Author: Suren Surenyants

  • Հայաստանը TRIPP-ում՝ օբյեկտ, ոչ թե սուբյեկտ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությո…

    ❗️❗️❗️Հայաստանը TRIPP-ում՝ օբյեկտ, ոչ թե սուբյեկտ
    Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները տարածաշրջանային տրանսպորտային նախագծերի, մասնավորապես՝ TRIPP նախաձեռնության շուրջ, առավելապես ներքին քաղաքական մանիպուլյացիայի դրսևորում են՝ իրական պատասխանատվությունը քողարկելու և ռազմավարական ձախողումները այլ ուղղությամբ տեղափոխելու նպատակով։
    Փաշինյանը փաստացի փորձում է TRIPP-ի՝ Հայաստանի տարածքով(Նախիջևանից հետո), չշարունակվելու պատասխանատվությունը վերագրել Ռուսաստանին՝ հիմնավորելով դա այն հանգամանքով, որ Հայաստանի երկաթուղին գտնվում է ռուսական կառավարման ներքո։ Մինչդեռ TRIPP-ի քաղաքական ճարտարապետությունը ի սկզբանե չի ենթադրել Հայաստանի ներգրավում(Նախիջևանից հետո)։ Եթե Թուրքիան կառուցում է Կարս–Իգդիր–Նախիջևան երկաթուղին՝ բացահայտորեն շրջանցելով Հայաստանը, ապա ակնհայտ է, որ ռազմավարական որոշումը կայացվել է Վաշինգտոն- Անկարա–Բաքու առանցքում, ոչ թե Մոսկվայում։
    Այս համատեքստում Ռուսաստանը վերածվում է հարմար արտաքին գործոնի, որի վրա հնարավոր է բարդել սեփական բանակցային անարդյունավետության պատասխանատվությունը։ Իրականում TRIPP-ը իր ներկայիս ձևաչափով չի ենթադրում Հայաստանի ապաշրջափակում, և սա Հայաստանի իշխանության քաղաքական ու դիվանագիտական ձախողման հետևանք է։
    Հայաստանի երկաթուղին Հայաստանի Հանրապետության սեփականությունն է։ Ռուսական կողմը իրականացնում է միայն հավատարմագրային՝ կոնցեսիոն կառավարում, որը որևէ կերպ համարժեք չի սուվերեն վերահսկման։ Միջազգային պրակտիկայում չկա այնպիսի օրինակ, երբ խոշոր ենթակառուցվածքային կամ տրանսպորտային նախագիծը մերժվի բացառապես այն պատճառով, որ տվյալ ենթակառուցվածքը կառավարվում է երրորդ երկրի ընկերության կողմից։ Եթե այդ գործոնը իսկապես վճռորոշ լիներ, ապա աշխարհում տասնյակ միջպետական երթուղիներ պարզապես չէին գործի։
    Հետևաբար, ռուսական կառավարման հանգամանքը չի կարող դիտարկվել որպես իրական «ծանրակշիռ» պատճառ։ Այն առավելագույնը հետադարձ արդարացում է՝ արդեն իսկ ընդունված քաղաքական որոշման համար։
    Փաշինյանի այն առաջարկը, ըստ որի «մի բարեկամ երկիր կարող է Ռուսաստանից գնել երկաթուղու կառավարման իրավունքը», քաղաքական ազդակ է՝ ուղղված թե՛ ներքին լսարանին, թե՛ արտաքին դերակատարներին։ Այդ ձևակերպմամբ փորձ է արվում Հայաստանի ռազմավարական կողմնորոշման փոփոխությունը ներկայացնել որպես տնտեսական անհրաժեշտություն՝ խուսափելով դրա քաղաքական բաղադրիչի քննարկումից։
    Իրականում խոսքը վերաբերում է ոչ թե երկաթուղուն, այլ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությանը։ Եվ այս համատեքստում շատ ավելի ազնիվ ու քաղաքականապես հասուն կլիներ, եթե իշխանությունը ուղիղ հայտարարեր, որ նպատակ ունի երկիրը դուրս բերել ռուսական ուղեծրից՝ ընդունելով այդ որոշման բոլոր ռիսկերը, հետևանքները և պատասխանատվությունը։
    TRIPP-ի շուրջ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունները չեն առաջարկում Հայաստանի ապաշրջափակման իրատեսական մոդել և չեն ձևավորում ենթակառուցվածքային երկարաժամկետ ռազմավարություն։ Դրանք առավելապես ծառայում են ներքին քաղաքական նպատակների՝ դիվանագիտական ձախողումները արտաքին գործոնների վրա բարդելու և ռազմավարական շրջադարձը ներկայացնելու որպես տեխնիկական գործընթաց։ Արդյունքում Հայաստանը շարունակում է մնալ տարածաշրջանային նախագծերի օբյեկտ, այլ ոչ թե ինքնուրույն սուբյեկտ։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Հրավիրում եմ ԶԼՄ ներկայացուցիչներին՝ ՄԱԿ-ի Հայաստանի ներկայացուցչության գրասենյա…

    Հրավիրում եմ ԶԼՄ ներկայացուցիչներին՝ ՄԱԿ-ի Հայաստանի ներկայացուցչության գրասենյակի մոտ՝ փետրվարի 18-ին, չորեքշաբթի, ժամը 14-ին
    Ինչքան էլ Հայաստանի իշխանությունները պնդեն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության էջը փակված է, փաստերը խոսում են հակառակի մասին.
    1) Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել խաղաղության պայմանագիրը՝ որպես նախապայման Հայաստանից պահանջելով փոխել Սահմանադրությունը,
    2) Ադրբեջանը շարունակում է օկուպացված պահել Հայաստանի ինքնիշխան տարածքները, զուգահեռաբար առաջ է քաշում, այսպես կոչված, անկլավների վերադարձի, ժողովրդագրական էքսպանսիայի(Արևմտյան Ադրբեջանի թեզ) պահանջները,
    3) Այսպես կոչված, Արևմտյան Ադրբեջանի օրակարգը խրախուսվում է պետական ամենաբարձր մակարդակով,
    3) Բաքվի բանտում պահվող ռազմագերիները դատապարտվում են ցմահ կամ երկարաժամկետ ազատազրկման: Ավելին, Ալիևը Բաքվի դատարանը ներկայացնում է որպես Նյուրնբերգի շարունակություն, իսկ արցախցի առաջնորդներին՝ որպես նացիստներից էլ «ավելի ծանր հանցագործներ»:
    Ալիևի «Նյուրնբերգը» խաղաղության մասին չէ։ Այն խաղաղության լեզվով ձևակերպված պարտադրանք է՝ Հայաստանին հասցեագրված, որից պահանջվում է ոչ թե համաձայնություն, այլ անվերապահ կապիտուլյացիա։
    Հայաստանի իշխանությունները, որոնք պարտավոր էին հակադարձել Բաքվի վտանգավոր օրակարգին, ընտրել են միակողմանի և նվաստացուցիչ զիջումների ճանապարհը:
    Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, հասարակական խումբ, քաղաքական ուժ պետք է հակադրվի հարաբերությունների կարգավորման այս մոդելին, որը ոչ թե ինստիտուցիոնալ խաղաղության, այլ Հայաստանի անշրջելի կապիտուլյացիայի մասին է:
    Գործող իշխանության պարտվողական լռությունը չի կարող նույնացվել Հայաստանի և նրա ժողովրդի դիրքորոշման հետ:
    Ես իմ խորհրդանշական ակցիան անցկացնելու եմ ս.թ փետրվարի 18-ին, չորեքշաբթի, ժամը 14-ին՝ բողոքի նամակ փոխանցելով ՄԱԿ-ի Հայաստանի ներկայացուցչության գրասենյակ(Երևան, Պետրոս Ադամյան 14):
    Իմ ու Հայաստանի բազմաթիվ քաղաքացիների նպատակն իրական խաղաղությունն է՝ անվերջանալի թվացող կապիտուլյացիայի փոխարեն:
    Հրավիրում եմ ԶԼՄ-ների հարգելի ներկայացուցիչներին՝ ակցիան լուսաբանելու նպատակով: Սիրով կպատասխանեմ թեմայի շուրջ նրանց հուզող բոլոր հարցերին:
  • Հարցազրույց LiveNews-ին https://www.youtube.com/live/11JGZcyI7Ug?si=2dlOlnDI7Pqg…

    Ալիեւի վերջին նախապայմանը Նիկոլին եւ Վեհափառի ձերբակալությունը

    Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է

  • Փաշինյանը մտադիր է Հայաստանում բացարձակ բռնապետություն հաստատել: Դրա մասին են վե…

    Փաշինյանը մտադիր է Հայաստանում բացարձակ բռնապետություն հաստատել: Դրա մասին են վերջին օրերի նրա հայտարարությունները:
    Իմ յութուբյան անդրադարձը դիտեք ժամը 22:30-ին:
    https://youtu.be/4LnvMSgZedg?si=jW4cEts_unPrbZ6V

