Author: Suren Surenyants

  • Մոլդովայի սցենարը կարող է կրկնվել Հայաստանում Մոլդովայում ավարտված խորհրդարանակ…

    🗳️ Մոլդովայի սցենարը կարող է կրկնվել Հայաստանում
    Մոլդովայում ավարտված խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, թե ինչպես կարելի է ժողովրդավարության դիմակի տակ հաստատել միակուսակցական կառավարում։
    Նախագահ Մայա Սանդուի թիմը հաղթեց ոչ թե իրական մրցակցության շնորհիվ, այլ կիրառելով պարզ հնարք․ հասարակությունը բաժանվեց «արևմտամետների» և «ռուսամետների» միջև, իսկ յուրաքանչյուր ընդդիմադիր ուժ, որ խանգարում էր իշխանությանը, պիտակվեց որպես «օտար գործակալ» ու դուրս մղվեց քաղաքական գործընթացից։
    Այս ընտրությունները դարձան ոչ թե գաղափարների պայքար, այլ իշխանության վերարտադրության միջոցառում։
    «Ռուսական միջամտության» պատրվակը ծառայեց որպես համընդհանուր զենք ընդդիմության դեմ՝ թույլ տալով կառավարությանը վերահսկել ընտրական դաշտը։
    Հայաստանում նույն գործիքը վաղուց է կիրառվում։
    Նիկոլ Փաշինյանի թիմը կառուցում է իշխանության պահպանման ռազմավարություն հակառուսականության վրա։
    Հասարակության բևեռացումը նրանց ձեռքին դարձել է իշխանական օրինականության միակ աղբյուրը, իսկ ընդդիմադիրների մի մասը, կամա, թե ակամա, «ջուր» է լցնում իշխանության «ջրաղացին»՝ շարունակելով սպասել Մոսկվայի «հաղթական զանգին»՝ փոխանակ ձևավորելու ինքնուրույն քաղաքական օրակարգ։
    Եթե այս միտումը շարունակվի, ապա 2026-ի Ազգային ժողովի ընտրություններում մենք կտեսնենք մոլդովական նույն սցենարը․
    ● իշխանությունը կշարունակի մոբիլիզացնել իր կողմնակիցներին՝ «հակառուսական թշնամանքի» հիման վրա,
    ● ընդդիմադիրներին կպիտակի «օտար գործակալ» կամ «հինգերորդ շարասյուն»,
    ● իսկ ընտրությունները կվերածվեն իշխանության պահպանման գործիքի, ոչ թե ազատ մրցակցության։
    Մոլդովան մեզ համար հստակ նախազգուշացում է․ եթե ընդդիմությունը չձևավորի լայն, ինքնուրույն, ներպետական օրակարգ և շարունակի ապավինել արտաքին ուժերին, ապա Հայաստանը կհայտնվի նույն ծուղակում։
    Այդ դեպքում ժողովրդավարությունը վերջնականապես կվերածվի իշխանության վերարտադրության եղանակի։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Չորս օրում՝ չորս սպանություն․ պետությունը դադարել է կատարել իր առաքելությունը Վ…

    🚨 Չորս օրում՝ չորս սպանություն․ պետությունը դադարել է կատարել իր առաքելությունը
    Վերջին չորս օրում արդեն չորրորդ սպանությունն է Հայաստանում։
    Վերջին դեպքը՝ Կապանում․ 37-ամյա Յուրի Մարգարյանը դանակահարված տեղափոխվել է հիվանդանոց և, ցավոք, գիտակցության չգալով մահացել։
    Սա այլևս առանձին դեպքերի շարք չէ․ սա հասարակական անվտանգության համակարգային կոլապս է։
    Երբ պետությունը չի կարողանում պաշտպանել իր քաղաքացիների կյանքն ու գույքը, նշանակում է՝ այն դադարել է իրականացնել իր հիմնական առաքելությունը։
    🔴 Հիմնական պատճառները․
    1️⃣ ՆԳ նախարարն ու ոստիկանության ղեկավարությունը չեն համապատասխանում զբաղեցրած պաշտոններին։ Նրանց հրաժարականը պարտադիր է՝ որպես նվազագույն քաղաքական պատասխանատվություն։
    2️⃣ Իրավապահ համակարգը վերածվել է իշխանության քաղաքական սպասարկուի։ Այդ պատճառով հանցավորությունը մնում է անպատիժ ու անկասելի։
    3️⃣ Իշխանության ներսում իշխող դիլետանտիզմը տարածվել է նաև իրավապահ մարմինների վրա՝ կտրուկ իջեցնելով դրանց աշխատանքի որակը։
    Վերջին սպանությունների այս շարքը պետք է դիտարկել ոչ թե որպես առանձին ողբերգություններ, այլ որպես ահազանգ, որ Հայաստանում ձևավորվել է ազգային անվտանգության նոր սպառնալիք՝ ներքին անկառավարելիություն։
    Եթե այս ճգնաժամին անհապաղ քաղաքական լուծում չտրվի, այն անխուսափելիորեն վերածվելու է խորացող սոցիալական աղետի։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • «Բարսելոնան» 2:1 հաշվով հաղթեց «Ռեալ Սոսեդիադին» և գլխավորեց Լա Լիգայի մրցաշարա…

