ծրագրի համար՝ կոռուպցիայի դեմ պայքար, պետական բարեփոխումներ և անվտանգության նոր համակարգ։
    Այդ ամենը փաստացի տապալվել է։
    Ավելին՝ Փաշինյանի առաջ քաշած այս այսպես կոչված «խաղաղության օրակարգի» հեղինակը ժողովուրդը չէ։
    Նրա իրական հեղինակները Բրյուսելում և Վաշինգտոնում նստած պաշտոնյաներն են, ինչպես նաև Իլհամ Ալիևը, ում պահանջներին հետևողականորեն ենթարկվում է Հայաստանի իշխանությունը։
    Փաշինյանը պարզապես փորձում է արտաքին ճնշումները և պարտադրանքները ներկայացնել որպես ժողովրդի կամք։
    Այսպիսով, Փաշինյանի «ինքնավստահությունը» բխում է ոչ թե հասարակական վստահությունից, այլ ոչ մրցունակ ընդդիմության գոյությունից․ քաղաքական դաշտում առայժմ չկա այն ուժը, որը կձևավորի մրցունակ օրակարգ ու կդառնա իրական հակակշիռ իշխանությանը։
    Ուստի Փաշինյանի ուղերձը միաժամանակ և քարոզչական հնարք է, և մանդատը ամեն գնով(անգամ՝ կեղծված ընտրություններով) «երկարացնելու» պատրաստակամության ակնարկ։
    Եթե ընդդիմությունը շարունակի մնալ մասնատված ու անգործուն, իշխանության «քաղաքական ցանկությունը» կվերածվի իրականության։
    Ժամանակն է ձևավորել մրցունակ քաղաքական կենտրոն՝ այլընտրանքային ծրագրերով, որը կարող է հաղթահարել 2021-ից հաստատված ստատուս-քվոն:
    Միայն այդ ճանապարհով է հնարավոր վիժեցնել Փաշինյանի մտադրությունները:
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Մի հարցազրույցի հետքերով. Փաշինյանը կամ «շիշ բռնող» է փոխում, կամ «շիշը կախում» …

    Մի հարցազրույցի հետքերով. Փաշինյանը կամ «շիշ բռնող» է փոխում, կամ «շիշը կախում» է Ալեն Սիմոնյանի գլխին…

  • Հարցազրույց LiveNews-ին https://www.youtube.com/live/JXtOAxWVOXg?si=pKp35cRD_F-l…

    Հրատապ եթեր. Փաշինյանի ապշեցուցիչ խոստովանությունը ՄԱԿ ամբիոնից

    Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է: