Author: Suren Surenyants

  • Բանավե՞ճ, թե՞ դեմագոգիա Նիկոլ Փաշինյանը կրկին նախկին նախագահներին հրապարակայնորե…

    ⚡️⚡️⚡️Բանավե՞ճ, թե՞ դեմագոգիա
    Նիկոլ Փաշինյանը կրկին նախկին նախագահներին հրապարակայնորեն հրավիրում է բանավեճի։
    Սակայն այս կոչը ոչ թե իրական բանավեճի պատրաստակամության, այլ հերթական քաղաքական մանիպուլյացիայի դրսևորում է։
    Հենց Փաշինյանի նախաձեռնությամբ լուծարվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը։
    Այդպիսով ոչնչացվեց միջազգային միջնորդական ձևաչափը, և ԼՂ հարցում միջնորդների բոլոր առաջարկներն ու դրանց վերաբերյալ հայկական կողմի արձագանքները կորցրին իրենց խորհրդապահական բնույթը։
    Այլևս որևէ հիմնավորում չկա այդ փաստաթղթերը գաղտնի պահելու համար։
    Եթե Փաշինյանը իսկապես ցանկանում է բանավեճ, ապա պետք է նախ հրապարակել բոլոր փաստաթղթերը, առաջին հերթին՝ 2019 թվականին իր սեղանին դրված փաթեթը։
    Միայն այդ դեպքում հասարակությունը կկարողանա տալ օբյեկտիվ գնահատական Հայաստանի չորս ղեկավարների ղարաբաղյան քաղաքականության արդյունավետությանը և որոշել՝ կա՞ արդյոք իրական հասարակական պատվեր նման բանավեճի։
    Հակառակ պարագայում Փաշինյանի հերթական հայտարարությունները ոչ թե ժողովրդավարության, այլ քաղաքական մանևրի և սեփական պարտությունների պատասխանատվությունից խուսափելու փորձի դրսևորում են։
    Այսօր հասարակության պահանջը պարզ է․
    ● բացել փակ դռները,
    ● հրապարակել փաստաթղթերը,
    ● և միայն դրանից հետո խոսել բանավեճի մասին։
    Առանց այս քայլերի Փաշինյանի առաջարկները վերածվում են դեմագոգիայի և հասարակական կարծիքը մոլորեցնելու հերթական փորձի։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Ինչ է ասում Դավիթ Փափազյանը Փաշինյանի մասին ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյան…

    ⚡️⚡️⚡️Ինչ է ասում Դավիթ Փափազյանը Փաշինյանի մասին
    🇦🇲 ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանի գրառումը ցույց է տալիս մի կարևոր բան․ Փաշինյանին այլևս չի հաջողվում մեղքը բարդել նախկինների կամ թիմակիցների վրա։
    «Քավության նոխազներն» ընդվզում են:
    Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ փորձում է սեփական խայտառակ ձախողումների պատասխանատվությունը «արտահանձնել» ուրիշներին՝ մոռանալով, որ հենց իր կառավարության շրջանում է արձանագրվել ԱՆԻՖ-ի խայտառակ սկանդալը:
    Այս պատմությունը, սակայն, զուտ ԱՆԻՖ-ի մասին չէ։
    Թեև կառույցն արդեն լուծարված է, բայց նրա շուրջ ձևավորված պատմությունը վաղուց արդեն դարձել է ներիշխանական հարաբերությունների հայելի։
    Ըստ ամենայնի, ԱՆԻՖ-ի գործը Փաշինյանը փորձել է օգտագործել որպես ներիշխանական ֆիլտրումների գործիք։
    Սակայն այս դեպքում ստացել է հակահարված։
    Թերևս, միամիտ կլինի ենթադրել, որ Դավիթ Փափազյանն այս դեպքում արտահայտել է սոսկ իր անձնական վիրավորվածությունը:
    Նրա խոսքը կարող է ընկալվել որպես ներիշխանական սեգմենտի խոսք, որը հրապարակայնորեն մարտահրավեր է նետում Փաշինյանին։
    2026-ի ընտրությունների նախաշեմին սա ոչ թե անձնական վեճ է, այլ վստահության դեֆիցիտի հերթական ցուցիչը։
    Փաշինյանի իշխանության ներսում աճող ճաքերը այլևս անհնար է քողարկել։
    Արդյո՞ք Փաշինյանը կարող է վերահսկել ներիշխանական «գզվռտոցը», թե՞ ԱՆԻՖ-ի պատմությունը կարող է իշխանության ճգնաժամի բաղադրիչ դառնալ:
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Հարցազրույց LiveNews-ինhttps://www.youtube.com/live/9YvtrL4Tl5w?si=dN4C6vAYM91SH…

    Հրատապ. 3-րդ Հանրապետության պաշտոնական վախճանն ու Բաքու ԱԱԾ տնօրենի առեղծվածային այցը

    «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է

  • Ի՞նչ արդյունքով է Բաքվից վերադարձել ԱԱԾ տնօրենը ՀՀ ԱԱԾ տնօրենի գլխավորած պատվիր…

    🇦🇲🇦🇿 Ի՞նչ արդյունքով է Բաքվից վերադարձել ԱԱԾ տնօրենը
    ՀՀ ԱԱԾ տնօրենի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 19-21-ը մասնակցել է Բաքվում կայացած «Անվտանգության 3-րդ միջազգային ֆորումին»։
    Օրեր շարունակ չէի ցանկանում անդրադառնալ թեմային՝ չվնասելու կանխավարկածով․ հույս կար, որ այցը գոնե կնպաստի մեր ռազմագերիներից մի քանիսի ազատմանը։
    Սակայն այցը, դատելով ժամանակացույցից, ըստ ամենայնի՝ ավարտվել է, իսկ դրական լուրեր չկան։
    Ալիևը ստացավ միջազգային դրական իմիջի հերթական դիվիդենտը, մինչդեռ Հայաստանը մնաց ձեռնունայն։
    Սա դիվանագիտություն չէ, այլ վտանգավոր պարտվողականություն։
    Հայաստանյան որևէ պաշտոնյայի Բաքու կատարած այց կարող է արդարացված համարվել միայն այն դեպքում, եթե նա Երևան վերադառնա մեր ռազմագերիների հետ միասին։
    Հակառակ դեպքում նման այցերը ոչ թե պաշտպանում են Հայաստանի պետական շահերը, այլ ընդհակառակը՝ ամրապնդում են Ադրբեջանի դիրքերը։
    Հայաստանի իշխանության առաջին պարտականությունը գերիների վերադարձն է, ոչ թե Ալիևի միջազգային փիառը։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Փաշինյանի մանիպուլյացիան. Ներսում՝ ժողովրդի անունից, դրսում՝ Ադրբեջանի պահանջով…

    🇦🇲 Փաշինյանի մանիպուլյացիան. Ներսում՝ ժողովրդի անունից, դրսում՝ Ադրբեջանի պահանջով
    «Քաղաքացիական պայմանագիրն» իր համագումարում հռչակեց Հայաստանի չորրորդ հանրապետության հաստատումը՝ նոր Սահմանադրության ընդունման միջոցով։
    Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե դա ժողովրդի և «սնուցող մայրերի» պահանջն է։
    Բայց նույն օրը, զուգահեռաբար, Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը՝ վերացնելով «տարածքային պահանջները»։
    Այս զուգադիպությունը պատահական չէ․
    1️⃣ Փաշինյանը ներսում պնդում է, թե օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան պայմանավորվածություններից հետո խաղաղություն է հաստատվել։ Սակայն Բաքուն հրապարակավ հայտարարում է՝ խաղաղության համաձայնագիրը կլինի միայն Սահմանադրական փոփոխությունից հետո։ Այսինքն՝ խաղաղություն չկա, կա Ադրբեջանի թելադրանք։
    2️⃣ Փաշինյանը ներկայացնում է Սահմանադրական փոփոխությունը իբրև ժողովրդի կամք՝ խորհրդանշելով «Չորրորդ Հանրապետությունը»։ Բայց հենց նույն օրը Բաքուն հայտարարում է նույն բովանդակությունը՝ որպես խաղաղության պարտադրանք։
    3️⃣ «Չորրորդ Հանրապետություն» գաղափարը ոչ թե ազգային-պետական նախագիծ է, այլ պարտադրված օրակարգ․
    ● ներսում այն մատուցվում է որպես ժողովրդի նախաձեռնություն,
    ● դրսում՝ որպես Բաքվի պահանջի կատարման պատրաստակամություն։
    👉 Արդյունքում մենք գործ ունենք կրկնակի մանիպուլյացիայի հետ․ Փաշինյանը ներսում խոսում է ժողովրդի անունից, իսկ դրսում կատարում է Ադրբեջանի օրակարգը։
    «Չորրորդ Հանրապետություն» կոչվածը, ըստ էության, ոչ թե ազգային նախագիծ է, այլ Ադրբեջանի պարտադրանքի հետևանք։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • «Չորրորդ հանրապետություն» գաղափարը ոչ թե Երրորդի շարունակությունն է, այլ նրա ընդ…

    🇦🇲«Չորրորդ հանրապետություն» գաղափարը ոչ թե Երրորդի շարունակությունն է, այլ նրա ընդհատումը
    Նիկոլ Փաշինյանի Անկախության օրվա ուղերձից տպավորություն է ստեղծվում, թե մենք 34 տարի պետություն չենք ունեցել։
    Երրորդ հանրապետությունը ներկայացվում է որպես պաշարման, պատերազմի, արտագաղթի ու ձախողումների շարք, իսկ իրական պետությունը՝ իբր նոր է ծնվում «Չորրորդ հանրապետության» անվան տակ։
    Սա վտանգավոր խեղաթյուրում է։
    👉 Երրորդ հանրապետությունը մեր պետությունն է՝ միջազգային ճանաչմամբ, Սահմանադրությամբ, բանակով, կրթական համակարգով ու մշակույթով։
    Այո՛, այն ծանր փորձությունների միջով անցավ, բայց դա չի դարձնում այն «անիրական»։
    Հարկ է հիշել նաև, որ Երրորդ հանրապետությունը Արցախյան առաջին պատերազմի հաղթանակի հանրապետությունն է։
    Դա այն պետությունն է, որի զավակներն ու պաշտպանները ազատագրեցին Արցախը՝ ապահովելով մեր ազգային արժանապատվության և պետականության ամուր հիմքը։
    Իսկ այսպես կոչված «Չորրորդ հանրապետության» ծրագիրը, որի մասին այսօր խոսում է Փաշինյանը, ոչ թե մեր ժողովրդի կամքով ծնված ճանապարհ է, այլ՝ Ադրբեջանի թելադրանքի և պարտադրված «խաղաղության» հետևանք։
    Այն ներկայացվում է որպես «նոր ծնունդ», բայց իրականում փորձ է՝ պարտության ու զիջումների քաղաքականությունը ներկայացնել իբրև պետականության վերածնունդ։
    📍 Եվ հենց այստեղ է ամենավտանգավորը․ «Չորրորդ հանրապետություն» գաղափարը ոչ թե Երրորդի շարունակությունն է, այլ նրա բաժանումն ու ընդհատումը։
    Այստեղ խնդիրը հանրապետության համարակալումը չէ, այլ դրա բովանդակությունը, ինքնիշխանության հատկանիշը, որ վերանում են «Չորրորդի» քողածածկույթի տակ:
    Այդպիսի մոտեցումը ոչ միայն անտեսում է մեր հաղթանակներն ու նվաճումները, այլև կասկածի տակ է դնում Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
    Փաշինյանի «փորձարկման» հետևանքով՝
    մենք նոր պետություն չենք «ստանալու»՝ բավարարվելով ադրբեջանական ենթապետության նվաստ կարգսվիճակով։
    Մենք ունենք Երրորդ հանրապետություն, և մեր պարտքն է պաշտպանել ու զարգացնել այն՝ թույլ չտալով, որ որևէ իշխանություն փորձի ջնջել նրա պատմական լեգիտիմությունն ու պետականության հիմքերը։
    Այլ խնդիր է ազգային- պետական նոր նախագծի անհրաժեշտությունը, որը պետք է դառնա ազգային նոր վերածննդի հիմք՝ իրատեսորեն հաշվի առնելով այն ստատուս-քվոն, որ ստեղծվել է 44-օրյա պատերազմից հետո:
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Սնուցող մայրեր, խժռող իշխանություններ……

    Սնուցող մայրեր, խժռող իշխանություններ…

  • Չորրորդ հանրապետությո՞ւն, թե՞ ադրբեջանական ենթապետություն Պետությունների պատմու…

    🇦🇲 Չորրորդ հանրապետությո՞ւն, թե՞ ադրբեջանական ենթապետություն
    Պետությունների պատմության մեջ «Առաջին», «Երկրորդ» և հաջորդ հանրապետությունները սովորաբար ձևավորվում են արմատական փոփոխությունների արդյունքում․ նոր Սահմանադրություն, քաղաքական համակարգի տապալում կամ ազգային աղետից հետո նոր պետական նախագծի ծնունդ։
    📌 Ֆրանսիայի օրինակ
    Ֆրանսիան պատմության ընթացքում ոչ միայն կորցրել, այլև բազմիցս վերակերտել է իր պետական մոդելը․
    Առաջին Հանրապետություն (1792–1804)՝ Լուի XVI-ի գահընկեցումից հետո, հեղափոխական Ֆրանսիան անցավ հանրապետական կարգի։
    Երկրորդ Հանրապետություն (1848–1852)՝ ժողովրդական հեղափոխությունից հետո թագավորությունը կրկին տապալվեց։
    Երրորդ Հանրապետություն (1870–1940)՝ Նապոլեոն III-ի պարտությունից հետո սկսվեց ամենաերկարաժամկետ հանրապետությունը, որն ավարտվեց միայն նացիստական օկուպացիայով։
    Չորրորդ Հանրապետություն (1946–1958)՝ Երկրորդ համաշխարհայինի ավերակների վրա նոր Սահմանադրությամբ ձևավորվեց հաջորդ հանրապետությունը։
    Հինգերորդ Հանրապետություն (1958–մինչ օրս)՝ գեներալ Դը Գոլի նախաձեռնությամբ՝ նոր Սահմանադրությամբ և ուժեղացված նախագահական իշխանությամբ։
    Ֆրանսիայում հանրապետությունների թվակալումը միշտ կապված է եղել Սահմանադրության և պետական համակարգի արմատական փոփոխության հետ, երբ հինը այլևս չէր ծառայում ազգային-պետական շահերին։
    📌 Հարավային Կորեայում՝ սահմանադրական փոփոխությունների յուրաքանչյուր փուլ ստացել է հանրապետության նոր համարը․ այժմ այնտեղ Վեցերորդ Հանրապետությունն է։
    Հայաստանում Առաջին Հանրապետությունը ծնվեց 1918-ին, իսկ Երրորդը՝ 1991-ին՝ անկախության հռչակումից հետո(սուբեկտություն ուներ և պետական կազմավորում էր նաև ՀԽՍՀ-ն՝ թեև այն «Երկրորդ Հանրապետություն» հազվադեպ է անվանվում)։
    👉 Երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է «Չորրորդ Հանրապետության» մասին, իրականում երկու նպատակ ունի․
    ա) խուսափել ազգային աղետի (Արցախի կործանման, տարածքների կորստի, զոհերի) պատասխանատվությունից,
    բ) քողարկել Ադրբեջանի օգտին սպասվող նոր զիջումները «նոր էջ» բացելու քարոզչությամբ։
    Իմ համոզմամբ՝ Երրորդ Հանրապետությունն արդեն փաստացի դադարեց գոյություն ունենալ 44-օրյա պատերազմի և Արցախի կորստի հետ, որովհետև այլևս չկա այն ազգային-պետական նախագիծը, որի վրա կառուցվել էր անկախ Հայաստանը։
    Փաշինյանի առաջարկածը ոչ թե Չորրորդ Հանրապետություն է, այլ ադրբեջանական ենթապետության կոնցեպտ, որն ուրանում է Հայաստանի քաղաքական ու քաղաքակրթական հիմքերը։
    Խնդիրը չի կարող լուծվել պարտության և նվաստացման խորհրդանիշ իշխանության ձեռքով։
    Մեր իրական օրակարգը պետք է լինի նոր ազգային-պետական նախագիծ ստեղծելը, որը կապահովի Հայաստանի անկախության, արժանապատվության և անվտանգության վերականգնումը՝ խիստ ռեալիստական շեշտադրումներով:
    Որևէ նոր իշխանության համար արդեն իսկ մեծ նվաճում կլինի Հայաստանի հանրապետությունը՝ տարածքային այս պարամետրերով պահելը, եթե հաշվի առնենք Փաշինյանի տխուր ժառանգությունը:
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Իմ առաջին մեկնաբանությունը Փաշինյանի այսօրվա ելույթինhttps://168.am/2025/09/20/2…

    Իմ առաջին մեկնաբանությունը Փաշինյանի այսօրվա ելույթին
    https://168.am/2025/09/20/2281844.html

    Ոչ մի նոր բան․ ուրացման քաղաքականություն, պերմանենտ զիջումների արդարացում և սեփական ձախողումների քողարկում․ քաղաքագետ

    «ՈՒՐԱՑՄԱՆ ՄՈԴԵԼ»,- 168․am-ի հետ զրույցում քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն այս հակիրճ բնութագրումը տվեց Նիկոլ Փաշինյանի՝ շուրջ 1,5 ժամանոց ելույթին։ Իսկ ՔՊ քաղաքական ու հոգևոր առաջնորդն այսօր երկար ելույթով վստահեցրել էր՝ քանդել են Հայաստանի վրա կախված հազարամյա…

  • Հարցազրույց 168TV-ինhttps://youtu.be/5259WDjbMMU?si=PNRWk5dD7WgWOfqUԲան է պայթել…

    Հարցազրույց 168TV-ին
    https://youtu.be/5259WDjbMMU?si=PNRWk5dD7WgWOfqU

    Բան է պայթելու Սյունիքում, դրա երկրաշարժը կզգացվի Երևանում. Սուրեն Սուրենյանց

    Բաժանորդագրվեք 168.am-ի յութուբյան ալիքին և հետևեք 168.am կայքի անընդհատ թարմացվող նորություններին, հարցազրույցներին և վերլուծություններին
    #Լուրեր #Հայաստանից #НОВОСТИ #168 #168am #Armenia #168TV
    #live #news #168jam #Армения #новостиАрмении #Новости_Армении_сегодня…