    ⚽️ «Բարսելոնան» 2:1 հաշվով հաղթեց «Ռեալ Սոսեդիադին» և գլխավորեց Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը
    Առաջին կեսում խաղը ծանր էր, պահերը քիչ էին, բայց երկրորդ խաղակեսում ամեն ինչ փոխվեց:
    Յամալի խաղադաշտ մտնելուց հետո թիմի խաղում հայտնվեց թարմություն ու սրություն։
    Նրա արագությունն ու տեխնիկան բացեցին տարածքներ, և «Բարսան» սկսեց ավելի վտանգավոր ու վստահ հարձակվել։
    Այս հաղթանակը ցույց տվեց երկու բան․
    1️⃣ «Բարսելոնան» կարողանում է ճկուն փոխել տակտիկան և հաղթել նույնիսկ բարդ իրավիճակներում։
    2️⃣ Երիտասարդ Յամալը արդեն իսկ դառնում է թիմի գլխավոր հարձակողական գործիքը՝ ապագայի հսկայական ներուժով։
    Այս պահին «Բարսան» առաջատար է💪🔵🔴
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Փաշինյանի եվրոպական արկածախնդրությունը Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ԳԱ ամբիոնից հայտա…

    🇦🇲 🇪🇺 Փաշինյանի եվրոպական արկածախնդրությունը
    Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ԳԱ ամբիոնից հայտարարել է, որ այս տարվա մարտին ընդունված «Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրենքը մեծ նշանակություն ունի երկրի համար։
    Սակայն իրականում այն խոցելի է մի քանի առումով․
    1️⃣ ԵՄ չափանիշներին համապատասխանելու համար որևէ օրենք պետք չէր։ Բավարար էր իրականացնել կոնկրետ բարեփոխումներ՝ անկախ դատական համակարգ, կոռուպցիայի դեմ պայքար, մրցակցային տնտեսություն։ Փաշինյանի հիշատակած օրենքը ոչ թե ԵՄ ստանդարտներին համապատասխանելու գործիք է, այլ՝ ՌԴ-ի հետ հարաբերությունները փչացնելու և երկրի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու քաղաքական հայտարարություն։
    2️⃣ Բրյուսելից որևէ ազդակ չի եղել։ ԵՄ-ը երբեք պաշտոնապես չի հայտնել Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու պատրաստակամություն։ Ստացվում է՝ Հայաստանը միակողմանիորեն ընդունում է օրենք, որը գործնական հետևանք չունի, բայց խորացնում է արտաքին քաղաքական անորոշությունը։
    3️⃣ Այս քայլը ոչ թե ուժեղացնում է Հայաստանը, այլ դարձնում ավելի խոցելի։ Այն ստեղծում է նոր ճգնաժամ Ռուսաստանի հետ հարաբերություններում, առանց երաշխիքի, որ ԵՄ-ն պատրաստ է ձեռնարկել որևէ իրական քայլ։
    Փաշինյանի համար եվրաինտեգրումն ընդամենը քարոզչական շեշտադրում է, ոչ թե իրական պետական ռազմավարություն։
    Իսկ Հայաստանի համար դա նշանակում է ոչ միայն սխալ կողմնորոշում ու չհաշվարկված քայլ, այլև բացահայտ արկածախնդրություն, որի հետևանքով երկիրը դրվում է նոր ռիսկերի առաջ։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Երկրորդ սպանությունը նույն մարզում. ՆԳ նախարարի հրաժարականը դարձել է հրամայական …

    ⚡️⚡️⚡️Երկրորդ սպանությունը նույն մարզում. ՆԳ նախարարի հրաժարականը դարձել է հրամայական
    ՆԳ նախարարությունը հայտարարում է, թե Արմավիրում տեղի ունեցած սպանությունը «կենցաղային» բնույթ է կրել, իսկ ձերբակալվածը հոգեկան խնդիրներ ունի։
    Սակայն փաստերը խոսում են խորքային խնդիրների մասին․ միայն մեկ մարզում, ընդամենը մի քանի օրվա ընթացքում, արձանագրվում է երկրորդ սպանությունը։
    Սա արդեն պատահական դեպքերի շարք չէ, այլ՝ համակարգային ճգնաժամի ամենաակնհայտ ապացույցը։
    Եթե անձը հաշվառված է հոգեբուժական հաստատությունում, ապա ո՞վ է պատասխանատու նրա ազատ տեղաշարժի և հանրային անվտանգության վերահսկման համար։
    Սա բացահայտում է ոչ միայն իրավապահների անգործությունը, այլև պետության կողմից կանխարգելիչ քաղաքականության բացակայությունը։
    Իրականում խնդիրը շատ ավելի խորքային է․ այստեղ արդեն խոսքը վերաբերում է իշխանության կողմից քաղաքական պատասխանատվություն ստանձնելու անհրաժեշտությանը։
    Առաջին և անխուսափելի քայլը պետք է լինի այդ պատասխանատվության լուծումը՝
    ՆԳ նախարարի հրաժարականը։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Ալիևի պահանջը և Փաշինյանի մոլորությունը ՄԱԿ-ի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հայտարար…

    🇦🇲🇦🇿 Ալիևի պահանջը և Փաշինյանի մոլորությունը
    ՄԱԿ-ի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ երբևէ պաշտոնական փաստաթղթերում ու բանակցություններում «Զանգեզուրի միջանցք» արտահայտություն չի եղել։
    Բայց նույն ամբիոնից Իլհամ Ալիևը շարունակում է օգտագործել այդ եզրը՝ փաստացի Հայաստանին առաջադրելով արտատարածքային միջանցքի պահանջ։
    Եթե այս հիմնարար հարցում չկա երկկողմ ըմբռնում, ի՞նչ խաղաղության մասին է խոսում Փաշինյանը։
    Ի՞նչ իմաստ ունի TRIPP-ի գովերգումը, եթե կողմերը սկզբունքային տարաձայնություններ ունեն դրա շահագործման պարամետրերի հետ կապված։
    Սա ոչ թե խաղաղության օրակարգ է, այլ պայթյունավտանգ հակասությունների կուտակում, որը ուժային դիսբալանսի պայմաններում կարող է Հայաստանի համար վերածվել կամ նոր պատերազմի, կամ պարտադրված զիջումների։
    Չմոռանանք ևս մեկ կարևոր հանգամանք, ինչի մասին այսօր արդեն գրել եմ․ TRIPP-ի խորքում թաքնված է նաև աշխարհաքաղաքական բախման վտանգը։
    Իրականությունն այն է, որ միջազգային հանրությանը խաղաղության պատրանք վաճառելով՝ Փաշինյանը վտանգավոր մոլորության մեջ է գցում նաև սեփական ժողովրդին։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Մադրիդյան դերբի․ ֆուտբոլային հրավառություն Մադրիդում Այսօրվա խաղը պարզապես հրաշ…

    🇪🇸 Մադրիդյան դերբի․ ֆուտբոլային հրավառություն Մադրիդում
    Այսօրվա խաղը պարզապես հրաշք էր․ «Ատլետիկոն» 5:2 հաշվով ջախջախեց «Ռեալին»՝ վերածելով դերբին իսկական գոլային շոուի։
    Սիմեոնեի թիմը դուրս եկավ իր սովորական պաշտպանական ոճից և ցուցադրեց հարձակողական փայլուն ֆուտբոլ, որը գերեց հանդիսականներին։
    Այս հաղթանակը միայն երեք միավորի մասին չէ․ այն փոխեց մրցաշարային տրամաբանությունը։
    «Ռեալը» կորցրեց իր անսասան թվացող առավելությունը, իսկ իմ սիրելի ակումբը՝ «Բարսելոնան», ստացավ իրական հնարավորություն՝ շրջանցելու իր հավերժ մրցակցին, եթե, իհարկե, վաղը հաղթանակ տանի։
    Սա հոգեբանական մեծ շանս է՝ առաջատարի կարգավիճակի համար պայքարում։
    Այսօր Լա Լիգայի համար ձևավորվեց նոր ինտրիգ․
    ●«Ատլետիկոն» վերագտավ իր հաղթողի ոգին,
    ●«Ռեալը» հայտնվեց անսովոր ճնշման տակ,
    ●իսկ «Բարսան» ստացել է ոգևորող հնարավորություն բարձրանալու առաջին հորիզոնական։
    Իսպանիայի առաջնությունը խոստանում է այս տարի ևս լինել աննախադեպ թեժ ու անակնկալներով լի։ 💥
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Խաղաղության ուղի՞, թե՞ աշխարհաքաղաքական ռիսկ․ Իրանի մտահոգությունները TRIPP-ի շ…

    🇦🇲🇮🇷 Խաղաղության ուղի՞, թե՞ աշխարհաքաղաքական ռիսկ․ Իրանի մտահոգությունները TRIPP-ի շուրջ
    Հրաժեշտի ասուլիսում Հայաստանից հեռացող Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին ուղիղ արձանագրել է. Թեհրանի համար «Թրափի ուղին» մնում է անհասկանալի ու անհանգստացնող, քանի որ պարզ չէ՝ ինչ լիազորություններ է ունենալու ստեղծվելիք հայ-ամերիկյան ընկերությունը և ինչ գործառույթներ կստանձնի ճանապարհի օպերատորը։
    Սա նշանակում է․
    1️⃣ Հայաստանի իշխանությունները չեն կարողացել համոզել Թեհրանին, որ TRIPP-ը չի սահմանափակելու մեր ինքնիշխանությունը և չի վտանգելու Հայաստան- Իրան հաղորդակցությունը
    2️⃣ Եթե նախագիծը կառուցված է աշխարհաքաղաքական մրցակցության հիմքի վրա, ապա այն չի կարող դառնալ կայուն խաղաղության երաշխիք։ Փաստացի այն հակադրվում է Ռուսաստանի և Իրանի շահերին, իսկ միջնաժամկետում՝ նաև Չինաստանի ու Հնդկաստանի տարածաշրջանային ներկայությանը։
    3️⃣ Հայաստանը չպետք է թույլ տա, որ իրեն պարտադրեն «խաղաղություն»՝ միջանցքների կարգավիճակով կամ իրավազորության սահմանափակման հաշվին։
    Այս իրավիճակում անհրաժեշտ է ոչ թե միակողմանիորեն ինտեգրվել ամերիկյան նախագծին, այլ սեփական իրավազորության շրջանակում ձևավորել տրանսպորտային հաբ՝ միաժամանակ համադրելով TRIPP-ի և պայմանական BRICS-ի հնարավորությունները։
    Միայն TRIPP + BRICS բանաձևը կարող է Հայաստանին ապահովել իրական խաղաղություն և տնտեսական հեռանկար՝ ոչ թե մեզ դարձնելով աշխարհաքաղաքական հակադրության թատերաբեմ, այլ՝ շահերի խաչմերուկի շահառու։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնից զարգացնում է Փաշինյանի թեզերը Ադրբեջանի նախագահը ՄԱԿ-ում կ…

    🇦🇲🇦🇿 Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնից զարգացնում է Փաշինյանի թեզերը
    Ադրբեջանի նախագահը ՄԱԿ-ում կրկին մեղադրել է Հայաստանին «էթնիկ զտումների, ռազմական հանցագործությունների ու խաղաղ կարգավորման տարբերակները արհամարհելու» համար։
    Նա անգամ հայտարարել է, թե Հայաստանը կապիտուլյացիայի է ենթարկվել, իսկ իր խոսքում նորից գործածել է «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը՝ հղում անելով վաշինգտոնյան համաձայնություններին։
    Ալիևի այս ելույթը պատահական չէ․
    ➡️ Միջազգային հարթակներում նա շարունակում է Հայաստանի դեմ քարոզչությունը՝ ամրապնդելով վերջինիս «պարտվածի» ու «մեղավորի» կերպարը։
    ➡️ Ներքին լսարանին ցույց է տալիս «վերջնական հաղթանակի» կերպարը՝ հասարակությանը պահելով մշտական մոբիլիզացիայի մեջ։
    ➡️ Ի դեպ, Ալիևին, հավանաբար, քաջալերել են նաև Նիկոլ Փաշինյանի վերջին խոստովանական հայտարարությունները։
    Փաշինյանն օրերս հրապարակավ ասել էր․
    «ՏՊԼ–ն, ՍՔ–ն եւ ՌՍ–ն շարունակաբար պնդում են, թե ես Հայաստանը ներքաշել եմ պատերազմի մեջ։ ՏՊԼ, ՍՔ եւ ՌՍ, բա որ ես եմ Հայաստանը պատերազմի մեջ ներքաշել, բա 2018–ի դրությամբ ՀՀ 18 տարեկան զինվորը ի՞նչ գործ ուներ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս»։
    Այսինքն՝ Հայաստանի գործող վարչապետը հենց ինքը միջազգային հարթակներին մատուցում է այն թեզերը, որոնք Ալիևը զարգացնում է ՄԱԿ-ի ամբիոնից։
    Այս պայմաններում տարակուսելի է, որ Հայաստանի կառավարությունը նախատեսում է պաշտպանական բյուջեն կրճատել շուրջ 15․2 տոկոսով։
    Սա ոչ միայն անվտանգային լրջագույն սպառնալիք է, այլև միջազգային հարթակներում ընկալվում է որպես թուլության և կապիտուլյացիայի ազդակ։
    Խաղաղություն չի կառուցվում պատրանքներով կամ ցանկություններով. դրա համար պետք է լինեն համապատասխան ուժային բալսնս, դիվանագիտական միջավայր, միջազգային երաշխիքներ:
    Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն ոչ թե խաղաղություն է բերում, այլ նոր ռիսկեր՝ Հայաստանի անվտանգության համար:
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Պատերազմ, որը կարող էր չլինել. ինչո՞ւ չեմ ներում Փաշինյանին Այսօր՝ հենց այս օրը,…

    🙏Պատերազմ, որը կարող էր չլինել. ինչո՞ւ չեմ ներում Փաշինյանին
    Այսօր՝ հենց այս օրը, հինգ տարի առաջ, սկսվեց 44-օրյա պատերազմը։
    Այդ պատերազմը կարող էր չլինել, եթե Նիկոլ Փաշինյանը 2019-ին չմերժեր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած պլանը։
    Բայց ոչ միայն մերժեց․ նույն թվականին Ստեփանակերտում հնչեցրեց նաև հայտնի արտահայտությունը՝
    «Արցախը Հայաստան է և վերջ»։
    Այս անպատասխանատու հայտարարությամբ նա, ըստ էության, լեգիտիմացրեց Ալիևի կողմից պատերազմ սկսելու մտադրությունը։
    Ես Նիկոլ Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը։
    Եվ ինքն էլ վերջապես խոստովանեց դա․ այս տարվա օգոստոսի 23-ին, Անկախության հռչակագրի 35-ամյակի առթիվ հնչեցրած ուղերձում, Փաշինյանը նշել է.
    «Ի վերջո, ինչո՞ւ մինչեւ 2020 թվականի սեպտեմբերը … մենք չգնացինք զիջումների, ինչը 44-օրյա պատերազմից խուսափելու միակ տեսական հնարավորությունն էր։ Դրա առանցքային պատճառն այն էր, որ այդ զիջումների արդյունքում մեր ունեցած բոլոր սպառնալիքները և կախվածությունները մեծանալու էին … հանգեցնելով Հայաստանի անկախության և պետականության կորստի»։
    Այս խոսքերը, որքան էլ փաթեթավորված, իրականում խոստովանություն են։
    Փաշինյանի արկածախնդրությունը դարձավ ազգային աղետի պատճառ, մի աղետի, որի հետևանքները մենք շարունակում ենք կրել այսօր էլ։
    Այսօր մեր պարտքն է ոչ միայն հիշել այդ ճակատագրական օրվա սկիզբը, այլև արժևորել մեր նահատակների անմահ հիշատակը։
    Նրանց արյամբ է գրված մեր պատմության վերջին ծանր էջը։
    Փա՛ռք նահատակներին։ Հավերժ հիշատակ։