    Փաշինյանն անցավ Ռուբիկոնը. Ինչպիսի՞ առավոտ կբացվի հունիսի 8-ին

    Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության մեջ տեղի է ունեցել մի իրադարձություն, որը իրավական, քաղաքական և քաղաքակրթական առումներով կարող է գնահատվել որպես աննախադեպ։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, սահմանափակվել է նրա…

  • Ալիևի «Նյուրնբերգը». խաղաղության դիմակով կապիտուլյացիա Իլհամ Ալիևի հարցազրույցը …

    ❗️❗️❗️Ալիևի «Նյուրնբերգը». խաղաղության դիմակով կապիտուլյացիա
    Իլհամ Ալիևի հարցազրույցը France 24-ին՝ իր բովանդակությամբ, ձևակերպում է Բաքվի իրական քաղաքական գիծը՝ ոչ միայն Արցախի նախկին ղեկավարության, այլ ընդհանրապես Հայաստանի հետ հարաբերությունների հարցում։
    Ալիևը փաստացի բացառել է Բաքվում պահվող արցախցի նախկին պաշտոնյաների ազատ արձակման որևէ սցենար՝ հարցը քաղաքականից տեղափոխելով «դատական» դաշտ։
    Նա հաստատել է, որ Բաքվի այցի ընթացքում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը բարձրացրել է հայ բանտարկյալների հարցը, սակայն Բաքվի արձագանքը սահմանափակվել է «Ադրբեջանի դիրքորոշման» ներկայացմամբ։ Այս ձևակերպումը բացահայտում է իրավիճակի էությունը․ խոսքը քննարկման կամ միջնորդության մասին չէ, այլ վերջնական դիրքորոշման, որը վերանայման ենթակա չէ։
    Հարցազրույցի ամենավտանգավոր հատվածը Ալիևի կիրառած պատմական համեմատությունն է։ France 24-ի լրագրողի առաջարկին՝ ներում շնորհել և «թերթել այդ էջը», Ադրբեջանի նախագահը պատասխանել է Նյուրնբերգյան դատավարության օրինակով՝ հայտարարելով, թե Արցախի նախկին ղեկավարների «հանցագործությունները նույնն են կամ նույնիսկ ավելի ծանր, քան նացիստների կատարածները Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում»։
    Սա քաղաքական ուղերձ է՝ ուղղված միջազգային լսարանին։ Նյուրնբերգը եղել է միջազգային համաձայնությամբ ստեղծված տրիբունալ՝ անկախ դատական կազմով, պաշտպանական իրավունքների լիարժեք ապահովմամբ և համաշխարհային կոնսենսուսի հիմքով։ Բաքվում ընթացող դատավարությունները դրա հակապատկերն են․ դրանք անցկացվում են առանց անկախ փաստաբանների, իրավապաշտպանների և միջազգային դիտորդների, լուսաբանվում են բացառապես պետական քարոզչամիջոցներով և չեն համապատասխանում արդար դատաքննության որևէ հիմնարար չափանիշի։
    Սեփական դատարանը Նյուրնբերգին հավասարեցնելով՝ Ալիևը փորձում է քաղաքական հաշվեհարդարը ներկայացնել որպես միջազգային արդարադատություն։ Իսկ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը նացիստ առաջնորդների հետ նույնացնելով՝ նա հստակ ազդակ է փոխանցում․ այս հարցում քաղաքական լուծում գոյություն չունի և չի կարող լինել։
    Այս հայտարարությամբ միաժամանակ փլուզվում է ևս մեկ պատրանք՝ թե հայ ռազմագերիների ազատ արձակումը հնարավոր է ԱՄՆ-ի միակողմանի ճնշումների միջոցով։ ԱՄՆ–Ադրբեջան հարաբերությունների կառուցվածքը նման պարտադրանք չի ենթադրում։ Բաքուն Վաշինգտոնի հետ խոսում է գործարքի լեզվով։ Իսկ դա նշանակում է, որ գերիների հարցը վերածվում է սակարկության գործիքի․ արդյո՞ք ԱՄՆ-ը պատրաստ է կամ ցանկանում է ինչ-որ բան առաջարկել Ալիևին հայ ռազմագերիների ազատ արձակման դիմաց։
    Ալիևի հնչեցրած թեզերի խորքային իմաստը սակայն ավելի լայն է։ Երբ նա Բաքվի դատարանը ներկայացնում է որպես Նյուրնբերգի շարունակություն, իսկ արցախցի առաջնորդներին՝ որպես նացիստներից էլ «ավելի ծանր հանցագործներ», նա Հայաստանին հասկացնում է, որ խոսքը խաղաղության մասին չէ։ Սա խաղաղության առաջարկ չէ, այլ համապարփակ կապիտուլյացիայի պահանջ։
    Այդ պահանջի բովանդակությունը պարզ է․ պատմական մեղավորության ընդունում, Հայաստանի քաղաքական սուբյեկտության լիակատար մերժում:
    Այն, որ այս ուղերձը հնչեցվում է ոչ թե Բաքվի ներքին քարոզչական հարթակներից, այլ միջազգային հեղինակավոր լրատվամիջոցի եթերում, այն դարձնում է առանձնապես վտանգավոր։ Եթե այս համեմատությունները և պնդումները չմերժվեն քաղաքական և դիվանագիտական մակարդակով, վաղը դրանք կարող են վերածվել «նորմալացված» մոտեցման՝ Հայաստանի նկատմամբ կիրառվող ճնշումների համար։
    Ալիևի «Նյուրնբերգը» խաղաղության մասին չէ։ Այն խաղաղության լեզվով ձևակերպված պարտադրանք է՝ մի երկրի հասցեագրված, որից պահանջվում է ոչ թե համաձայնություն, այլ անվերապահ կապիտուլյացիա։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Իմնեմնիմիի փոդքաստումhttps://www.youtube.com/live/k33OpmKLWTU?si=Qh794sqOk-R6_ez…

    Իմնեմնիմիի փոդքաստում
    https://www.youtube.com/live/k33OpmKLWTU?si=Qh794sqOk-R6_ez0

    LIVE. Ապօրինի կալանքի 93-րդ օր․ «Իմնեմնիմի» փոդքասթ #258

    Աջակցեք «Իմնեմնիմի» փոդքասթին.
    ▶️ DonationAlerts: https://www.donationalerts.com/r/antifake_am
    ▶️ Patreon: https://www.patreon.com/Imnemnimipodcast
    ▶️ Կրիպտոարժույթ: USDT TRC20
    TUxzxH4jeS3fQJKUDTYj6hbRfVouuGipaF
    Քարտային տվյալներ
    ▶️ Acba Bank: 4355…

  • Ընտրությունների «ճիշտ պատկերը»՝ վերևից«Այս ընտրությունների արդյունքում բոլոր նախ…

    ❗️❗️❗️Ընտրությունների «ճիշտ պատկերը»՝ վերևից
    «Այս ընտրությունների արդյունքում բոլոր նախկին իշխանությունները և բոլոր օլիգարխները վերջնականապես և անվերադարձ դուրս են շպտրվելու քաղաքական դաշտից»․ այս հայտարարությունը հնչեցրել է ոչ թե ընդդիմադիր քաղաքական գործիչ, այլ գործող վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանը։ Եվ հենց այս հանգամանքն է այն դարձնում ոչ թե քաղաքական գնահատական, այլ ինստիտուցիոնալ խնդիր։
    Ժողովրդավարական ընտրությունների էությունն անկանխատեսելիության, անորոշության մեջ է․ արդյունքը պետք է որոշվի քաղաքացիների ազատ կամարտահայտությամբ, ոչ թե իշխանության կողմից հնչեցված վերջնական կանխատեսումներով։ Երբ երկրի վարչապետը հրապարակավ հայտարարում է, որ ընտրություններից հետո քաղաքական դաշտից «վերջնականապես և անվերադարձ» դուրս են մղվելու որոշակի խմբեր, այդ խոսքը դադարում է լինել կարծիք։ Այն վերածվում է ուղերձի՝ իր հասցեատերերով ու ենթատեքստով։ Սա կարող է ընկալվել որպես ազդանշան վարչական ռեսուրսին, իրավապահներին, ընտրական հանձնաժողովներին։
    Հատկանշական է, որ այս պնդումը չի հիմնավորվում որևէ սոցիոլոգիական տվյալով։ Չկան հղումներ հանրային կարծիքի ուսումնասիրությունների, ընտրական վարքագծի վերլուծության կամ քաղաքական ուժերի վարկանիշների վերաբերյալ որևէ աղբյուրի։ Փաստարկների այս բացակայությունը խոսքը տեղափոխում է փաստերի դաշտից դեպի կամայականության հարթություն՝ այն ներկայացնելով ոչ թե որպես հավանական սցենար, այլ որպես իշխանության նախընտրելի արդյունք։
    Վարչապետի խոսքն ընկալվում է որպես ազդակ պետական ապարատին և վարչական համակարգի տարբեր օղակներին՝ ակնկալիք ձևավորելով այն մասին, թե ինչ «պատկեր» պետք է արձանագրվի ընտրությունների ավարտին։ Այս համատեքստում ընտրությունների «հաճելի պատկերի» գաղափարը ձեռք է բերում գործնական նշանակություն։
    Խնդիրը նախկին իշխանությունների կամ օլիգարխների քաղաքական ապագան չէ։ Ժողովրդավարության տեսանկյունից վտանգավորն այն է, որ գործող իշխանության ղեկավարը նախապես ձևակերպում է քաղաքական դաշտի «մաքրման» արդյունքը՝ փաստացի երկրորդական դարձնելով ընտրողի որոշումը։ Սա հակասում է ազատ մրցակցության սկզբունքին և ստեղծում է նախապես գծագրված սցենարի տպավորություն։
    Արդյունքում առաջանում է հիմնարար հարց․ եթե ընտրությունների արդյունքը հրապարակավ ներկայացվում է որպես կանխորոշված, ապա ի՞նչ դեր է մնում ընտրողին։ Քվեարկությունը դառնում է իրական քաղաքական ընտրությո՞ւն, թե՞ արդեն սահմանված քաղաքական պատկերի ձևական հաստատում։
    Այս հայտարարությունը մտնում է ժողովրդավարական գործընթացի արժեզրկման դաշտ։ Այն պահից, երբ իշխանությունը խոսում է այնպես, կարծես արդյունքն արդեն որոշված է, ընտրությունները դադարում են լինել մրցակցային և սկսում են ընկալվել որպես վարչական ռեսուրով ու ռեպրեսիաներով կառավարվող գործընթաց։
    Եվ հենց այս կետում է, որ քաղաքական ինքնավստահությունը վերածվում է ավտորիտարիզմի անթաքույց դրսևորման:
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Հարցազրույց TertTV-ինhttps://youtu.be/G8eo7Rs90Yk?si=w-XaIouLvhlp9X9YՉեմ բացառու…

    Հարցազրույց TertTV-ին
    https://youtu.be/G8eo7Rs90Yk?si=w-XaIouLvhlp9X9Y

    Չեմ բացառում, որ ՌԴ-ն մի օր միանա TRIPP-ին, Փաշինյանն այդ մասին լրահոսից կիմանա. Սուրեն Սուրենյանց

    Չեմ բացառում, որ ՌԴ-ն մի օր միանա TRIPP-ին, Փաշինյանն այդ մասին լրահոսից կիմանա, դա ՀՀ-ի հետ կապ չունի:
    «Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։
    «Այս սցենարը կարող է հնարավոր…

  • Հարցազրույց Հ2-ին https://youtu.be/btrcctfkjek?si=YudfyAzCODLbD7jEԸնտրություններ…

    Հարցազրույց Հ2-ին
    https://youtu.be/btrcctfkjek?si=YudfyAzCODLbD7jE

    Ընտրություններում Փաշինյանն ունի միայն մեկ դաշնակից. Սուրեն Սուրենյանց /// ՊՐՈՖՖԱԿՏ

    #ՊրոֆՖակտ
    Հայկական երկրորդ հեռուստաալիք — http://tv.am/
    YouTube — https://www.youtube/armh2
    Facebook — https://www.facebook.com/armh2
    Instagram – https://www.instagram.com/armh2tv/
    Telegram – https://t.me/Lraber_h2 /

  • Հարցազրույց 168TV-ին https://youtu.be/iB7fduAJ1aE?si=Lny3HcTZb4i8bCovԱՄՆ-Ը ԹՔԱԾ …

    Հարցազրույց 168TV-ին
    https://youtu.be/iB7fduAJ1aE?si=Lny3HcTZb4i8bCov

    ԱՄՆ-Ը ԹՔԱԾ ՈՒՆԻ՝ ԻՆՉ ՉԱՓԵՐ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԸ. ՔՐԴԵՐԻՑ ԿԱՐԵՎՈ՞Ր ԵՆՔ. ՏԵՍԵ՛Ք՝ ՈՆՑ ԶՈՀԱԲԵՐԵՑԻՆ

    Բաժանորդագրվեք 168.am-ի յութուբյան ալիքին և հետևեք 168.am կայքի անընդհատ թարմացվող նորություններին, հարցազրույցներին և վերլուծություններին
    #Լուրեր #Հայաստանից #НОВОСТИ #168 #168am #Armenia #168TV
    #live #news #168jam #Армения #новостиАрмении #Новости_Армении_сегодня…