Author: Suren Surenyants

  • Քննարկում ReOpen Media-ի տաղավարում https://youtu.be/8sbcr7MiGLk?si=RMvUxwvzcmST…

    Քննարկում ReOpen Media-ի տաղավարում
    https://youtu.be/8sbcr7MiGLk?si=RMvUxwvzcmSTZJV5

    Կորու՞ստ, թե՞ հաղթանակ. Ի՞նչ ստացանք Վաշինգտոնում | ReOpen Media

    📌 Կորու՞ստ, թե՞ հաղթանակ. Ի՞նչ ստացանք Վաշինգտոնում | ReOpen Media
    ReOpen Media — Փաստահեն, բարձրորակ բովանդակություն, որ արտացոլում է Հայաստանի մշակույթը, պատմությունը և ժամանակակից իրականությունները
    🔖 ԱՋԱԿՑԵ՛Ք ՄԵԶ
    ➡️ Նվիրաբերել կայքի միջոցով 🔗 https…

  • Արարատը մեր քաղաքակրթական ինքնության խորհրդանիշ է և ոչ երբեք տարածքային պահանջ …

    🇦🇲 Արարատը մեր քաղաքակրթական ինքնության խորհրդանիշ է և ոչ երբեք տարածքային պահանջ
    Համաձայն ՀՀ կառավարության նոր որոշման՝ 2025թ․ նոյեմբերի 1-ից ՀՀ մուտքի կամ ելքի սահմանանշանի (կնիքի) վրա այլևս չի լինելու Արարատ լեռան պատկերը։
    ՔՊ-ական նախարար Արսեն Թորոսյանը հայտարարում է, թե կնիքները «համապատասխանեցվել են Իրական Հայաստանի գաղափարախոսությանը»։
    «Իրական Հայաստանի», այսպես կոչված, գաղափարախոսությունը ՔՊ ծրագիրն է, որը պետք է հաստատվի այդ կուսակցության սեպտեմբերի 20-ի համագումարում:
    Ինչո՞ւ պիտի պետական կնիքները համապատասխանեն կուսակցական գաղափարախոսությանը, այլ ոչ թե ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված պետական զինանշանին։
    Սա վտանգավոր շեղում է՝ պետությունը նույնացնել կուսակցության հետ։
    Արարատ լեռան պատկերը մեր զինանշանի վրա չի նշանակում տարածքային հավակնություն Թուրքիայի նկատմամբ։ Դա մեր քաղաքակրթական հիշողության, ազգային ինքնության և մշակութային ժառանգության խորհրդանիշն է։
    🌍 Միջազգային փորձը հստակ ապացուցում է՝
    Հունգարիայի զինանշանը ներառում է պատմական տարածքներ, որոնք այսօր Հունգարիայի կազմում չեն։
    Լիտվան, Ֆինլանդիան, Հնդկաստանը նույնպես իրենց խորհրդանիշներում պահպանում են պատմական-մշակութային պատկերներ, որոնք այժմ չեն մտնում իրենց տարածքի մեջ։
    Եվ ոչ ոք դրանք չի համարում տարածքային հավակնություն։
    Արարատը հեռացնելը պետական խորհրդանիշներից, կնիքներից՝
    1. Քաղաքակրթական ինքնության խմբագրման փորձ է,
    2. ՀՀ դելեգիտիմացման վտանգավոր ուղերձ միջազգային հարթակներում,
    3. Կուսակցական շահի գերադասում պետական շահի նկատմամբ։
    Արարատը մեր անցյալի, մեր պատմական հիշողության և մեր ապագայի խորհրդանիշն է։
    Այն պահպանվել է և պետք է պահպանվի պետական խորհրդանիշներում՝ որպես ազգային ինքնության առանցք, և դա երբեք չի կարող մեկնաբանվել որպես տարածքային պահանջ Թուրքիայի նկատմամբ։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Խաղաղության պատրանք՝ հեծանիվ վարելով Այսօր Նիկոլ Փաշինյանը ժպիտը դեմքին Սևանում…

    🇦🇲🇦🇿 Խաղաղության պատրանք՝ հեծանիվ վարելով
    Այսօր Նիկոլ Փաշինյանը ժպիտը դեմքին Սևանում մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» հեծանվավազքին, հպարտացել է, թե 40 կմ է անցել աշակերտների հետ։
    Բայց նույն Գեղարքունիքը երեք տարի առաջ ադրբեջանական սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով տվել է բազմաթիվ զոհեր․ այդ թվում դաժանաբար սպանվեցին կին զինծառայողներ՝ հենց այս մարզի բնակիչներ։
    Ադրբեջանը մինչ օրս օկուպացված է պահում Հայաստանի տարածքներ, այդ թվում՝ Գեղարքունիքում։
    Փաշինյանը լռեց։
    Չհիշատակեց ո՛չ օկուպացված հողերը, ո՛չ էլ մեր զոհված հերոսներին։
    Չդատապարտեց Ադրբեջանի ագրեսիան։
    Նույնիսկ մի նախադասությամբ չփորձեց ամոքել Հայաստանի, Գեղարքունիքի ցավը։
    Փոխարենը՝ նա ստեղծում է խաղաղության պատրանք՝ հեծանիվ վարելով։
    📌 Սա ոչ թե խաղաղություն է, այլ ադրբեջանական վասալիտետի ընդունում։
    …Ափսոս էին այն երիտասարդները, ովքեր նահատակվեցին հանուն Հայաստանի Հանրապետության։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Թերևս, Ալեն Սիմոնյանին պետք է առաջարկել՝ ընտանիքով տեղափոխվել Կիրանցhttps://t.me…

    Թերևս, Ալեն Սիմոնյանին պետք է առաջարկել՝ ընտանիքով տեղափոխվել Կիրանց
    https://t.me/newsamarm/57392

    NEWS.am

    Ալեն Սիմոնյանը Կիրանց է այցելել

  • «Վուլգար քաղաքականության» մաստեր-կլաս 168TV-ի եթերում կազմակերպված բանավեճը, որը…

    ⚡️⚡️⚡️«Վուլգար քաղաքականության» մաստեր-կլաս
    168TV-ի եթերում կազմակերպված բանավեճը, որը կոչված էր դառնալ քաղաքական գաղափարների քննարկման հարթակ, ցավոք, վերածվեց փողոցային մակարդակի վեճի։
    Հովիկ Աղազարյանն ու Գևորգ Պետրոսյանը, նախապես խոստանալով զերծ մնալ վիրավորանքներից, չկարողացան պահպանել այդ պայմանավորվածությունը և շատ արագ դիմեցին գռեհիկ արտահայտությունների ու փոխադարձ սպառնալիքների։
    Սա քաղաքական բանավեճ չէր․ սա քաղաքական մշակույթի խոր ճգնաժամի դրսևորում էր։
    Երբ նախկին և ներկա պատգամավորները հրապարակային հարթակում միմյանց անվանում են «գյադա» կամ սպառնում «չանեդ կոտրել», դա ոչ միայն նրանց անհատական վարքագծի խնդիրն է, այլև ծանր հարված է հասարակության հանդեպ հարգանքին ու քաղաքական դաշտի արժանապատվությանը։
    Նկատենք նաև, որ երկու քաղաքական գործիչներն էլ չհարգեցին մեծ լսարան և հեղինակություն ունեցող 168TV-ի հարթակը և բարձր պրոֆեսիոնալ որակավորում ունեցող լրագրող Դավիթ Սարգսյանին։
    Միևնույն ժամանակ, պետք է հստակ արձանագրել․ քաղաքական գործիչների անպատասխանատու վարքագծի համար որևէ պարագայում չի կարելի մեղադրել ոչ հեռուստաալիքին, ոչ էլ լրագրողին։
    Դավիթ Սարգսյանը իր անաչառությամբ և բարձր պրոֆեսիոնալիզմով իրավամբ համարվում է Հայաստանի լավագույն լրագրողներից մեկը։
    Հանրային քաղաքական դաշտը չի կարող առողջանալ, քանի դեռ բանավեճի փոխարեն տաղավարում տիրում են վիրավորանքներն ու գռեհիկ սպառնալիքները։
    Սա այլևս քաղաքականություն չէ, այլ՝ վուլգար քաղաքականություն։
    Որևէ կերպ պետք չէ նմանվել Նիկոլ Փաշինյանին…
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Եթեր՝ ժամը 21:00-ին Փաշինյանը սպասում է Անկարայից «բացվող արևին», Անկարայում սպա…

    🎥Եթեր՝ ժամը 21:00-ին
    Փաշինյանը սպասում է Անկարայից «բացվող արևին», Անկարայում սպասում են Բաքվի խոսքին:
    Իմ յութուբյան ալիքի եթերը դիտեք այսօր, ժամը 21:00-ին:
    Բաժանորդագրվեք իմ յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=RrL6ejGkJA6PnPEd
    Ինձ հետևեք նաև մյուս սոցիալական ցանցերում
    Ֆեյսբուք👇
    https://www.facebook.com/share/1AWqYAtbQb/
    Տելեգրամ👇
    https://t.me/SurSurenyants
    X👇
    https://x.com/SurenSurenyants?t=OucjmyUSovEba0qG44bSpA&s=09
    TikTok👇
    https://www.tiktok.com/@suren.surenyants?_t=ZS-8wUHDMHymff&_r=1

  • Ֆիդանի հայտարարությունը և իրականությունը Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտ…

    🇦🇲🇹🇷 Ֆիդանի հայտարարությունը և իրականությունը
    Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը սպասվում է 2026-ի առաջին կեսին․ «Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրելուն պես մենք ևս արագ կկարգավորենք հարաբերությունները Հայաստանի հետ»։
    📌 Երկու նկատառում․
    1️⃣ Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունները պայմանավորել հայ-ադրբեջանական գործընթացով։ Մինչև չստորագրվի խաղաղության պայմանագիր, հայ-թուրքական հարաբերություններում էական առաջընթաց չի լինելու։ Ի դեպ, այս մասին հանգամանալից խոսել եմ իմ նախորդ գրառման մեջ:
    2️⃣ Մնում է հարց․ որտեղի՞ց Ֆիդանին վստահություն, որ 2026-ի առաջին կեսին խաղաղության պայմանագիր կլինի։ Բաքուն դրա համար պահանջում է Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, ինչը ոչ իրավական ընթացակարգերով, ոչ քաղաքական կոնսենսուսով հնարավոր չէ իրականացնել այդ ժամկետում։
    Ըստ այդմ, Ֆիդանի հայտարարությունն ավելի շատ լավատեսական կանխատեսում է, քան պնդում, որը փաստական հենք ունի:
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • TRIPP-ը՝ խաղաղությա՞ն բաղադրիչ, թե՞ նոր վտանգի աղբյուր Միացյալ Նահանգների Տնտես…

    🇦🇲🇺🇸🇦🇿 TRIPP-ը՝ խաղաղությա՞ն բաղադրիչ, թե՞ նոր վտանգի աղբյուր
    Միացյալ Նահանգների Տնտեսական ֆինանսավորման կորպորացիայի ղեկավար Քենեթ Անյելը օրերս Բաքվում հայտարարել է, որ «Թրամփի ուղին» (TRIPP-ը) ապագայում ստորագրվելիք հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի կարևոր բաղադրիչն է։
    Ավելին՝ ըստ նրա, այս ծրագիրը «ծառայում է երկար ժամանակ տարանջատված ադրբեջանական տարածքների վերամիավորմանը»։
    Այս հայտարարությունը մտահոգիչ է մի քանի առումով․
    🔹 Խաղաղության պայմանագրի հետ կապակցում.
    Եթե արդեն իսկ կա Բաքվի ծանր նախապայմանը՝ Սահմանադրության փոփոխությունը, ապա TRIPP-ի նման բարդ նախագիծը գործընթացին կցելով՝ խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարը դառնում է ավելի մշուշոտ։ Սա Բաքվի ձեռքին դառնում է գործիք՝ առաջ մղելու «միջանցք՝ խաղաղության դիմաց» բանաձևը։
    🔹 Արտաքին շահերի բախում.
    TRIPP-ը ենթադրում է Վաշինգտոնի տնտեսական և քաղաքական ներկայության ամրապնդում, ինչը հակադրվում է Ռուսաստանի և Իրանի շահերին։ Արդյունքում, խաղաղություն երաշխավորելու փոխարեն այն կարող է բերել նոր լարվածության։
    🔹 Տեր-Պետրոսյանի մոտեցում.
    Լևոն Տեր-Պետրոսյանը, ռիսկերը կանխատեսելով, առաջարկել է աշխարհաքաղաքական հավասարակշռության բանաձև։ Սա մոտեցում է, որը թույլ կտա Հայաստանին խուսափել աշխարհաքաղաքական առճակատման թիրախ դառնալուց և հավասարակշռել Հայաստանի դիրքերը։
    🔹 Լեգիտիմության հարց.
    Երբ պաշտոնապես հայտարարվում է, որ TRIPP-ը ծառայում է ադրբեջանական տարածքների վերամիավորմանը, արդեն իսկ ծրագրի արդյունավետությունը և խաղաղարար նպատակը դրվում են կասկածի տակ:
    Անյելի հայտարարությունը Հայաստանին դնում է մեծ հակադրությունների կենտրոնում։
    Նրա մատուցմամբ՝ TRIPP-ը կդառնա ոչ թե խաղաղության կամուրջ, այլ նոր հակադրությունների ճամփաբաժան։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Հայ–թուրքական գործընթացի սահմանները. էական առաջընթաց չի լինելու Երևանում տեղի ո…

    🇦🇲🇹🇷 Հայ–թուրքական գործընթացի սահմանները. էական առաջընթաց չի լինելու
    Երևանում տեղի ունեցավ հայ–թուրքական կարգավորման գործընթացի հերթական՝ վեցերորդ հանդիպումը։
    Կողմերը խոսել են երկաթուղու, էլեկտրահաղորդիչ գծերի և ավիահաղորդակցությունների տեխնիկական հարցերից։
    Քննարկվել է նաև մշակութային ծրագրերի և ուսանողական կրթաթոշակների գաղափարը։
    Սրանք գեղեցիկ ձևակերպումներ են՝ մամլո հաղորդագրությունների, պաշտոնական տեքստերի համար, սակայն փաստացի իրավիճակը այլ է․
    🔹 Թուրքիան շարունակում է իր խոսույթում կրկնել Բաքվի թեզերը, այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը։
    🔹 Հայկական կողմը հայտարարում է, թե պատրաստ է հենց վաղը բացել սահմանները, բայց Անկարան իր քայլերը պայմանավորում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրով։
    🔹 «Առանց նախապայմանների» ձևակերպումը մնում է միայն թղթի վրա, որովհետև իրականում թուրքական նախապայմանները շատ հստակ են՝ գործնականում նրանք սպասում են Երևանի զիջումներին Բաքվի օրակարգում։
    👉 Ընդհանուր եզրակացությունն այն է, որ հայ–թուրքական գործընթացը ներկայումս չունի ինքնուրույն քաղաքական տրամաբանություն։
    Այն կախված է հայ–ադրբեջանական բանակցություններից, իսկ մինչև դրանց հանգուցալուծումը առաջընթաց պետք չէ ակնկալել։
    Կտեսնենք միայն տեխնիկական ու սիմվոլիկ քայլեր, որոնք չեն փոխի իրավիճակի ռազմավարական պատկերը։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Սուպեր Սաքոյի անհավանական արկածները Ալենի դուքյանում: Դրվագ «Պետության ապամոնտաժ…

    Սուպեր Սաքոյի անհավանական արկածները Ալենի դուքյանում:
    Դրվագ «Պետության ապամոնտաժման» խրոնիկայից: